Բորիս Բաղդասարով (ռուս․ Борис Багдасаров, հունվարի 27, 1997, Աշխաբադ, Թուրքմենստան), հայ դերասան։

Բորիս Բաղդասարով
Հասակը178 սմ
Ծնվել է1997թ․ Փետրվար 27
ԾննդավայրԱշխաբադ, Թուրքմենստան
Կրթությունդերասանական – Աբել Աբելյանի դերասանական դպրոց
Ազգությունհայ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1997 թվականի Փետրվարի ի 27-ին Թուրքմենստանի Աշխաբադ քաղաքում։ Առաջին դասարան հաճախել է Հայաստանում, սովորել ռուսական թեքմամբ դպրոցում։ Ներկայիս դրությամբ բնակվում է Երևանում, հաճախ լինում Մոսկվայում։ Իրական ազգանունը եղել է Բաղդասարյան, սակայն պապը տեղափոխվել Է Ռուսաստան՝ դառնալով Բաղդասարով, շարունակել են Բաղդասարով կոչվել։

Սովորել է Աբել Աբելյանի դերասանական դպրոցում, որն ավարտելով մասնակցել է քասթինգի ու ստացել իր առաջին գլխավոր դերը։

Ֆիլմագրություն խմբագրել

2016-2019 թթ թվականներին նկարահանվել է «Ազիզյաններ» սիթքոմում՝ Ազատի կերպարում։

2019-2021 թթ թվականներիին «Դեպի ճամբար» մանկական սիթքոմի 1-ին ու 2-րդ եթերաշրջաններում՝ Ալենի կերպարում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Ազատի կերպարից հետո բացասական դեր էի ուզում». Բորիս Բաղդասարով». Bravo.am. 2019թ․ հոկտեմբերի 21.

Արտաքին հղումներ խմբագրել

  • [1]- Ֆեյսբուքյան էջը