Ադրբեջանի Հանրապետության կրթության նախարարություն

Ադրբեջանի Հանրապետության կրթության նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Təhsil Nazirliyi) Ադրբեջանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է կրթության բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։

Ադրբեջանի Հանրապետության կրթության նախարարություն
Изображение логотипа
Տեսակկրթության նախարարություն
Երկիր Ադրբեջան
Հիմնադրված1988
Իրավ. կարգավիճակնախարարություն
Գլխադասային գրասենյակԱդրբեջան, Բաքու, Խաթայի, 49 փողոց,
AZ-1008
ՏարածաշրջանԱդրբեջան
նախարարՋեյհուն Բայրանով
նախարարի տեղակալՖիրուդին Կուրբանով
նախարարի տեղակալՄեհեբբեթ Վալիևա
Վերադաս կազմակերպությունԱդրբեջանի Հանրապետություն
Կայքedu.gov.az

Ադրբեջանի Հանրապետության կրթության նախարարությունը մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Ադրբեջանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։ Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով։ Նախարարությունը գործում է Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա[1]։

Նպատակներ խմբագրել

Նախարարության խնդիրներն են[2]՝

  • կրթության համակարգի որակի և արդյունավետության մոնիթորինգը և գնահատումը։
  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման ապահովումը։
  • կրթական համակարգի գործունեության որակի ու արդյունավետության գնահատման, «Լեզվի մասին» Ադրբեջանի Հանրապետության օրենքի պահանջների կատարման ապահովումը։
  • պետական կրթական չափորոշիչներին կրթական ծրագրերի համապատասխանության ապահովումը։

Գործառույթներ խմբագրել

Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

  • կրթության զարգացման երկարաժամկետ և միջնաժամկետ պետական ծրագրերի մշակում, դրանց մոնիթորինգ և գնահատում;
  • պետական կրթական չափորոշիչների մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ;
  • կրթության բնագավառի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի ու կրթության բնագավառում Ադրբեջանի Հանրապետության պետական քաղաքականության մշակում;
  • բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների և որակավորումների բնութագրերի մշակում ու հաստատում՝ ըստ մասնագիտությունների և կրթական աստիճանների;
  • կրթության բնագավառում միջպետական համագործակցության ծրագրերի մշակում և դրանց իրականացման կազմակերպում.
  • օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների ներդրում և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

Ընդհանուր տեղեկատվություն խմբագրել

Նախարար

  • Ջեյհուն Բայրանով

Տեղակալներ

  • Ֆիրուդին Կուրբանով
  • Մեհեբբեթ Վալիևա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նախարարության պաշտոնական կայքէջը
  2. «Ադրբեջանի Հանրապետության կրթության նախարարության Կանոնադրությունը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.