Պլաստիկ վիրաբուժություն

Պլաստիկ վիրաբուժություն, վիրաբուժության մի տեսակ, որը ներառում է մարդու մարմնի վերականգնումը, վերակառուցումը կամ փոփոխումը։

Այն կարելի է բաժանել երկու հիմնական խմբերի՝ վերականգնողական և էսթետիկ։

Վերականգնողականը ներառում է գանգուղեղային, ձեռքի վիրաբուժություն, միկրովիրաբուժություն և այրվածքների բուժում։ Մինչ վերականգնողական վիրաբուժությունը ուղղված է մարմնի մասերի վերականգմանը կամ դրա ֆունկցիաների բարելավմանը, կոսմետիկ (էսթետիկ) վիրաբուժությունը ուղղված է արտաքին տեսքի բարելավմանը[1][2]։

Այս երկու տեսակներն էլ օգտագործվում են ամբողջ աշխարհում։

ԷթիոլոգիաԽմբագրել

Պլաստիկ վիրաբուժության մեջ պլաստիկ բառը նշանակում է «վերափոխում» և գալիս է հունական πλαστική (τέχνη), plastikē (tekhnē), ճկուն մարմնի «մոդելավորման արվեստ»[3]։ Այն հայտնի է անգլերենում է դեռ 1598 թվականից[4]։ «Պլաստիկի» վիրաբուժական սահմանումը առաջին անգամ ի հայտ է եկել 1839 թվականին՝ 70 տարով առաջ անցնելով «նավթից պատրաստված ինժեներական նյութի» ժամանակակից իմաստից[5]։

ՊատմությունԽմբագրել

Քթի կոտրվածքի պլաստիկ վերականգնման համար բուժումները առաջին անգամ հիշատակվում են Էդվին Սմիթի պապիրուսում՝ հին եգիպտական բժշկական տեքստում, որը հայտնի է որպես ամենահին վիրաբուժական տրակտատներից մեկը և թվագրվում է Հին Թագավորությանը մ.թ.ա. 3000-ից 2500 թվականներին։ Վերականգնողական վիրաբուժության տեխնիկան դեռևս մ.թ.ա 800 թվականից իրականացվում էր Հնդկաստանում։ Սուշրուտան բժիշկ էր, որը մեծ ներդրում ունեցավ պլաստիկ և կատարակտային վիրաբուժության ոլորտում մ.թ.ա. 6-րդ դարում։ Ե՛վ Սուշրուտայի, և՛ Չարաքայի բժշկական աշխատանքները, որոնք սկզբնապես սանսկրիտերեն էին, թարգմանվել են արաբերենով՝ Աբբասյան խալիֆայության օրոք, 750 թվականին։ Արաբերեն թարգմանությունները միջնորդների միջոցով հասել են Եվրոպա։ Իտալիայում՝ Սիցիլիայի և Գասպարե Տալիակոցցիի (Բոլոնիա) Բրանկա ընտանիքը ծանոթացել է Սուշրուտայի տեխնիկային։

 
Հռոմեական գիտնական Ավլուս Կոռնելիոս Ցելսը առաջին դարում արձանագրել է վիրաբուժական մեթոդներ, այդ թվում՝ պլաստիկ վիրաբուժության։

Բրիտանացի բժիշկները մեկնել են Հնդկաստան՝ տեսնելու, թե ինչպես է հնդկական մեթոդներով կատարվում ռինոպլաստիկա։ Կումհար Վայդյայի կողմից կատարված հնդկական ռինոպլաստիկայի մասին զեկույցները հրապարակվել էին Gentleman's Magazine ամսագրում մինչև 1794 թվականը։ Ժոզեֆ Կարպուն 20 տարի անցկացրել է Հնդկաստանում՝ ուսումնասիրելով տեղական պլաստիկ վիրաբուժության մեթոդները։ Կարպուն արևմտյան աշխարհում առաջին խոշոր վիրահատությունն է կարողացել իրականացնել 1815 թվականին։ Սուշրուտայի կողմից նկարագրված գործիքները հետագայում ձևափոխվել են։

Հռոմեացիները իրականացրել են նաև կոսմետիկ վիրահատություններ։ Նրանք մ.թ.ա. 1-ին դարից ի վեր կարողանում էին կատարել վնասված ականջների վերականգնում։ Կրոնական նկատառումներից ելնելով՝ նրանք չէին մասնատում ո՛չ մարդկային էակներին, ո՛չ էլ կենդանիներին, ուստի նրանց գիտելիքներն ամբողջությամբ հիմնված էին իրենց հույն նախորդների տված արձանագրությունների վրա։ Չնայած դրան, Աուլուս Ցելսիուսը թողել է զարմանալիորեն ճշգրիտ անատոմիական նկարագրություններ, որոնցից մի քանիսը, օրինակ՝ սեռական օրգանների և կմախքի վերաբերյալ նրա ուսումնասիրությունները, հատուկ հետաքրքրություն են առաջացնում պլաստիկ վիրաբուժության համար[6]։

1465 թվականին Սաբունկուի գիրքը, նկարագրությունը և հիպոսպադիաների դասակարգումը ավելի տեղեկատվական և արդիական էին։ Մանրամասն նկարագրված էր միզուկի բացվածքի տեղայնացումը։ Սաբունջուօղլուն նաև մանրամասն նկարագրել է սեռական օրգանները։ 15-րդ դարի կեսերին Եվրոպայում Հայնրիխ ֆոն Պֆոլսպունդտը նկարագրել է մի գործընթաց «նոր քիթ պատրաստելու համար, որը չունի այն ամբողջությամբ, և շները կուլ են տվել» ձեռքի հետևի հատվածի մաշկից։ Այնուամենայնիվ, վիրահատական բարդությունների պատճառով, հատկապես գլխի կամ դեմքի հետ կապված, միայն 19-րդ և 20-րդ դարերում է, որ նման վիրահատությունը սովորական է դարձել։

Մինչև անզգայացման օգտագործումը, առողջ հյուսվածքների ներգրավմամբ վիրահատությունները մեծ ցավ էին պատճառում։ Վարակի կրճատումը պայմանավորված է ստերիլ տեխնիկայի և ախտահանիչ միջոցների ներդրման հետ։ Հակաբիոտիկների գյուտը և օգտագործումը, սկսած սուլֆոնամիդից և պենիցիլինից, վիրաբուժությունը զարգացնելու մեկ այլ հնարավորություն էր։

1793 թվականին Ֆրանսուա Շոպանը կատարել է շրթունքի վիրահատական միջամտություն՝ օգտագործելով պարանոցի մաշկը։ 1814 թվականին Ժոզեֆ Քարփյուն հաջողությամբ կատարել է օպերատիվ ընթացակարգ բրիտանացի ռազմական սպայի վրա, որը կորցրել էր քիթը սնդիկով բուժման թունավոր ազդեցության պատճառով։ 1818 թվականին գերմանացի վիրաբույժ Կառլ Ֆերդինանդ ֆոն Գրաֆեն հրապարակել է իր հիմնական աշխատանքը՝ «Ռինոպլաստիկա» վերնագրով։ Ֆոն Գրեֆը փոփոխեց իտալական մեթոդը՝ օգտագործելով թևից մաշկի անվճար պատվաստում՝ ոտնաթաթի մաշկի փոխարեն։

Առաջին ամերիկացի պլաստիկ վիրաբույժը Ջոն Պիտեր Մետտաուերն էր, որը 1827 թվականին կատարել է գայլի երախի բուժման առաջին վիրահատությունը գործիքներով, որոնք ինքն էր նախագծել։ 1845 թվականին Յոհան Ֆրիդրիխ Դիֆենբախը գրել է ռինոպլաստիկայի վերաբերյալ համապարփակ տեքստ` «Օպերատիվ վիրաբուժություն» վերնագրով և ներմուծել է վերագործարկման հայեցակարգը` վերակառուցված քթի կոսմետիկ տեսքը բարելավելու համար։

1891 թվականին ամերիկացի օտոռինոլարինգոլոգ Ռոն Ռոը ներկայացրել է իր աշխատանքներից մեկը. նա վիրահատել էր երիտասարդ կնոջ քիթի սապատը՝ կոսմետիկ նպատակով։

Ժամանակակից տեխնիկայի զարգացում

 
Ուոլթեր Յոն. վիրավորվել էր Յուտլանդիայի ճակատամարտում, ենթադրաբար պլաստիկ վիրահատություն է ստացել 1917 թվականին: Լուսանկարում նա պատկերված է վիրահատությունից առաջ (ձախից) և հետո (աջից)։

Ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հայրը հիմնականում համարվում է Հարոլդ Գիլլիսը։ Նորզելանդացի քիթ -կոկորդ-ականջաբանը, որը աշխատում էր Լոնդոնում, մշակել է ժամանակակից դիմային վիրաբուժության բազմաթիվ մեթոդներ։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում դեմքի վնասվածքով տառապող զինվորներին խնամելու գործում։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա աշխատել է որպես սանիտար RAMC-ում։ Հայտնի ֆրանսիացի ատամնաբույժ և դիմածնոտային վիրաբույժ Հիպոլիտ Մորեստինի հետ մաշկի փոխպատվաստումից հետո նա համոզել է բանակի գլխավոր վիրաբույժին՝ Արբութնոտ-Լեյնին հիմնադրելու դիմային վնասվածքաբանության բաժանմունքը Քեմբրիջի զինվորական հոսպիտալում, Ալդերշոտում, որը հետագայում՝ 1917 թվականին, տեղափոխվել է դեմքի վերականգման նոր հիվանդանոց՝ Սիդկուպում։

Այնտեղ Գիլիսը և նրա գործընկերները մշակել են պլաստիկ վիրաբուժության բազմաթիվ տեխնիկաներ, ավելի քան 11 000 վիրահատություններ են կատարվել ավելի քան 5000 տղամադրու վրա (հիմնականում դեմքի վնասվածքներով զինծառայողներ, սովորաբար հրազենային վնասվածքներից)։ Պատերազմից հետո Գիլիսը սկսել է անհատական պրակտիկա Ռեյնսֆորդ Մոուլեմի հետ, որում ներառված էին բազմաթիվ հայտնի հիվանդներ, և նա շատ էր ճանփորդում իր առաջադեմ տեխնիկան ամբողջ աշխարհին ցույց տալու համար։

1930 թվականին Գիլիսի զարմիկը՝ Արչիբալդ Մըքինդոն, միացավ պրակտիկային և սկսեց զբաղվել պլաստիկ վիրահատություններով։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պլաստիկ վիրաբուժության ծառայությունները բաժանվել են մի քանի խմբերի, որոնք օգնում էին զինված ուժերին, և Գիլիսը ու նրա  թիմը ևս բաժանվել են։ Գիլիսը ուղարկվել է Բասինգսթոքի մոտ գտնվող Ռուքսդաուն Հաուս, որը դարձել է բանակի պլաստիկ վիրաբուժության գլխավոր ստորաբաժանումը. Թոմի Քիլները (որը աշխատել էր Գիլիսի հետ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և որը այժմ ուներ իր անունով վիրաբուժական գործիք՝ Քիլների այտը հետ քաշող լայնիչ) գնացել է Թագուհի Մարիայի հիվանդանոց Ռոհեմփտոնում, իսկ Մոուլեմը՝ Սուրբ Ալբանս։ Մըքինդոնը, որպես RAF-ի խորհրդատու, տեղափոխվել է Թագուհի Վիկտորիայի հիվանդանոց, որը վեռակառուցվել էր վերջերս՝ Սասեքսի Իսթ Գրինսթեդ քաղաքում և հիմնադրել է Պլաստիկ և Դիմածնոտային վիրաբուժության կենտրոնը։ Այնտեղ նա բուժում էր շատ խորը արյվածքները և դեմքի լուրջ վնասվածքները, ինչպիսիք են օրինակ կոպերի ախտահարումը, որոնք օդաչուների մոտ առաջանում էին վառելիքի արյումից։

Մըքինդոյին հաճախ ճանաչում են ոչ միայն այրված դեմքերը և ձեռքերը բուժելու և նոր մեթոդներ մշակելու համար, այլ նաև հիվանդների հետ վերականգնողական աշխատանքների և նրանց ինտեգրումը նորմալ կյանք ապահովելու համար։ Նա ազատվել է «վերականգնողական համազգեստներից» և փոխարենը թույլ տվել հիվանդներին օգտագործել աշխատանքային համազգեստ։ Երկու ընկերների՝ Նեվիլի և Էլեյն Բլոնդի օգնությամբ նա նաև համոզել է տեղացիներին աջակցել հիվանդներին և նրանց հրավիրել իրենց տները։ Մըքինդոն դիմում էր նրանց որպես «իր տղաներ», իսկ անձնակազմը նրան անվանում էր «շեֆ» կամ «մաեստրո»։

Նրա այլ կարևոր աշխատանքներից մեկը ներառում էր մաշկային տրանսպլանտանտի ստեղծումը ցողունային բջիջներից և այն փաստի հայտնաբերումը, ըստ որի ֆիզիոլոգիական լուծույթի ներմուծումը նպաստում է լավացմանը և մեծացնում է տարածուն այրվածքներով վիրավորների գոյատևման մակարդակը. նա դա հայտնաբերել էր պատահական, երբ նա հետազոտել էր օդաչուների վնասվածքների լավացման արագությունը, երբ նրանք իջել էին ցամաք և ծով։ Նրա արմատական,փորձարարական բուժումները բերել են Սասեքսում Թագուհի Վիկտորիա հիվանդանոցում Giunea Pig Club-ի ստեղծմանը։ Այս ակումբի առավել հայտնի անդամների թվում էին Ռիչարդ Հիլարին, Բիլ Ֆոքսլեյը և Ջիմի Էդվարդսը։

ԵնթաճյուղերԽմբագրել

Պլաստիկ վիրաբուժությունը լայն ոլորտ է, և կարող է բաժանվել ենթաճյուղերի։ ԱՄՆ-ում պլաստիկ վիրաբույժները ստանդարտ սերտիֆիկացված են Պլաստիկ վիրաբուժության ամերիկյան խորհրդի կողմից[7]։ Պլաստիկ վիրաբուժության ենթակարգերը ներառում են․

  • Էսթետիկ վիրաբուժությունը պլաստիկ վիրաբուժության կենտրոնական բաղադրիչն է և ներառում է դեմքի և մարմնի գեղագիտական ​​վիրաբուժությունը։ Պլաստիկ վիրաբույժներն օգտագործում են կոսմետիկ վիրաբուժական սկզբունքներ բոլոր վերականգնողական վիրաբուժական պրոցեդուրաներում՝ ընդհանուր տեսքը բարելավելու համար։
  • Այրվածքների վիրահատությունն ընդհանուր առմամբ տեղի է ունենում երկու փուլով։ Սուր այրվածքների վիրահատությունը կատարվում է այրվածք ստանալուց անմիջապես հետո, իսկ վերականգնողական վիրահատությունները տեղի են ունենում այրվածքների վերքերը բուժելուց հետո։
  • Կրանիոֆացիալ վիրաբուժությունը բաժանված է մանկական և մեծահասակների գլխուղեղի վիրահատությունների։ Մանկական գանգուղեղային վիրաբուժությունը հիմնականում գլխուղեղի կմախքի և փափուկ հյուսվածքների բնածին անոմալիաների բուժման վրա է հիմնված, ինչպիսիք են շրթունքների և քիմքի ճեղքը, մանկական կոտրվածքները։ Մեծահասակների գանգուղեղային վիրաբուժությունը հիմնականում զբաղվում է կոտրվածքներով և երկրորդային վիրահատություններով (օրինակ` ուղեծրի վերականգնում)։ Կրանիոֆացիալ վիրաբուժությունը պլաստիկ վիրաբուժության բոլոր ուսումնական ծրագրերի կարևոր մասն է։ Քրանիոֆացիալ վիրաբուժությունը կիրառվում է նաև դիմածնոտային վիրաբույժների կողմից։
  • Ձեռքի վիրահատությունը վերաբերում է ձեռքի և դաստակի սուր վնասվածքներին և քրոնիկ հիվանդություններին, վերին վերջույթների բնածին արատների շտկմանը և ծայրամասային նյարդերի հետ կապված խնդիրներին։Ձեռքի վիրահատությունը պլաստիկ վիրաբուժության, ինչպես նաև միկրովիրաբուժության կարևոր մասն է, որն անհրաժեշտ է անդամահատված վերջույթը վերափոխելու համար։ Ձեռքի վիրաբուժության ոլորտը կիրառվում է նաև օրթոպեդ-վիրաբույժների և ընդհանուր վիրաբույժների կողմից։
  • Միկրովիրաբուժությունը, ընդհանուր առմամբ, կապված է բացակայող հյուսվածքների վերակառուցման հետ՝ հյուսվածքի մի կտորը վերակառուցման վայր տեղափոխելով և անոթները վերամիավորելով։ Հայտնի ենթահամակարգային ոլորտներն են՝ կրծքագեղձի վերականգնումը, գլխի և պարանոցի վերականգնումը, ձեռքի վիրահատությունը / փոխպատվաստումը։
  • Մանկական պլաստիկ վիրաբուժություն-Երեխաները հաճախ բախվում են բժշկական խնդիրների, որոնք տարբերվում են չափահաս մարդկանց խնդիրներից։ Բնածին շատ արատներ կամ սինդրոմներ բուժվում են մանկական տարիքում, իսկ մանկական պլաստիկ վիրաբույժները մասնագիտանում են երեխաների մոտ այդ արատների բուժման մեջ։ Մանկական պլաստիկ վիրաբույժների կողմից սովորաբար անցկացվող միջամտություններն են՝ գլխուղեղի անոմալիաներ, սինդակտիլիա, պոլիդակտիլիա (մատների ավելցուկ քանակ), շրթունքի և քիմքի ճեղքի և ձեռքի բնածին դեֆորմացիաներ։

Տեխնիկա և ընթացակարգերԽմբագրել

Պլաստիկ վիրաբուժության մեջ մաշկի հյուսվածքի տեղափոխումը (մաշկի փոխպատվաստումը) բավականին հայտնի միջամտություն է։ Փոխպատվաստումը կարող են կատարել ռեցիպիենտից դոնորին փոխանցելու եղանակով․

  • Աուտոտրանսպլանտանտ-վերցնում են ռեցիպիենտից։ Բնական հյուսվածքի բացակայության կամ անբավարարության դեպքում, այլընտրանք կարող են լինել էպիթելային բջիջների in vitro թիթեղները, կամ սինթետիկ միացությունները, ինչպիսին է ինտեգրան, որը կազմված է սիլիկոնից և ցլի ջլի կոլագենից՝ գլիկոզամինոգլիկաններով։
  • Ալոտրանսպլանտանտ-վերցնում են նույն տեսակի դոնորից
  • Քսենոտրանսպլանտանտը-վերցնում են այլ տեսակի պատկանող դոնորից։

Սովորաբար պլաստիկ վիրաբուժությունից լավ արդյունքներ են ակնկալվում, որոնք հիմնված են կտրվածքների մանրակրկիտ պլանավորման վրա որպեսզի դրանք համապատասխանեն մաշկի բնական ծալքերին կամ գծերին, վերքերի փակման ճիշտ ընտրության, կարի համար լավ կարանյութի ընտրության և բաց կարերի վաղ հեռացման վրա։

Վերակառուցողական վիրաբուժությունԽմբագրել

 
Ռազմածովային բժիշկները վերականգնողական վիրահատություն են իրականացնում 21-ամյա հիվանդի համար

Վերակառուցողական պլաստիկ վիրաբուժությունը կատարվում է այրվածքներից առաջացած ֆունկցիոնալ խանգարումները շտկելու համար. տրավմատիկ վնասվածքները, ինչպիսիք են դեմքի ոսկորների կոտրվածքները; բնածին արատները, ինչպիսիք են գայլի երախը և նապաստակի շրթունքը, զարգացման արատները, վարակ և հիվանդություն, քաղցկեղ կամ ուռուցք։Այս ուղղության նպատակն է վերականգնել շեղման նորմալ տեսքը և ֆունկցիան։

Ավելի հաճախ հանդիպող վերակառուցողական միջամտություններն են ուռուցքի հեռացումը,պատռվածքների վերականգնումը, դիմածնոտային վիրաբուժություն, սպիի քննումը, ձեռքի վիրաբուժությունը և կրծքագեղձի փոքրացման պլաստիկան։ Ըստ Պլաստիկ վիրաբույժների ամերիկյան ասոցիացիայի, կանանց մոտ կրծքագեղձի վերականգնողական փոքրացումների թիվը 2018-ին նախորդ տարվա համեմատ նվազել է 4%-ով։ Տղամարդկանց մոտ՝ 8%-ով։ 2018 թվականին կատարվել է 57,535 միջամտություն։

Այլ տարածված եղանակներից է ուռուցքի բուժման համար կատարված մաստէկտոմիայից հետո կատարել կրծքագեղձի վերակառուցում, նապատասակի շրթունքի և գայլի երախի դեպքում վիրաբուժական միջամտությունը, վիրահատական կոնտրակտուրաները՝ այրվածքներից փրկվածների համար և նոր արտաքին ականջի ստեղծում, եթե այն ի ծնե բացակայում է։

Պլաստիկ վիրաբույժներն օգտագործում են միկրովիրաբուժությունը՝ հյուսվածք տեղափոխելու համար, երբ առաջացել է դեֆեկտ տվյալ հատվածի հյուսվածքի բացակայության պատճառով։ Ազատ մաշկային լաթ, մկան, ոսկոր, ճարպ կամ նրանց համակցությունը կտրում են և տեղափոխում, այնուհետև անոթների կարման միջոցով վերականգնում են արյունամատակարարումը։

Կոսմետիկ վիրաբուժությունԽմբագրել

Կոսմետիկ վիրաբուժությունը կամավոր կամ ընտրովի վիրաբուժության տեսակ է, որն իրականացվում է մարմնի նորմալ մասերի վրա` միայն տեսքը բարելավելու և ծերացման նշանները վերացնելու նպատակով։ 2014թ.-ին միայն ԱՄՆ-ում կատարվել է գրեթե 16 միլիոն կոսմետիկ պրոցեդուրա։ Դարասկզբից ԱՄՆ-ում կատարված կոսմետիկ պրոցեդուրաների քանակը գրեթե կրկնապատկվել է։ 2014թ.-ին 2001թ.-ի կոսմետիկ պրոցեդուրաների քանակը ավելացել է 5%-ով։ 2007թ.-ին կատարվել է գրեթե 12 միլիոն կոսմետիկ պրոցեդուրա։ Հինգ ամենատարածված վիրահատություններն են՝ կրծքագեղձի մեծացում, լիպոսակցիա, կրծքագեղձի փոքրացում, կոպի վիրահատություն և որովայնի պլաստիկ վիրահատություն։ Էսթետիկ պլաստիկ վիրաբուժության ամերիկյան ընկերությունը ուսումնասիրել է 34 տարբեր կոսմետիկ պրոցեդուրաների վիճակագրությունը։ Պրոցեդուրաներից տասնինը վիրաբուժական են, ինչպիսիք են ռինոպլաստիկան կամ դեմքի ձգումը։ Ոչ վիրաբուժական միջամտությունները ներառում են բոտոքս և լազերային էպիլյացիա։ 2010թվականին նրանց հետազոտության արդյունքում պարզվել է, որ Միացյալ Նահանգներում ընդհանուր առմամբ 9336 814 ընթացակարգ կա։ Դրանցից 1,622,290 պրոցեդուրաները վիրաբուժական էին։ Նրանք նաև պարզել են, որ ընթացակարգերի մեծամասնությունը՝ 81% -ը, կատարվել է կովկասցի մարդկանց վրա։

Պլաստիկ վիրաբույժների ամերիկյան միավորման (ASPS) գնահատմամբ, 2005 թվականին ԱՄՆ-ում ավելի քան 333,000 կոսմետիկ պրոցեդուրաներ են կատարվել 18 տարեկան կամ ավելի փոքր հիվանդների շրջանում, իսկ 1996թ.-ին՝ 14,000: Սա նշանակալի է, քանի որ այն խրախուսում է երիտասարդներին շարունակել այս ընթացակարգերը հետագա կյանքի ընթացքում[8]։ Կոսմետիկ պրոցեդուրաների ավելացված օգտագործումը հատում է ռասայական և էթնիկական սահմանները ԱՄՆ-ում, աճեր նկատվում են աֆրո-ամերիկացիների, ասիացի ամերիկացիների և իսպանախոս ամերիկացիների, ինչպես նաև կովկասյան ամերիկացիների շրջանում:Մեծ Բրիտանիայի թերթերի 1191 հոդվածներից 89%-ը կոսմետիկ վիրաբուժության համատեքստում օգտագործել է «պլաստիկ վիրաբուժություն» եզրույթով։ Ասիայում կոսմետիկ վիրաբուժությունը ավելի տարածված է դարձել, և այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը և Հնդկաստանը, դարձել են Ասիայի կոսմետիկ վիրաբուժության ամենամեծ կենտրոնները։ Հարավային Կորեայում կոսմետիկ վիրաբուժությունը նույնպես զարգանում է դեմքի ոսկորների վիրահատությունների ոլորտում ունեցած փորձի շնորհիվ[9]։ Հարավային Կորեայի վիրաբույժների թիմի կողմից հրատարակություն է լույս տեսել, որում պատկերված են դեմքի ոսկորների ուրվագծային վիրահատությունների համար օգտագործվող տարբեր վիրաբուժական մեթոդներ:Պլաստիկ վիրաբուժության աճը 2000-ից 2015 թվականներին կազմում է 115%։ «Համաձայն տարեկան պլաստիկ վիրաբուժության ընթացակարգային վիճակագրության, 2015-ին ԱՄՆ-ում կատարվել է 15,9 միլիոն վիրաբուժական և նվազագույն ինվազիվ կոսմետիկ պրոցեդուրա, ինչը 2 տոկոսով ավելացել է 2014-ի համեմատ»[10]։ 1949թ.-ին 15000 ամերիկացիներ ենթարկվեցին կոսմետիկ վիրաբուժական միջամտությունների[11]։ 1969թ.-ին այս թիվը հասավ գրեթե կես միլիոնի։ Գեղագիտական / կոսմետիկ ամենատարածված ընթացակարգերը ներառում են.

  • Աբդոմինոպլաստիկա
  • Բլեֆարոպլաստիկա («կոպի վիրահատություն»). Վերին / ստորին կոպերի վերափոխում, ներառյալ ասիական բլեֆարոպլաստիկա
  • Ֆալոպլաստիկա («պենիսի վիրահատություն»). Առնանդամի կառուցում (կամ վերակառուցում) կամ, երբեմն, առնանդամի արհեստական փոփոխություն վիրաբուժական միջամտությամբ, հաճախ կոսմետիկ նպատակներով
  • Մամոպլաստիկա։
  • Կրծքագեղձի մեծացում («կրծքի իմպլանտ»). Կրծքերի մեծացում ճարպի պատվաստման, աղի լուծույթի կամ սիլիկոնային գելով պրոթեզավորման միջոցով, որն ի սկզբանե կատարվել է փոքր կուրծք ունեցող կանանց համար
  • Կրճատող մամոպլաստիկա («կրծքագեղձի փոքրացում»). Մաշկի և գեղձի հյուսվածքի հեռացում, որն արվում է գիգանտոմաստիա ունեցող կանանց և գինեկոմաստիա ունեցող տղամարդկանց ուսի և մեջքի ցավը նվազեցնելու համար։
  • Մաստոպեքսիա։ Կրծքագեղձերի բարձրացում կամ վերափոխում, որպեսզի դրանք ավելի քիչ թուլանան, հաճախ քաշի կորստից հետո (օրինակ, հղիությունից հետո)։ Այն ենթադրում է կրծքի մաշկի հեռացում, ի տարբերություն գեղձային հյուսվածքի։
  • Հետույքի մեծացում («հետույքի իմպլանտ»). Հետույքի մեծացում սիլիկոնային իմպլանտների կամ ճարպի պատվաստման միջոցով։
  • Կրիոլիպոլիզ. Վերաբերում է ճարպային բջիջները ոչնչացնելու համար օգտագործվող բժշկական սարքին։ Դրա սկզբունքը կայանում է վերահսկվող հովացման վրա՝ մարմնի ուրվագծերը վերափոխելու համար ճարպային հյուսվածքի ոչ ինվազիվ տեղային կրճատման համար։
  • Կրիոնեյրոմոդուլյացիա. Մակերևութային և ենթամաշկային հյուսվածքի կառուցվածքների բուժում `գազային ազոտի օքսիդի օգտագործմամբ, ներառյալ կնճիռների ժամանակավոր կրճատում, ցավերի ժամանակավոր նվազեցում, մաշկաբանական խնդիրների բուժում և հյուսվածքների կիզակետային կրիո-բուժում։
  • Լաբիապլաստիկա. Շրթունքների վիրաբուժական միջամտություն
  • Շրթունքների մեծացում. Փոխում են շուրթերի արտաքին տեսքը`վերականգնելով դրանց ամբողջականությունը շրթունքների իմպլանտներով կամ ներարկիչ-լցոնիչներով։ Խեյլոպլաստիկա. Շրթունքի վիրաբուժական վերականգնում
  • Ռինոպլաստիկա. Քթի վերափոխումը, որը երբեմն օգտագործվում է կառուցվածքային արատներով թույլ շնչառությունը շտկելու համար։
  • Օտոպլաստիկա («ականջի վիրահատություն»). Ականջի վերափոխում, կատարվում է դուրս ցցված ականջը գլխին ավելի մոտեցնելու համար։
  • Ռիտիդեկտոմիա. Դեմքից կնճիռների և ծերացման նշանների հարթեցում։ Պարանոցի բարձրացում. Պարանոցի փափուկ հյուսվածքների ձգում։ Այս ընթացակարգը հաճախ զուգորդվում է դեմքի ստորին հատվածի երիտասարդացման համար դեմքի ձգման հետ։ Հոնքերի պլաստիկա. Հոնքերը բարձրացնում են, հարթեցնում են ճակատի մաշկը։ Միջին մակերևույթի բարձրացում («այտերի բարձրացում»). Այտերի ձգում։
  • Ստորին ծնոտի պլաստիկա. Կզակի մեծացում անհատի ոսկորներով կամ սիլիկոնային իմպլանտի միջոցով։
  • Մենթոպլաստիկա. Կզակի վիրահատություն։ Սա կարող է ներառել կզակի մեծացումը կամ փոքրացումը։ Բարելավումներն իրականացվում են դեմքի իմպլանտների օգտագործման միջոցով։ Կզակի կրճատումը ենթադրում է կզակի ոսկորի չափի կրճատում։
  • Այտերի մեծացում
  • Օրթոգնաթիկ վիրաբուժություն. Վերին և ստորին ծնոտի ոսկորների փոփոխություն (օստեոտոմիայի միջոցով)՝ ծնոտի հավասարեցման խնդիրները շտկելու և ատամների դասավորվածությունը շտկելու համար
  • Ֆիլերների ներարկումներ. Կոլագենի, ճարպի և այլ հյուսվածքների ներարկումներ, ինչպիսին է հիալուրոնաթթուն
  • Բրախիոպլաստիկա
  • Մաշկի լազերային երիտասարդացում կամ լազերային վերականգնում. Դեմքի ծակոտիների խորության նվազում և մեռած կամ վնասված մաշկի բջիջների շերտազատում։ Լիպոսակցիա («ներծծող լիպեկտոմիա»). Ճարպային հյուսվածքի հեռացում ավանդական ներծծող տեխնիկայով կամ ուլտրաձայնային էներգիայի միջոցով՝ ճարպի հեռացմանը օժանդակելու համար։
  • Այտոսկրի կրճատման պլաստիկա.
  • Դեմքի լայնության նվազեցում՝ օստեոտոմիա կատարելով և այտոսկրի կամարի մի մասի մասնահատմամբ։
  • Ծնոտի կրճատում. Ծնոտի անկյան հարթեցում և ստորին ծնոտի փոքրացում։
  • Մարմնի ուրվագիծ. Ավելորդ մաշկի և ճարպի հեռացումը մարմնի տարբեր հատվածներից`վերականգնելով մնացած մաշկի առաձգականությունը։ Վիրահատությունն ակնառու է նրանց մոտ, ովքեր զգալի քաշի կորուստ են ունեցել, որի արդյունքում առկա է մաշկի ավելցուկային կախվածությունը։ Մաշկը կորցնում է առաձգականությունը տարիքի հետ զուգընթաց։
  • Սկլերոթերապիա. Տեսանելի «անոթային աստղիկների» հեռացում՝ որոնք հայտնվում են մաշկի մակերեսին։
  • Մաշկային ֆիլերներ. Մաշկային ֆիլերները ներարկում են մաշկի տակ՝ դեմքին ավելի հագեցած, երիտասարդ տեսք տալու համար։ Մաշկային ֆիլերներից է հիալուրոնաթթուն։ Հիալուրոնաթթուն բնականաբար հանդիպում է մարդու ամբողջ մարմնում։ Այն կենսական դեր է խաղում սննդանյութերը արյան միջից մաշկի բջիջներ տեղափոխելու գործում։ Այն նաև սովորաբար օգտագործվում է արթրիտով տառապող հիվանդների շրջանում, քանի որ այն «բարձի» նման է այն ոսկորների համար, որոնք սպառել են հոդային աճառի պատյանները։ Այս ոլորտում զարգացումը տեղի է ունեցել ժամանակի ընթացքում, երբ ստեղծվել են հիալուրոնաթթվի սինթետիկ ձևեր, որոնք դեր են խաղում կոսմետիկ վիրաբուժության այլ ձևերում։
  • Միկրոպիգմենտացիա. Դա մշտական դիմահարդարման ստեղծում է`բնական պիգմենտների օգտագործմամբ, այնպիսի վայրերում, ինչպիսիք են աչքերը` ստվերաներկի էֆեկտ ստեղծելու համար, շրթունքները՝ շրթներկ և այտի ոսկրերը՝ կարմրավուն տեսք հաղորդելու համար։ Գունանյութը տեղադրվում է մաշկի տակ, օգտագործելով սարք, որը շատ արագ ներկում է մաշկը՝ ստեղծելով ցանկալի տարածքի կայուն գունավորում։

Ամենատարածված վիրահատություններն են՝ բոտոքսը, լիպոսակցիան, կոպի վիրահատությունը, կրծքի իմպլանտացիան, ռինոպլաստիկան և դեմքի ձգումը։

Բարդություններ ռիսկեր և շրջադարձերԽմբագրել

Բոլոր վիրաբուժական միջամտություններն ունեն ռիսկեր։Կոսմետիկ վիրաբուժության հիմնական բարդությունները ներառում են հեմատոմա,նյարդերի վնասում,վարակ,սպի,իմպլանտի ձախողում և օրգանի վնասում։ Կրծքագեղձի իմպլանտները կարող են ունենալ բազմաթիվ բարդություններ,այդ թվում պատռվածք։ 2011թվականին FDA-ն հայտարարել է ,որ յուրաքանչյուր 5 հիվանդներից մեկը, ով ստացել է կրծքագեղձի մեծացման համար իմպլանտներ անհրաժեշտ կլինի հեռացնել այդ իմպլանտները՝ հաջորդ 10 տարիների ընթացքում։

Հոգեբանական խանգարումներԽմբագրել

Չնայած լրատվամիջոցներն ու գովազդը մեծ դեր ունեն շատերի կյանքի վրա ազդելու գործում ,օրինակ՝ ստիպելով մարդկանց հավատալ որ պլաստիկ վիրաբուժությունը ընդունելի է՝ մեր արտաքինը մեր սրտով փոխելու համար, հետազոտողները կարծում են ,որ պլաստիկ վիրաբուժության մոլուցքը կապված է մարմնի դիսմորֆիկ խանգարման նման հոգեբանական խանգարումների հետ։ Գոյություն ունի փոխկապակցվածություն BDD տառապողների և կոսմետիկ պլաստիկ վիրաբուժության նկատմամբ հակվածության՝ նրանց տեսքի ընկալված թերությունը շտկելու համար։ Մարմնի դիսմորֆիկ խանգարումը հիվանդություն է,որի արդյունքում տուժողը <<տարվում է այն բանով,ինչը նրանք համարում են իրենց մարմնի կամ դեմքի արատներ>>։Լրացուցիչ ,երբ կա մի փոքր ֆիզիկական անոմալիա,ապա անձի անհանգստությունը զգալիորեն ավելորդ է։ Մինչ ԱՄՆ-ում մարդկանց 2%-ը տառապում է մարմնի դիսմորֆիկ խանգարմամբ,մաշկաբանին և կոսմետիկ վիրաբույժներին այցելող հիվանդների մոտ 15%-ը ունեն այդ խանգարումը։ Կոսմետիկ վիրահատություն կատարած և խանգարում ունեցող հիվանդների կեսը գոհ չէ արդյունքներից։Այդ խանգարումը կարող է հասցնել ինքնասպանության որոշ տառապողների մոտ։Չնայած շատերը դիմում են կոսմետիկ վիրաբուժության,միջամտությունները չեն բուժում մարմնի դիսմորֆիկ խանգարումը,և ի վերջո կարող են խորացնել խնդիրը։ Խնդրի հոգեբանական արմատները սովորաբար անորոշ են,այդ պատճառով բուժումը նույնիսկ ավելի բարդ է։ Ոմանք ասում են ,որ տարածքի շտկմամբ ֆիքսացիան կամ մոլուցքը կարող է լինել ենթախախտում ,ինչպիսին է անորեքսիան կամ մկանների դիսմորֆիան։ Մարմնի և դեմքի վերափոխման համար նախատեսված հավելվածները,ինչպիսիք են Սնեպչատը և Ֆեյսթունը,համարվում են դիմորֆիկ խանգարման ազդակներ ։Վերջերս հայտնվեց <<Սնեպչատ դիսմորֆիա>>կոչվող մի ֆենոմեն ,որը նկարագրում է այն մարդկանց ովքեր պահանջում են վիրահատություն,Սնեպչատի ֆիլտրերով ստեղծված տարբերակին նմանվելով։ Որպես բողոք վնասակար միտման դեմ,Ինստագրամը արգելեց լրացված իրականության բոլոր ֆիլտրերը,որոնք պատկերում կամ խթանում են կոսմետիկ վիրաբուժությունը։ Որոշ դեպքերում ,այն մարդիկ,որոնց բժիշկները հրաժարվում են կատարել հետագա վիրահատություններ,առաջնորդվում են <<ինքդ վիրահատիր>> կարգախոսով ,ներարկելով իրենց և հասնելով կյանքի վտանգման ռիսկերին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Plastic Surgery Specialty Description»։ American Medical Association (անգլերեն)։ Վերցված է 2020-12-05 
  2. sitecore\julie@redweb.com։ «What is Cosmetic Surgery?»։ Royal College of Surgeons (անգլերեն)։ Վերցված է 2020-12-05 
  3. «Oxford English Dictionary - Wikipedia»։ en.m.wikipedia.org (անգլերեն)։ Վերցված է 2020-12-05 
  4. «Plastic surgery»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2020-12-05 
  5. «plastic | Origin and meaning of plastic by Online Etymology Dictionary»։ www.etymonline.com (անգլերեն)։ Վերցված է 2020-12-05 
  6. Vogel Wolfgang H., Berke Andreas (2009)։ Brief History of Vision and Ocular Medicine (անգլերեն)։ Kugler Publications։ ISBN 978-90-6299-220-1 
  7. «ABPlSurg.org»։ web.archive.org։ 2014-02-02։ Վերցված է 2020-12-05 
  8. Zuckerman Diana, Abraham Anisha (2008-10-01)։ «Teenagers and Cosmetic Surgery: Focus on Breast Augmentation and Liposuction»։ Journal of Adolescent Health (English) 43 (4): 318–324։ ISSN 1054-139X։ PMID 18809128։ doi:10.1016/j.jadohealth.2008.04.018 
  9. Mann Denise։ «India, China Among Plastic Surgery Capitals»։ WebMD (անգլերեն)։ Վերցված է 2020-12-05 
  10. Thursday February 25։ «New Statistics Reflect the Changing Face of Plastic Surgery»։ American Society of Plastic Surgeons (անգլերեն)։ Վերցված է 2020-12-05 
  11. Park Sanghoon (2018)։ Facial bone contouring surgery: a practical guide (English)։ ISBN 978-981-10-2726-0։ OCLC 1004601615 

ՀղումներԽմբագրել

  1. "What is Cosmetic Surgery". Royal College of Surgeons. Retrieved 15 January2013.
  2. Oxford English Dictionary, s.v. 'plastic'
  3. Plastic Surgery Specialty Description". American Medical Association. Retrieved 13 July 2020.