Ազգային գեղարվեստական պատկերասրահ

Ազգային գեղարվեստական պատկերասրահ (ռուս.՝ Национальная художественная галерея), Կերպարվեստի հանրապետական թանգարանի կառուցվածքային ստորաբաժանում Յոշկար Օլա քաղաքում: Բացվել է 2007 թվականի նոյեմբերի 4-ին: Մարի Էլի նկարիչների ստեղծագործությունների մշտական ցուցադրություններից բացի, այստեղ պարբերաբար անցկացվում են Ռուսաստանի և աշխարհի տարբեր երկրների թանգարանների, ինչպես նաև մասնավոր հավաքածուների ցուցահանդեսներ:

Ազգային գեղարվեստական պատկերասրահ
Building of national art gallery.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՎայրՅոշկար Օլա
Հիմնադրված էնոյեմբերի 4, 2007

ՊատմությունԽմբագրել

Պատկերասրահը բացվել է 2007 թվականի նոյեմբերի 4-ին՝ «Ժամանակի դեմքերը» ցուցահանդեսով, որի ընթացքում հանրապետության խոշորագույն թանգարանների հավաքածուներից ներկայացվել է Մարի Էլի մշակութային ժառանգությունը: Բացումը հարմարեցվել էր Ժողովրդական միասնության և Մարի Էլ հանրապետության օրվա տոնակատարությունների հետ: 2007 թվականին պատկերասրահում անցկացվել է «Թանգարան: Երաժշտություն: Երեխաներ» համառուսաստանյան բարեգործական նախագիծը, որը նվիրված էր ծնողազուրկ երեխաներին: 2008 թվականի վերջին պատկերասրահում անցկացվել է Թանգարանների միջազգային խորհրդի ռուսաստանյան կոմիտեի նախագահության ընդլայնված նիստը: 2010 թվականի գարնանը պատկերասրահում իր աշխատանքներն է սկսել «Ռուսական թանգարան. վիրտուալ մասնաճյուղ» տեղեկատվական կրթական կենտրոնը: 2011 թվականի աշնանը անցկացվել է «Քաղաքի պատկերը, կերպարանափոխված Յոշկար Օլա, Պովոլժիեի մարգարիտը» ստեղծագործական ակցիան: Մասնակցել են 24 պրոֆեսիոնալ նկարիչներ Մոսկվայից, Պերմի երկրամասից և Մերձվոլգյան Դաշնային օկրուգից: Մասնակիցները պատկերել են Յոշկար Օլայի ձևավորվող ճարտարապետական կերպարը: Նախագծի արդյունքում կազմակերպվեց համանուն ցուցահանդես, և թանգարանային ֆոնդերը համալրվեցին շուրջ 100 միավորով: Նույն թվականին գեղարվեստի ազգային պատկերասրահի բազայի վրա բացվել է տարբեր սոցիալական և ֆիզիկական հնարավորություններ ունեցող երեխաների և պատանիների Ռեսուրսային կենտրոն, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել Ռուսական պետական ​​թանգարանի ծրագրերը հեռավար ձևաչափով:

Պատկերասրահում անցկացվել են ռուս-շվեյցարացի նկարիչ Ալեքսանդր Բենուա դի Ստետտոյի անհատական ցուցահանդեսը, Կալինինգրադի սաթի թանգարանի ֆոնդերի «Բալթիկայի ոսկին» ցուցահանդեսը, Զուրաբ Ծերեթելիի անհատական ցուցահանդեսը, Սալվադոր Դալիի ստեղծագործությունների ցուցահանդեսը:

ՇենքԽմբագրել

Պատկերասրահի շենքը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Օբոլենսկի-Նագոտկովի հրապարակում, որը կոչվել է առաջին վոյեվոդ Ցարեվոկոկշայսկու պատվին, որտեղ էլ տեղադրված է նրա ձիարձանը: Կառուցվել է Վերածննդի դարաշրջանի ճարտարապետական ոճով 2007 թվականին: Շենքի վրա գերիշխող դիրք է զբաղեցնում ժամացույցներով աշտարակը: Ժամացույցի վերին ձախ անկյունում բացվող դռնակներից հայտնվում է Աստվածամոր պատկերը, այնուհետև ներքևի ձախ անկյունից շարժվում է ավանակը, որը խորհրդանշում է Աստվածամոր մուտքը մարիական երկիր: Ավանակը մտնում է ներքևի աջ դարպասը, դրանք փակվում են, իսկ վերին աջ անկյունում նորից հայտնվում է Երկնային Թագուհու օրհնված կերպարը:

Պատկերասրահի ցուցասրահները համալրված են ահազանգման, ջեռուցման, հրդեհաշիջման և լուսավորության ժամանակակից համակարգերով: Մշտական ցուցադրություններից բացի, պատկերասրահում պարբերաբար անցկացվում են տարբեր թանգարանների և մասնավոր հավաքածուների ցուցահանդեսներ: Ժամանակակից սարքավորումների առկայության շնորհիվ պատկերասրահում համապատասխան պայմաններ են ստեղծվել աշխարհի և Ռուսաստանի լավագույն պատկերասրահների կտավների ցուցահանդեսների կազմակերպման համար: Այստեղ ցուցադրվում էին Ռուսաստանի ամենախոշոր թանգարանների հավաքածուները՝ Պետական Էրմիտաժի, Ռուսական պետական ​​թանգարանի, Կրոնի պատմության պետական թանգարանի, Տրետյակովյան պատկերասրահի, Պետական պատմական թանգարանի, Ա. Ա. Բախրուշինի անվան թատերական պետական թանգարանի և այլն: Պատկերասրահի այցելուները ծանոթանում էին Չինաստանի, Էստոնիայի, Ճապոնիայի արտասահմանյան արվեստի գործերին: Այդ երկրների դեսպանությունների մասնակցության շնորհիվ կազմակերպվում էին ցուցահանդեսային նախագծեր՝ «Երկնային վիշապի արվեստը», «Վան Սյուլին: Բնանկար», «Ճապոնական ավանդական տիկնիկներ և խաղալիքներ», «Ժամանակակից ճապոնացի վարպետների գեղեցիկ ստեղծագործությունների ցուցահանդես», «Գրիմ եղբայրների հեքիաթների նկարազարդումները էստոնացի նկարիչների կողմից», «Ունիվերսումի խորհրդանիշերը», «Ֆլորենցիա: Կարոտ», «Bonjour, Paris»:

2010 թվականի ապրիլին պատկերասրահի հրապարակներից մեկում բացվեց Ռուսական թանգարանի վիրտուալ մասնաճյուղ, իսկ 2011 թվականին սկսեց տեղեկատվական կրթական գործունեություն իրականացնել Ռեսուրսային կենտրոնը: Միավորելով տարբեր աստիճանի հաշմանդամություն ունեցող երեխաների՝ այն հնարավորություն է տալիս նրանց առանց տանից դուրս գալու դիտել և ուսումնասիրել Ռուսական թանգարանի ցուցադրությունները:

ՑուցադրություններԽմբագրել

Պատկերասրահում գործում է «Մարիական կոլորիտ» (մարիներեն՝ Марий тӱс) անվանումով մշտական ցուցադրությունը: Ցուցադրությունում ներկայացվում են մարիական ասեղնագործական աշխատանքներ, զարդարանքի առարկաներ, ժողովրդական տարազ, Կերպարվեստի հանրապետական թանգարանի ֆոնդերի բնանկարներ[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. ««Марий Тÿс» - «Марийский колорит»»։ Республиканский музей изобразительных искусств։ Վերցված է 2016-04-03 

Արտաքին հղումներԽմբագրել

  • Афиша галереи. Сайт Республиканского музея изобразительных искусств.
  • Галерея. Сайт Республиканского музея изобразительных искусств.