Ազիզ Ալիև
Ազիզ Մամեդքարիմ օկլի Ալիև (ադրբ.՝ Əziz Məmmədkərim oğlu Əliyev, հունվարի 1, 1897, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հուլիսի 27, 1962, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի պետական գործիչ և գիտնական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[1]:
Ազիզ Ալիև | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա |
Գիտական աստիճան՝ | բժշկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և բժիշկ |
Ծննդյան օր | հունվարի 1, 1897 |
Ծննդավայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | հուլիսի 27, 1962 (65 տարեկան) |
Վախճանի վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Թաղված | Պատվո հուղարկավորության պուրակ |
Քաղաքացիություն | ![]() |
Զավակներ | Զարիֆա Ալիևա, Թամերլան Ալիև, Ջամիլ Ալիև և Գյուլարա Ալիևա |
Պարգևներ |
Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Լենինի շքանշան |
ԿենսագրությունԽմբագրել
Ազիզ Ալիևը ծնվել է 1897 թվականի հունվարի 1-ին, Երևանի նահանգի Համամլի գյուղում: 8 տարեկան հասակում Ազիզ Ալիևը մտել է ռուս-թաթարական (Ադրբեջան) դպրոց և այնտեղ ստացել Է նախնական կրթությունը: 1908 թվականին ընդունվել է Երևանի գիմնազիա: Ավարտել է գիմնազիան 1917 թվականին: Նույն թվականին նա ընդունվել է Ռուսաստանի ամենահեղինակավոր բժշկական դպրոցներից մեկը Ռազմաբժշկական ակադեմիա[2]:
Ազիզ Ալիևը 1918 թվականի հունիսին եկել է Երևան: Որոշ ժամանակ այստեղ ապրելուց հետո, նա ընտանիքի հետ տեղափոխվել է Նախիջևանի Շարուր շրջան: Մինչև 1923 թվականի մայիսը, Ազիզ Ալիևն աշխատել է որպես բժիշկ օգնական: 1923 թվականի մայիսին Ազիզ Ալիևը տեղափոխվել է Բաքու: Այս պահից սկսել է նրա կյանքի նոր փուլը: Բաքվում նա նախ աշխատել է որպես Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական կոմիսարների գլխավոր վարչության պետի տեղակալ, խորհրդի քարտուղարի տեղակալ, իսկ վերջապես ՝ որպես հանրապետության ժողովրդական կոմիսարիատների խորհրդի քարտուղար: Ավարտել է Բաքվի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը 1927 թվականին: Ազիզ Ալիևը նախ աշխատել է որպես շրջանավարտ, այնուհետև ՝ որպես ասիստենտ և դոցենտ: 1929–1932 թվականին նշանակվել է Ադրբեջանի Կլինիկական Ինստիտուտի ռեկտոր:
1930 թվականի հունիսի 19-ին ստեղծվել է Ադրբեջանի պետական բժշկական ինստիտուտը: Այդ տարիներին Ազիզ Ալիևը մեծ դեր է խաղացել ԱՊԲԻ - ի կայացման գործում: 1932 թվականին նշանակվել է ինստիտուտի ռեկտոր[3]:
Ազիզ Ալիևը մահացել է 1962 թվականին:
ԱղբյուրներԽմբագրել
- Tahir Talıblı. Əziz Əliyev:dövrü, həyatı, şəxsiyyəti // Bakı, Göytürk nəşr.,1997, səh.285
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ազիզ Ալիև
- ↑ [http://anl.az/down/AzizAliyev.pdf Əziz Əliyev Biblioqrafiya]
- ↑ Ազիզ Մամեդքարիմ օկլի Ալիև