Ալեքսանդր Սումարոկով
Ալեքսանդր Պետրովիչ Սումարոկով (նոյեմբերի 14 (25), 1717[1] կամ նոյեմբերի 25, 1717[2], Լապենրանտա, County of Viborg and Nyslott, Շվեդիա - հոկտեմբերի 1 (12), 1777[1] կամ հոկտեմբերի 12, 1777[2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][3]), ռուս գրող։ Սերում է հին ազնվականական գերդաստանից։
Ալեքսանդր Սումարոկով | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 14 (25), 1717[1] կամ նոյեմբերի 25, 1717[2] |
Ծննդավայր | Լապենրանտա, County of Viborg and Nyslott, Շվեդիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 1 (12), 1777[1] (59 տարեկան) կամ հոկտեմբերի 12, 1777[2] (59 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][3] |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | դրամատուրգ, բանաստեղծ, լիբրետիստ, գրող, գրական քննադատ, երգիծաբան և նմանակող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Պետերբուրգի առաջին կադետական կորպուս (1740) |
Ժանրեր | պոեզիա և դրամա |
Գրական ուղղություններ | կլասիցիզմ |
Պարգևներ | |
Զավակներ | Եկատերինա Կնյաժնինա |
Alexander Sumarokov Վիքիպահեստում |
1732—1740 թվականներին սովորել է ցամաքային զորքերի շլյախտական կորպուսում։ Ճանաչվել է ձեռագիր վիճակում տարածվող սիրային երգերով։ Սումարոկովը երգերից անցել է չափածո ողբերգությունների՝ «Խորև» 1747, «Համլետ» 1748, «Սինավն ու Տրուվորը» 1750, որոնցում սիրո թեման միահյուսված է հասարակական փիլիսոփայական խնդիրների հետ։ Նրա պիեսները կազմել են ռուս, առաջին պրոֆեսիոնալ մշտական հրապարակային թատրոնի խաղացանկի հիմքը։ 1756—1761 թվականներին Սումարոկովը եղել է այդ թատրոնի տնօրենը։ 1759 թվականին հրատարակել է «Աշխատասեր մեղու» («Трудолюбивая пчела») ռուսական առաջին գրական հանդեսը։ 1750-ական թվականների վերջերին 1760-ական թվականների սկզբներին գրել է բյուրոկրատական կամայականությունը, կաշառակերությունը, ճորտերի նկատմամբ կալվածատերերի անմարդկային վերաբերմունքը խարազանող առակներ։ 1770-ական թվականներին ստեղծել է իր լավագույն կատակերգությունները («Երևակայական եղջյուրակիրը», «Մայրը՝ աղջկա մրցակցուհի», «Բարբաջող կինը», բոլորն էլ՝ 1772) և ողբերգությունները («Ինքնակոչ Դմիտրին», 1771, «Մստիսլավ», 1774)։ Հրատարակել է «Երգիծանքներ» և «Էլեգիաներ» (երկուսն էլ՝ 1774) ժողովածուները։ Իր աշակերտների և հետևորդների հետ Սումարոկովը նպաստել է կլասիցիզմի հաստատմանը ռուսական գրականության մեջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Серман И. З. Сумароков А. // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 7.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Словарь русских писателей XVIII века. Выпуск 3: Р—Я (ռուս.) / под ред. А. М. Панченко — СПб.: Наука, 2010. — С. 184—199. — ISBN 978-5-02-025203-5
- ↑ 3,0 3,1 3,2 Сумароков Александр Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 190)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Սումարոկով» հոդվածին։ |