Ազատ Ալչուջյան

հայ քիմիկոս

Ազատ Հակոբի Ալչուջյան (1906, փետրվարի 18 (մարտի 3), Ախալցխա - 1974, հուլիսի 27, Երևան), հայ խորհրդային քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1958), պրոֆեսոր (1953), Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965)։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։

Ազատ Ալչուջյան
Ծնվել է1906
Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 27, 1974(1974-07-27)
Բնակության վայր(եր)Երևան
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ (1932)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1958) և պրոֆեսոր (1953)
ՊարգևներՀայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է փետրվարի 18-ին, Ախալցխայում։ 1932 թվականին ավարտել է Լենինգրադի Լենսովետի անվան տեխնոլոգիական ինստիտուտը, ապա աշխատել տեղի բարձր ճնշումների ԳՀԻ-ում։

1938 թվականին տեղափոխվել է Երևան և մինչև 1970 անընդմեջ ղեկավարել պոլիտեխնիկական ինստիտուտի ընդհանուր և անօրգանական քիմիայի ամբիոնը, այնուհետև նշանակվել պրոֆեսոր-կոնսուլտանտի պաշտոնում։ Եղել է ինստիտուտի քիմիա-տեխնոլոգիական ֆակուլտետի դեկան (1943-1947 և 1950-1957

ԱշխատանքներԽմբագրել

Ազատը զբաղվել է հետերոգեն կատալիզի հարցերով, ուսումնասիրել պալադիումի, նիկելի, կոբալտի և այլ մետաղների կատալիտիկ ազդեցությունը հիդրման ռեակցիաների վրա։ Զբաղվել է նաև Հայկական ԽՍՀ մի քանի հանքանյութերի կոմպլեքսային վերամշակման հարցերով[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։