Ադրիան Վիլարտ
Ադրիան Վիլարտ (անգլ.՝ Adrian Willaert, մոտ 1480[1], Rumbeke, Roeselare, Ռուսելարե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա - դեկտեմբերի 7, 1562[1], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), ֆլամանդացի կոմպոզիտոր և մանկավարժ, գործունեությունը ծավալել է Իտալիայում։ Ֆրանկո-ֆլամանդական բազմաձայնության դպրոցի ներկայացուցիչ է, Վենետիկյան դպրոցի հիմնադիր։
Ադրիան Վիլարտ | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Adrian Willaert |
Ծնվել է | մոտ 1480[1] Rumbeke, Roeselare, Ռուսելարե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա |
Երկիր | Ֆլանդրիայի դքսություն |
Մահացել է | դեկտեմբերի 7, 1562[1] Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Adrian Willaert Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱդրիան Վիլարտը եղել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Մուտոնի աշակերտը։ Աշխատել է մեծամասամբ Իտալիայում, ուր տեղափոխվել է (ենթադրաբար) 1514 թվականին։ 1515 թվականից գտնվել է ծառայության մեջ (պատմական փաստաթղթերում հիշատակվում է որպես «քաղցրահնչյուն Ադրիան») կարդինալ Իպոլիտ դ՚Էստեի մոտ Ֆերարայում, 1518 թվականին նրա հետ այցելել է Հունգարիա (հնարավոր է նաև Լեհաստան)։ 1527 թվականից ղեկավարել է Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարի երգչախումբը։ Եղել է Վենետիկյան դպրոցի հիմնադիրը։ Նրա աշակերտներից էին Անդրեա Գաբրիելին, Ջոզեֆֆո Ցառլինոն, Կոստանցո Պորտան, Կլաուդիո Մերուլոն, հնարավոր է նաև Կիպրիան դե Ռոռեն և Նիկոլա Վիչենտինոն։
Ստեղծագործություն
խմբագրելԱդրիան Վիլարտը գրել է հոգևոր (մեսսաներ, մոտետներ, հիմներ, բազմաձայն սաղմոսներ) և աշխարհիկ (իտալական վիլլանելաներ և մադրիգալներ, ֆրանսիական շանսոն, հարուստ գործիքավորմամբ՝ ռիչերքարներ) երաժշտություն։ Ժառանգության հիմնական մասը կանոնական և լատինական ազատ տեքստերի համար գրված 175 մոտետներն են, մեծամասամբ չորս, հինգ և վեց ձայների համար, և հինգը յոթաձայն և ութաձայն մոտետ։ Վաղ մոտետներում (առավել հայտնի են «Քրիստոսի կույս» (Christi virgo), «Ուրախացիր սուրբ Կույս» (Saluto te sancta virgo), «Պայծառակերպության մեծ խորհուրդը» (Magnum hereditatis mysterium»)) Վիլարտն ակտիվորեն փորձարկումներ է կատարել կոնտրապունկտի և հարմոնիայի, երաժշտական արտասանության և ռիթմի ոլորտներում։
Հորացիոսի «Quid non ebrietas dissignat» (մոտ 1519 թվական)[2] հումորային տեքստի համար գրած (ոչ միանշանակ վերծանված) մոտետում երգահանը հետևողականորեն շրջանցել է կվինտային շրջանի (ռուս.՝ Квинтовый круг - հնգաստիճան երաժշտական ինտերվալ) տոնայնությունները (այդ թվում՝ այդ ժամանակաշրջանին ոչ հատուկ տոնայնություններից հեռու «ազգակցական աստիճանները»[3]), առաջնորդվելով անսովոր դիդակտիկ խնդրով՝ երաժիշտներին վարժել մաքուր լարային[4] հնչեղության[5]։
«Նոր երաժշտություն» ժողովածու
խմբագրելՎիլարտի ստեղծագործության գագաթնակետը 1559 թվականին «Նոր երաժշտություն» ժողովածուում հրատարակված ուշ շրջանի մոտետներն են, մասշտաբային կոմպոզիցիաներ, որոնք գլխապտույտ բազմաձայն (պոլիֆոնիկ) տեխնիկայի նմուշներ են։ Վեցաձայն և յոթաձայն մադրիգալները (նույն ժողովածուից), որոնք գրվել են Պետրարկայի «Կանցոներ» բանաստեղծական գրքի սոնետների ամբողջական տեքստերի հիման վրա, բանաստեղծական տեքստի բազմազան և մանրակրկիտ մեկնաբանության օրինակներ են։ Վիլարտի մադրիգալների երաժշտական ոճաբանությունը մոտ է մոտետներին։ Դրանցում իմիտացիոն բազմաձայնության մեծաթիվ օգտագործումը լսողի համար դժվարացնում է վանկարկված տեքստի ընկալումը։
Դրա հետ մեկտեղ վիլլանելաներում Վիլարտը կիրառել է մեկ այլ (այդ ժանրին բնորոշ) կոմպոզիցիոն տեխնիկա, որը ներառում է ոչ բարդ մոնոռիթմային հենք և վաղ տոնային ներդաշնակություն։ Ինչ վերաբերում է Վիլարտի վիլլանելաների բանաստեղծություններին, դրանք գրված են խոսակցական լեզվով, ցածր մակարդակի բառապաշարի, դիալեկտիզմի և ժարգոնի առատ օգտագործմամբ, ինչը բնորոշ է վիլլանելայի ոճին[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Послания, I.5, 16-20:
Выход чему не дает опьянение? Тайны раскроет,
Сбыться надеждам велит, даже труса толкает в сраженье,
Душу от гнева тревог избавляет и учит искусствам.
Полные кубки кого не делали красноречивым,
В бедности тесной кому от забот не давали свободу?Перевод Н. С. Гинцбурга.
- ↑ Այդ աստիճանը, իհարկե, ասվում է պայմանականորեն։ 16-րդ դարում տոնայնությունների (ինչպես նաև առավել ներդաշնակ տոնայնության) վերաբերյալ ոչ մի ուսմունք չի եղել։
- ↑ «Чистый строй». www.px-pict.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 16-ին. (ռուս.)
- ↑ Երկձայն խորհրդավոր կոմպոզիցիայի հրապարակման համար մենք պարտական ենք «Ժամանակակից երաժշտության անկատարության մասին» («Delle imperfettioni della moderna musica», 1600) սկանդալային երկխոսության հեղինակ Ջովանի Արտուզիին։ Որտեղ Արտուզին հրապարակել է դեռևս 1524 թվականին Պիետրո Աարոնին ուղղված Ջովանի Սպատարոյի արժեքավոր նամակը, որտեղ Սպատարոն իր նամակագրի համար իրական ակուստիկ կրթական ծրագիր (լիկբեզ) է կազմակերպում, հենց Վիլարտի խորհրդավոր «դուետի» օրինակի վրա։ Մոտետի քառաձայն ռեկոնստրուկցիան առաջարկել է Ռոջեր Ուիբերին, նաև այլ ուսումնասիրողներ։
- ↑ Vecchie letrose (Adrian Willaert)
Գրականություն
խմբագրել- Adrian Willaert․ The New Grove Dictionary of Music and Musicians. London. ISBN 0-333-23111-2. OCLC 5676891., ed. Stanley Sadie. 20 vol. London, Macmillan Publishers Ltd., 1980
- Reese, Gustave, 1899-1977. (1959). Music in the Renaissance (Rev. ed ed.). New York: W.W. Norton & Co. ISBN 0-393-09530-4. OCLC 599427.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - Gleason, Harold, 1892-1980. (1981). Music in the Middle Ages and the Renaissance (3rd ed ed.). Bloomington, Ind.: Frangipani Press. ISBN 0-89917-034-X. OCLC 8109806.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - Kidger, David. (2005). Adrian Willaert : a guide to research. New York: Routledge. ISBN 0-203-99723-9. OCLC 252717811. 978-0-8153-3962-5
Արտաքին հղումներ
խմբագրել- Adriaan Willaert-ը Բրիտանիկա հանրագիտարանում
- Adrian Willaert at HOASM
- «Category:Willaert, Adrian - IMSLP: Free Sheet Music PDF Download». imslp.org. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
- Free access to high-resolution images of manuscripts containing works by this composer from Digital Image Archive of Medieval Music
- Listen to free recordings of songs from Umeå Akademiska Kör.
- The Academy of Musical and Theatrical Arts Adriaen Willaert in Roeselare (Belgium) was named after Adrian Willaert.
- «Adrian Willaert - ChoralWiki». www.cpdl.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրիան Վիլարտ» հոդվածին։ |