Ագռավն ու Աղվեսը

Իվան Կռիլովի առակներից

«Ագռավն ու աղվեսը», Իվան Կռիլովի առակներից, գրվել է 1807 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1808 թվականին «Դրամատիկ լրաբեր» ամսագրում[1][2]։

Ագռավն ու աղվեսը
ռուս.՝ Ворона и Лисица
Տեսակadaptation? և պոեզիա
Ժանրառակ
ՀեղինակԻվան Անդրեևիչ Կռիլով
Բնագիր լեզուռուսերերն
Գրվել է1807
ՎիքիքաղվածքԱգռավն ու Աղվեսը
 The Crow and the Fox (Ivan Krylov)

Ստեղծման պատմություն խմբագրել

Կռիլովը օգտագործել է հին սյուժե, որը հայտնվել է Եզոպոսի, Ֆեդրոսի, Իգնատիի (բյուզանդացի գրող), Ժան դը Լաֆոնտենի, Գոտհոլդ Լեսսինգի, Ալեքսանդր Սումարոկովի և Վասիլի Տրեդիակովսկիի մոտ։ Եզոպոսի առակում աղվեսը շողոքորթության միջոցով խաբում է ագառավին, որպեսզի վերցնի միսը։ Պանիրը առաջին անգամ հայտնվել է ք.ա. 1-ին դարում Ֆեդրոսի տարբերակում ագռավը (իմաստության մարմնացում) դառնում է մոխրագույն ագռավ (ռուսալեզու ընթերցողի համար)[3][4][5][6]։

Սյուժե խմբագրել

Առակը սկսվում է բարոյական մուտքով, հեղինակը զգուշացնում է, որ «շողոքորթությունը վնասակար է, բայց այն մեր սրտի մեջ միշտ գտնում է մի անկյուն»։ Շարունակությունը պատմում է ագռավի մասին, որն ինչ որ տեղից ձեռք էր բերել պանրի կտոր և պատրաստվում էր այն ուտել։ Պատահական անցնում է աղվեսի կողքով, որն էլ պանրի հոտ առնելով ցանկանում է խլել այն և դրա համար պատրաստ էր գովաբանել ագռավին ու համոզել նրան։ Ագռավը լսելով, որ իրեն գովաբանում է սկսում է կռկռալ, պանիրը ընկավ և աղվեսը վերցրեց այն։

Տեքստի հետազոտում խմբագրել

Առակի ռուսերեն տարբերակը եվրոպականի հետ համեմատելիս նշվում է, որ Կռիլովի առակում ինչպես այլ ռուսալեզու տարբերակներում աղվեսը փորձում է հասնել իր թիրախին ագռավին անվանելով «քույրիկ» (նշվում է ռուսներին բնորոշ մոտեցումը դիմացինին, զրուցակցի վստահությունը ձեռք բերելու համար), ի տարբերություն ֆրանսերեն տարբերակի, որտեղ ագռավին գովաբանում են որպես ազնվական։ Նշվում է նաև«ռուս» ագռավի բարձր հուզականությունն ի տարբերություն իր «անգլիացի կոլեգայի», ինչի պատճառով Կռիլովի ագռավը կորցնում է վերահսկողությունը ոչ միայն իրավիճակի, այլև` ինքն իր հանդեպ։ Կռիլովի առակում բացակայում է նաև շողոքորթների հետ շփվելու արդյունքում նյութական կորուստ ունենալու վտանգի շեշտադրումը[7]։

Հետազոտողները նշում են, որ ուղիղ ուսուցման տեսությունը վարկաբեկում է առակի տեքստը։ Կամ առակում բացակայում է «դրական» կերպարը, փաստորեն, «գողը գողից գողացավ», կամ ագռավը ներկայացվում է պատժված ավելի խելացի աղվեսի կողմից, որն ավելի շուտ նրան իր տեղն է ցույց տալիս, քան շողոքորթում է[8]։

Առակը հետագայում խմբագրել

  • Մուլտֆիլմ «Ագռավը և աղվեսը, կկուն և աքաղաղը» (1953), Կռիլովի երկու առակների էկրանավորումը։
  • Մուլտֆիլմ «Պլաստիլինե ագռավ» (1981). երրորդ մանրանկարն իրենից ներկայացնում է առակի մտքի ծաղրական վերարտադրությունը։
  • Հալած պանրի «Ընկերություն» արձան, կոմպոզիցիան պատկերում է ագռավի ու աղվեսի հակասության այլ` խաղաղ ելք։
  • «Քաղաքացի պոետ» նախագծի չորրորդ թողարկումը հիմնված է առակի մոտիվների վրա[9]։

Ծանոթագրություն խմբագրել

  1. И. А. Крылов. Сочинения в двух томах. Москва, «Государственное издательство художественной литературы», 1955.
  2. Примечания к басне на сайте РВБ
  3. Басня И. А. Крылова «Ворона и Лисица» на сайте «К уроку литературы»
  4. С. А. Фомичев Последний русский баснописец. Из материалов конференции, посвященной И. А. Крылову (1-2 ноября 1994 года). Опубликовано в сб. «XVIII век» (вып. 20). СПб, Изд «Наука», 1996 г.
  5. Басня Федра Արխիվացված 2019-11-16 Wayback Machine на сайте «Эзоп»
  6. Басня Бабрия Արխիվացված 2019-11-18 Wayback Machine на сайте «Эзоп»
  7. В. А. Тихомирова. Автореферат диссертации на соискание учёной степени кандидата филологических наук «Национально-специфическая характеристика интерпретаций традиционных басенных сюжетов (на материале русского, французского и английского языков)»(չաշխատող հղում). — Ярославль, 2007
  8. Выготский Л. С. «Психология искусства»
  9. Ворона и лисица /// Телеканал ДОЖДЬ на YouTube