Գյուլարա Ալիևա
Գյուլարա Ազիզ կըզը Ալիևա (ադրբ.՝ Gülarə Əziz qızı Əliyeva, նոյեմբերի 17, 1933, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 27, 1991, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի երաժիշտ, դաշնակահար, արվեստագիտության թեկնածու (1966), Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1977)[1][2]:
Գյուլարա Ալիևա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 17, 1933 Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Մահացել է | հուլիսի 27, 1991 (57 տարեկան) Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երաժիշտ |
Գործիքներ | դաշնամուր |
ԿենսագրությունԽմբագրել
Գյուլարա Ալիևան ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 17-ին Բաքվում: 1955 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական կոնսերվատորիան: Նա աշխատել է Սեիդ Ռուսթամովի անվան ժողովրդական գործիքների նվագախմբում, ինչպես նաև Ա.Դադաշովի անվան ժողովրդական գործիքների անսամբլում: 1966 թվականից ղեկավարել է «Դան ուլդուզու» գործիքային անսամբլը: Ինքն է ստեղծել այս անսամբլը[3][4]:
Համույթի հետ նա ելույթ է ունեցել Ալժիրում, Սիրիայում, Լիբանանում, Անգոլայում, Իտալիայում, Բուլղարիայում, Եթովպիայում, Շվեյցարիայում, Հնդկաստանում, Ֆինլանդիայում և այլ արտասահմանյան երկրներում:
Աշխատել է Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարանում որպես ուսուցիչ և եղել երաժշտության տեսության ամբիոնի վարիչ՝ 1966-1988 թվականներին:
Նա մահացել է 1991 թվականին:
- Նա ակնաբույժ Զարիֆա Ալիևայի քույրն է:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Azərbaycan Gender İnformasiya Mərkəzi
- ↑ Գյուլարա Ալիևա
- ↑ Dan ulduzu–tale ulduzu
- ↑ Мелодии неувядающие, немеркнущиеВспоминая Гюлару Алиеву