Ագնես Դին Աբատ (անգլ.՝ Agnes Dean Abbatt, հունիսի 23, 1847(1847-06-23)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 1, 1917(1917-01-01), Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), նյույորքցի նկարչուհի։ Ստեղծել է ծաղկային նատյուրմորտներ, բնապատկերներ, ծովափնյա տեսարաններ։ Եղել է Ջրանկարիչների ամերիկյան ընկերության երկրորդ կին անդամը։

Ագնես Դին Աբատ
Agnes Dean Abbatt - American Women 1897.jpg
Ծնվել էհունիսի 23, 1847(1847-06-23)[1]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էհունվարի 1, 1917(1917-01-01) (69 տարեկան)
Մահվան վայրՎեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Մասնագիտություննկարչուհի և ջրանկարիչ
Agnes Dean Abbatt Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ագնես Դին Աբատը ծնվել է 1847 թվականին Նյու Յորքում` Ուիլյամ Դ. և Ագնես Ալիս (Դին) Աբատների ընտանիքում։ Նրա ընտանիքն Անգլիայից հեռացել էր 18-րդ դարի վերջում և բնակություն հաստատել Նյու Յորքի Փլեզենթ հովտում, որտեղ ծնվել էր նրա հայրը։ Ագնեսի տատիկն եղել է սիրողական նկարիչ և իր բոլոր թոռներին խրախուսել է ուսանել արվեստ, սակայն Ագնեսը միակ թոռն էր, ով շարունակեց զբաղվել արվեստով[2]։

 
Ամերիկյան բլուրների բնապատկեր, 1893

Ագնես Աբատը 1873 թվականին ընդունվել է «Cooper Union» քոլեջ և ուսման առաջին տարում մեդալ ստացել «Այաքսի գլուխը» նկարելու համար։ Այնուհետև ընդունվել է Նյու Յորքի Դիզայնի ազգային ակադեմիա։ Ուսման առաջին տարվա ավարտին նրա առաջին ամբողջական կտավն ընտրվել է ցուցահանդեսի համար[2]։

 
Բնապատկեր

Աբատը որոշեց, որ ինքը չի ուզում լինել կերպարային նկարիչ և մեկ տարի հետո հեռացավ ակադեմիայից՝ ուսանելու բնանկարային արվեստ։ Սովորել է լանդշաֆտային նկարիչներ Ջեյմս Դեյվիդ Սմիլիի և Ռոբերտ Սվեյն Գիֆորդի մոտ։ 1875 թվականին նրա վաղ շրջանի երկու ծաղկային ջրաներկ կտավներ ցուցադրվել են Բրուքլինի արվեստի ակումբում, որտեղ դրանք վաճառվել են[2]։ Ագնեսը շարունակել է նկարել ծաղիկները, այնուհետև՝ Նյու Յորքի, Մենի, Մասաչուսեթսի բնապատկերներն ու ափամերձ տեսակետները։ 1880 թվականին Նյու Յորքի Ամերիկյան ջրանկարիչների միությունում նա ցուցադրել է «Երբ աշունը փոխում է տերևներին» կտավը։ Այդ նույն տարում Ագնեսը դառնում է միության անդամ՝ լինելով միության երկրորդ կին անդամը Քեթրին Ալթֆաթերից հետո[2]։

Բացի նկարչական կարիերան, Աբատը նաև դասավանդել է Վաշինգտոնում, Տրոյում, Նյու Յորքում և Նյու Հեյվենում։ Նրա սաներից է եղել Ցինցինատիում ծնված նկարիչ Կլոդ Ռագուտ Հըրստը, ով դարձավ նատյուրմորտների վարպետ և իր դարաշրջանի միակ կինը, ով յուրացրել է trompe-l'œil ("խաբկանք") տեխնիկան[3]։ Աբատը շարունակել է դասավանդել Նյու Յորքում և Մենում և շարունակել է նկարել մինչև մահ՝ 1917 թվականի հունվարի 1[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Willard Frances E., Livermore Mary A., eds. (1893)։ «Agnes Dean Abbatt»։ A Woman of the Century: Fourteen hundred-seventy biographical sketches accompanied by portraits of leading American women in all walks of life։ Charles Wells Moulton 
  3. Neal Christine Crafts (Spring–Summer 2002)։ «Claude Raguet Hirst: Her [Still] Life Story»։ Woman's Art Journal 23 (1): 11–16։ JSTOR 1358962։ doi:10.2307/1358962 
  4. «Obituary - Abbatt»։ New York Times։ January 3, 1917։ Վերցված է September 10, 2017 

Արտաքին հղումներԽմբագրել