Պերուացիներ, ազգ Պերուում։ Կազմավորվել են հիմնականում իսպանահնդկացիական ծագմամբ մետիսներից։ Կազմում են երկրի բնակչության մոտ կեսը (33 մլն, 2019 թվական)։ Բնակվում են գլխավորապես առափնյա շրջաններում և Անդեր լեռներում։ Կրոնով կաթոլիկներ են։ Պերուացիների իսպաներեն լեզվի մեջ մեծ քանակությամբ բառեր են մտել հնդկացիական (հատկապես՝ կեչուա) լեզուներից։ Հնդկացիական ազդեցությունը գգալի է նաև նյութական և հոգևոր մշակույթի մի շարք բնագավառներում։ Պերուացիներ են անվանում նաև Պերուի ողջ բնակչությանը, որի մոտ կեսը հնդկացիներ են։ Իսպաներենը և կեչուան 1975 թվականից պետական լեզուներ են։

Պերուացիներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png