Աիդա դել Կարմեն Հեսուս Կոնսուելո Գարսիա-Նարանխո Մորալես (իսպ.՝ Aída del Carmen Jesús Consuelo García-Naranjo Morales, մարտի 20, 1951(1951-03-20)[1], Լիմա, Պերու[1], հակտնի նաև «Մոկկո» կեղծանվամբ), պերուացի մանկավարժ, երգիչ և քաղաքական գործիչ։ Եղել է Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար և Գանա Պերուի, նախկին նախագահ Օլլանտա Ումալայի ալյանսի մամուլի քարտուղար։

Աիդա Գարսիա-Նարանխո
իսպ.՝ Aída del Carmen Jesús Consuelo García-Naranjo Morales[1]
Դիմանկար
Ծնվել էմարտի 20, 1951(1951-03-20)[1] (73 տարեկան)
ԾննդավայրԼիմա, Պերու[1]
Քաղաքացիություն Պերու
ԿրթությունՊերուի Կաթոլիկական համալսարան
Մասնագիտություներգչուհի, քաղաքական գործիչ, դաստիարակ և կանանց իրավունքների պաշտպան
Զբաղեցրած պաշտոններMinister of Women and Vulnerable Populations of Peru?
ԿուսակցությունՍոցիալիստական կուսակցություն[1]
 Aída García-Naranjo Վիքիպահեստում

Եղել է նաև Ումալայի կառավարությունում կանանց և սոցիալական զարգացման հարցերի գծով առաջին նախարար[2]։

2012 թվականի հունվարից մինչ 2014 թվականի հունիս եղել է Ուրուգվայում Պերուի դեսպան[3][4]։ 2012 թվականի փետրվարից նաև Պերուի ներկայացուցիչ Մերկոսուրում և Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայում (ALADI)[5]:

Կենսագրություն խմբագրել

Աիդա Գարսիա Նարանխոն կրթություն է ստացել Պերուի Պապական կաթոլիկ համալսարանում։ Նա ունի նաև նույն համալսարանի մագիստրոսի կոչում Քաղաքական գիտությունների և պետական կառավարման ոլորտում, սովորել է նաև Կաետանո Հերեդիայի համալսարանում` մասնագիտանալով միգրացիայի, գլոբալիզացիայի ու միջազգային հարաբերությունների և տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքի  բնագավառում։ 1990-1993 թվականներին եղել է Պերուի մայրաքաղաք Լիմայի քաղաքապետի խորհրդական, 1995-2011 թվականներին` «Մուխերես» ամսագրի տնօրեն, 2011 թվականից՝ Իրավունքի և զարգացման Կենտրոնի (CEDAL) գործադիր տնօրեն։

Եղել է Պերուի Գյուղացիների Համադաշնության խորհրդատվական խորհրդի անդամ, խորհրդատվական աշխատանքներ է կատարել Կանանց գործերի քարտուղարությունում, 2002-2008 թվականներին` Լեռնաարդյունահանման կանանց ազգային կենտրոնում[6]։ Հանդիսանում է «Espacios Sin Fronteras»-ի (UNASUR միգրացիոն ցանց) անդամ և Պերուում Նիկարագուայի Հանրապետության դեսպանության մշակույթի գծով պատվավոր կցորդ։ Գարսիա-Նարանխոն նաև Պերու-Կանադական ընդհանուր հիմնադրամի աշխատակից է։

Ավարտել է երաժշտական ազգային կոնսերվատորիան և համարվում է Tiempo Nuevo երաժշտական խմբի անդամ։

14 գրքերի հեղինակ է, որոնցից շատերը նվիրված են ֆեմինիզմին[7]։ Նրա աշխատանքների թվում են`

  • Nosotras las mujeres del Vaso de Leche
  • Construyendo la equidad: El futuro como tarea
  • Hombres y mujeres de igual a igual
  •  Mujer Peruanaituacion Nacional
  • La plataforma nacional de la Mujer Peruana и Mujeres Notables 1900-2010 Notables.

Կանանց գործերի նախարար խմբագրել

2011 թվականի հուլիսի 28-ին նա նշանակվում է կանանց գործերի և սոցիալական զարգացման նախարարության ղեկավար[3]։

PRONAA սկանդալ խմբագրել

2011 թվականի սեպտեմբերի 20-ին երեք երեխա թունավորվեց և մահացավ սննդի օգնության ազգային ծրագրի (PRONAA) կողմից տրամադրված սննդամթերք ուտելուց հետո, որը հիմնադրվել էր Կանանց գործերի և սոցիալական զարգացման նախարարության կողմից[8]։ Մի քանի ժամ անց Գարսիա- Նարանխոն շարունակեց հաստատություններից մեկին նվիրված միջոցառումները (որի համար նա հետագայում ներողություն խնդրեց)[9]։ Դրանից հետո Force 2011-ի խորհրդարանականները քննադատեցին նախարարի անգործությունը և հարցապնդում ներկայացրին, որը չսատարվեց այլ խորհրդարանական խմբերի կողմից[10]։ Մի քանի օր անց ևս վեց երեխա և ուսուցիչը սրտխառնոց զգացին նույն հաստատությունում[11]։ Հոկտեմբերի 6-ին Գարսիա-Նարանխոն ներկայացավ Հանրապետության Կոնգրեսին, իսկ հոկտեմբերի 13-ին մարմինը մերժեց նրա դեմ բողոքը[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://infogob.jne.gob.pe/Politico/FichaPolitico/aida-del-carmen-jesus-garcia-naranjo-morales_historial-partidario_GINPyj45TuAc6+@0ElOxMA==Nj
  2. «Aída García Naranjo: Perfil de la próxima ministra de la Mujer» (իսպաներեն). Radio Programas del Perú — Aída García Naranjo: Profile of the Next Minister of Women. 2011 թ․ հուլիսի 21. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  3. 3,0 3,1 «Ollanta Humala adelantó más nombres de su gabinete ministerial». El Comercio (իսպաներեն) — Ollanta Humala Announces More Names of His Ministerial Cabinet. 2011 թ․ հուլիսի 21. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  4. «Ex ministra Aída García Naranjo fue nombrada embajadora en Uruguay». El Comercio (իսպաներեն) — Ex-Minister Aída García Naranjo Named Ambassador to Uruguay. 2012 թ․ հունվարի 5. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  5. «Aída García Naranjo ahora será representante peruana ante Mercosur y Aladi». El Comercio (իսպաներեն) — Aída García Naranjo Now to be Representative to Mercosur and ALADI. 2012 թ․ հունվարի 23. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  6. «García Naranjo, Aída» (իսպաներեն). Red Carolina. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  7. «Aída García Naranjo presentó su libro: 'Mujeres Peruanas: Situación Nacional'» (իսպաներեն). La mula — Aída García Naranjo Presents Her Book: 'Mujeres Peruanas: Situación Nacional'. 2009 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  8. «Tres niños murieron intoxicados por alimentos del Pronaa en Cajamarca». El Comercio (իսպաներեն) — Three Children Died Poisoned By Food from PRONAA in Cajamarca. 2011 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  9. «García Naranjo pide disculpas por bailar en medio de duelo en Cajamarca». El Comercio (իսպաներեն) — García Naranjo Apologizes for Dancing in the Midst of Mourning in Cajamarca. 2011 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  10. Ortiz Martínez, Sebastian — Censure Against García Naranjo by Fujimorism Will Not Succeed (2011 թ․ հոկտեմբերի 7). «Censura contra García Naranjo por el fujimorismo no prosperaría». El Comercio (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  11. «Loreto: seis niños y una profesora intoxicados por alimentos del Pronaa». El Comercio (իսպաներեն) — Loreto: Six Children and a Teacher Sickened by Food from PRONAA. 2011 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  12. «Pleno del Congreso rechazó moción de censura contra García Naranjo». El Comercio (իսպաներեն) — Plenary of the Congress Rejects Motion of Censure Against García Naranjo. 2011 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աիդա Գարսիա-Նարանխո» հոդվածին։