Ադամ Մաշինյան

հայ նկարիչ

Ադամ Ղազարի Մաշինյան (դեկտեմբերի 11, 1922(1922-12-11), Շնող, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ - մարտի 31, 2006(2006-03-31), Երևան, Հայաստան), հայ նկարիչ, գրաֆիկ։

Ադամ Մաշինյան
Ի ծնեԱդամ Ղազարի Մաշինյան
Ծնվել է1922 դեկտեմբերի 11
ԾննդավայրՇնող, Լոռու մարզ
Վախճանվել էմարտի 31, 2006(2006-03-31) (տարիքը 83)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1957)
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ

Կենսագրություն խմբագրել

1957 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1961-1982 թվականներին դասավանդել է ՀՊՄԻ-ում։ 1954 թվականին նկարազարդել է Հովհաննես Թումանյանի «Գիքորը» գիրքը։

Ադամ Մաշինյանի գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Կրասնոյարսկի գեղարվեստի թանգարանում և այլուր[1]։

Ստեղծագործություններ խմբագրել

Գրաֆիկական աշխատանքներ՝

  • «Աբովյանը երեխաների հետ», ԵԳԹԻ մրցույթի 2-րդ մրցանակ, 1957
  • «Շաբաթօրյակ», 1973
  • «Շահումյանի հանդիպումը Լենինի հետ», 1976
  • «Ծերունու դիմանկարը», 1985
  • «Անդրանիկի դիմանկարը», 1990[2]

Երփնագրեր`

  • «Ստեփան Շահումյանի վերջին գիշերը», 1958
  • «Իսրայել Օրի», 1967
  • «Ժողովրդի օգնությունը ռազմաճակատին», 1980[3]
  • «Ղրիմ` Շալյապինի ժայռերը», 1996
  • «Ալեկոծում», 2004
  • «Գուրզուֆի ձկնորսները»[4]

Ցուցահանդեսներ խմբագրել

1957 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Անդրանիկի դիմանկարը», Ադամ Մաշինյան
  3. «Ժողովրդի օգնությունը ռազմաճակատին», Ադամ Մաշինյան
  4. «Գուրզուֆի ձկնորսները», Ադամ Մաշինյան