Ֆեդրոս
Ֆեդրոս (լատին․՝ Phaedrus, Մ.թ.ա. 20-ականներ, Կենտրոնական Մակեդոնիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան - 50-ականներ), հռոմեացի առակագիր։
Ֆեդրոս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | Մ.թ.ա. 20-ականներ |
Ծննդավայր | Կենտրոնական Մակեդոնիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան |
Վախճանվել է | 50-ականներ |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Լեզու | լատիներեն |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Ժանրեր | առակ |
Ֆեդրոս Վիքիքաղվածքում | |
![]() |
Եղել է ստրուկ, ապա Օկտավիանոս Օգոստոս կայսեր ստրկալույծներից։ Գրել է լատիներեն, պարզ ու հասարակ։ Թարգմանել է Եզոպոսի առակները և իր ինքնուրույն գործերի հետ հրատարակել «Եզոպոսյան առակներ» խորագրով, 5 գրքով, որոնցից պահպանվել է միայն 134 առակ։ Ուշ շրջանի գրքերում Ֆեդրոսը ներմուծելով բարոյախոսական դատողություններ, անեկդոտներ և այլ նյութեր, դուրս է եկել ավանդական ժանրի սահմաններից։ Ֆեդրոսի գաղափարախոսությունը պլեբեյական է, նա մեծ ուշադրություն է նվիրել սոցիալական մոտիվներին։
Ֆեդրոսի առակները հայերեն է թարգմանել և հրատարակել Էդուարդ Հյուրմյուզյանը 1855 թվականին «Առակք» խորագրով։
![]() | Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդրոս» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդրոս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 623)։ ![]() |