Ադրիան Լամո կամ Ադրիան Ալֆոնսո Լամո Ատվուդ[5] ( անգլ.՝ Lamo Adrian, փետրվարի 20, 1981(1981-02-20)[1], Բոստոն, Մասաչուսեթս - մարտի 14, 2018(2018-03-14)[2][3][1], Ուիչիտո, Կանզաս), ամերիկյան սպառնալիքների վերլուծաբան[6], նախկին հակեր[7]։

Ադրիան Լամո
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 20, 1981(1981-02-20)[1]
ԾննդավայրԲոստոն, Մասաչուսեթս
Մահացել էմարտի 14, 2018(2018-03-14)[2][3][1] (37 տարեկան)
Մահվան վայրՈւիչիտո, Կանզաս
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունAmerican River College?
Մասնագիտությունsecurity hacker, լրագրող, համակարգչային գիտնական և ծրագրավորող
ԱմուսինLauren Fisher?[4]
Կայքabout.me/aal
Adrian Lamo Վիքիպահեստում

ԳործունեությունԽմբագրել

Ամերիկացի նախկին հակեր Ադրիան Լամոն իր գործնեությամբ կարողացել է վնասներ հասցնել այնպիսի խոշոր ընկերությունների ինչպիսիք են՝ Մայքրոսոֆթ և NY Times ընկերությունները։ Լամոն համացանցի հետ ունեցած կապերը կարողացել է օգտագործել ամենուր՝ սրճարաններում, Kinko -ում և գրադարաններում իր հմտությունները բարելավելու նպատակով։ Դա հետագայում օգնել է նրան կայքեր կոտրելու ժամանակ։ Այդ ամենի համար, նա վաստակել է «Անտուն հակեր» մականունը։ Լամոն անվտանգության մեջ հաճախակի գտել է սխալներ, որոնք օգտագործել է կայքերը կոտրելու համար։ Սխալների մասին նա հաճախակի է տեղյակ է պահել ընկերություններին[7]։

Լամոյի հաղթանակների ցուցակում ներգրավված են եղել այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Yahoo, Citigroup, Bank of America և Cingular[8]։

Հակեր գործընկերների կարծիքով, Լամոյի հարձակումները հայտնի կորպորացիաների վրա, պայմանավորված են եղել համընդհանուր ուշադրության և փառքի ծարավով։ Լամոյի ներխուժումը NY Times համակարգչային ցանց, գրավել է կիբերհանցագործությունների հակառակորդների ուշադրությունը։ Դրա համար Լամոն դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման, 6 ամիսը՝ տնային կալանքի և պարտավորվել է վճարել 65․000 դոլար փոխհատուցում։ Փորձաշրջանն ավարտվել է 2007 թվականի հունվարին։

Լամոն եղել է հայտնի դասախոս և լրագրող, անվտանգության հարցերով անկախ խորհրդատու, միաժամանակ խուսափել է ցանկացած վարձու գրասենյակային աշխատանքից[9]։

Կյանքի վերջին տարիներԽմբագրել

2010 թվականի մայիսի վերջերին Լամոն ԱՄՆ իշխանություններին հայտնում է, թե ինչպես զինծառայող Բրեդլի Մենինգն այլ փաստաթղթերի հետ WikiLeaks է փոխանցել ամերիկյան ռազմական ուղղաթիռով Իրաքում մի խումբ քաղաքացիական անձանց գնդակահարության ձայնագրությունը[10]։ Այդ մասին Մենինգը Լամոյին պատմել է մտերմիկ զրույցի ընթացքում, որից հետո Մենինգը ձերբակալվել է[11]։

Ադրիան Լամոյի մահվան մասին սոցիալական ցանցում գրառում է կատարել նրա հայրը։ Դեպքի հանգամանքների մասին տեղեկություններ չկան։ Մարիո Լամոն գրել է «Մեծ տխրությամբ և կոտրված սրտով ես պետք է տեղեկացնեմ Ադրիանի բոլոր ընկերներին և ծանոթներին, որ նա մահացել է։ Պայծառ միտք ու կարեկից հոգի ունեցող իմ սիրելի որդին անհետացել է»[12]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 http://www.bbc.com/news/technology-43438352
  3. 3,0 3,1 3,2 Adrian Lamo, hacker who turned in Chelsea Manning to FBI, found dead
  4. http://www.imdb.com/name/nm2238804/bio
  5. Mays Jeffery C. (2018-03-17)։ «Adrián Lamo, Hacker Who Reported Chelsea Manning to the F.B.I., Dies at 37 (Published 2018)» (en-US)։ Վերցված է 2020-11-03 
  6. «Adrian Lamo»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2020-11-03 
  7. 7,0 7,1 «Нетоскоп / Новости / Хакер Адриан Ламо сделался сотрудником New York Times»։ web.archive.org։ 2007-08-14։ Վերցված է 2020-11-03 
  8. «Архив номеров»։ www.sovsekretno.ru։ Վերցված է 2020-11-03 
  9. «Эдриан Ламо: Хакерская теория счастья»։ blogerator.org։ Վերցված է 2020-11-03 
  10. «Alleged Army Whistleblower Felt "Isolated"»։ www.cbsnews.com (en-US)։ Վերցված է 2020-11-03 
  11. «Мэннинг, Брэдли»։ lenta.ru։ Վերցված է 2020-11-03 
  12. «Умер хакер Эдриан Ламо, выдавший американским властям Челси Мэннинг»։ meduza.io։ Վերցված է 2020-11-03 

Արտաքին հղումներԽմբագրել