Ադելաիդա Ռիստորի (իտալ.՝ Adelaide Ristori) (հունվարի 29, 1822(1822-01-29)[1][2][3] կամ հունվարի 30, 1822(1822-01-30)[4], Չիվիդալե դել Ֆրիուլի, regional decentralization entity of Udine, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա[4] - հոկտեմբերի 9, 1906(1906-10-09)[4], Հռոմ, Իտալիա[5][6] և Թուրին, Իտալիա[4]), իտալացի դերասանուհի։

Ադելաիդա Ռիստորի
Ծնվել էհունվարի 29, 1822(1822-01-29)[1][2][3] կամ հունվարի 30, 1822(1822-01-30)[4]
ԾննդավայրՉիվիդալե դել Ֆրիուլի, regional decentralization entity of Udine, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա[4]
Մահացել էհոկտեմբերի 9, 1906(1906-10-09)[4] (84 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[5][6] կամ Թուրին, Իտալիա[4]
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի

Պրոֆեսիոնալ բեմական գործունեությունն սկսել է 1837 թվականին։ Խաղացել է գլխավորապես կատակերգական դերեր, լավագույններից են՝ Միրանդոլինա, Պամելա (Դոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին», «Պամելա»)։ Ռիստորի արվեստի ծաղկումն սկզբնավորվել է Մարիա Ստյուարտի (Շիլլերի «Մարիա Ստյուարտ») դերակատարումով։

Մարմնավորել է ուժեղ, խռովահույզ կանանց կերպարներ՝ Ֆրանչեսկա (Պելլիկոյի «Ֆրանչեսկա դա Ռիմինի»), Հուդիթ (Ջակոմետտիի «Հուդիթ»), Մեդեա (Լեգուվեի «Մեդեա»), լեդի Մակբեթ (Շեքսպիրի «Մակբեթ») են։ Ռիստորին Մեդեայի դերում (Լեգուվեի «Մեդեա»)։ Ռիստրոին իտալական բեմում հաստատել է կատարման հերոսական ոճի ավանդույթները, առաջինն է ձգտել իտալական թատրոնը հասցնելու համաշխարհային ճանաչման։ 1856-1885 թվականներիին հյուրախաղերով հանդես է եկել Ամերիկայի և Եվրոպայի (1860 թվականին և 1861 թվականին՝ Ռուսաստանում) երկրներում։ Հեղինակ է «Էտյուդներ և հիշողություններ» (1887) գրքի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 Tinterri A. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2016. — Vol. 87.
  6. 6,0 6,1 6,2 Antenati (իտալ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադելաիդա Ռիստորի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։