Վասիլի Տրեդիակովսկի (Василий Кириллович Тредиаковский, փետրվարի 22 (մարտի 5), 1703[1][2][3], Աստրախան, Ռուսական թագավորություն[4][1][5][…] - օգոստոսի 6 (17), 1768[2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[6][5][2]), ռուս գրող, բանասեր։

Վասիլի Տրեդիակովսկի
Василий Тредиаковский
Ծնվել էփետրվարի 22 (մարտի 5), 1703[1][2][3]
ԾննդավայրԱստրախան, Ռուսական թագավորություն[4][1][5][…]
Վախճանվել էօգոստոսի 6 (17), 1768[2][3] (65 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[6][5][2]
ԳերեզմանՍմոլենսկի ուղղափառ գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, թարգմանիչ և բառարանագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍլավոնա-հունա-լատինական ակադեմիա (1726)[1] և Փարիզի համալսարան (1730)[1]
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
ԶավակներQ4462332?
 Vasily Trediakovsky Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Սովորել է սլավոնա-հունա-լատինական ակադեմիայում (1723-1726) և Սորբոնում (1727-17301730 թ. հրատարակել է Պ․ Տալմանի «Ուղևորություն դեպի Սիրո կղզին» այլաբանական վեպի թարգմանությունը՝ իր սիրային բանաստեղծությունների հավելվածով, թե՝ մեկը, թե՝ մյուսը գրված էր ռուսական «պարզ» ոճով, որով և Տրեդիակովսկին ճանաչվել է։ 1732 թվականից եղել է թարգմանիչ գիտությունների ակադեմիայում, 1745-1759 թվականներին՝ ակադեմիկոս։ Ոտանավորի վանկաշեշտային համակարգ է առաջարկել «Ռուսական բանաստեղծության հորինման նոր և կարճ միջոց» (1735) տրակտատում։ Տրեդիակովսկու մշակած տաղաչափության ռեֆորմը հիմնված էր ռուսական շեշտական համակարգի վրա և շատ բանով կանխորոշել է ռուսական պոեզիայի հետագա զարգացումը։ Սակայն Տրեդիակովսկին անհետևողական է եղել, և այդ ռեֆորմն ավարտել է Մ․ Լոմոնոսովը։ 1748 թվականին հրատարակվել է նրա «Զրույց ուղղագրության մասին» երկը, որը ռուսերենի հնչյունաբանական կառուցվածքի ուսումնասիրման առաշին փորձն է ռուսական իրականության մեշ։ Բանաստեղծական թարգմանության տեսությունն է Տրեդիակովսկին շարադրել «Ինչպես չափածո, այնպես էլ արձակ երկեր ու թարգմանություններ» (1752) ժողովածուում, որտեղ զետեղել է նաև Բուալոյի «Քերթողական արվեստ»-ի իր թարգմանությունը։ Նրա «Ռուսական հին, միջին և նոր բանաստեղծության մասին» (1755) երկը վանկային ոտանավորի մասին պատմական ակնարկ է։ Տրեդիակովսկին գրել է նաև «Թեոպտիա» (1750-1753) փիլիսոփայական պոեմը, թարգմանել է մի շարք գրքեր։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Տրեդիակովսկի» հոդվածին։