Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աստիճան (այլ կիրառումներ)

Աստիճան (գերմ.՝ Stufe, իտալ.՝ grado, անգլ.՝ degree)՝ հնչյունաշարի ամեն մի հնչյունը։

Փոխառված ակորդ (viio 4 3) Բախի C-մաժոր The Good Tempered Clavier-ի նախերգանքում, գիրք I, BWV 846, մմ: 13-15

Ամբողջական հնչյունաշարում բնույթով տարբեր աստիճանները յոթն են, ընդգրկված են մեկ օկտավայում, հանդիսանում են հիմնական աստիճաններ, ունեն վանկային անուններ՝ դո, ռե, մի, ֆա, սոլ, լյա, սի և տառային նշումներ՝ c, d, e, f, g, a, h։ Օկտավայում պարունակվող մյուս հինգ հնչյուններից յուրաքանչյուրը թեև ինքնուրույն է, բայց որպես հնչյունաշարի աստիճան համարվում է հարևան երկու հիմնամասներից վանկի բարձրացումը, օր. դո-դիեզ (cis), կամ մյուսի իջեցումը, օր. ռեբեմոլ (des)։ Աստիճանը կոչվում է նաև լադի ամեն մի առանձին հնչյունը և եռահնչյունը, որոնք նշվում են թվահամարներով և նույնպես ունեն անուններ։ Մաժոր և մինոր լադերը պարունակում են յոթական աստիճաններ՝ 1-ին աստիճանը կոչվում է տոնիկա, 2-րդը՝ վերևի՝ ձգտող, 3-րդը՝ վերևի մեդիանտ, 4-րդը՝ սուբդոմինանտ, 5-րդը՝ դոմինանտ, 6-րդը՝ ներքևի մեդիանտ, 7-րդը՝ ներքևի ձգտող։ Լադի բոլոր հնչյունների աստիճանական հաջորդականությունը կոչվում է գամմա։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 576