Քեթրին Ալթֆաթեր

ամերիկացի նկարչուհի

Քեթրին Ալթֆաթեր (անգլ.՝ Catherine Tharp Altvater, հուլիսի 26, 1907(1907-07-26)[1][2], Լիթլ Ռոք, ԱՄՆ[3] - հոկտեմբերի 9, 1984(1984-10-09)[1], Նյու Սմիրնա Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[3]), ամերիկացի նկարչուհի։ Աշխատել է յուղաներկով և ջրաներկով[5]։ Ստեղծագործությունները գտնվում են Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում և շատ այլ վայրերում։ Համարվում է առաջին կինը, ով պաշտոնապես պաշտոն է զբաղեցրել Ջրանկարիչների ամերիկյան ընկերությունում[6]։

Քեթրին Ալթֆաթեր
Ծնվել էհուլիսի 26, 1907(1907-07-26)[1][2]
ԾննդավայրԼիթլ Ռոք, ԱՄՆ[3]
Վախճանվել էհոկտեմբերի 9, 1984(1984-10-09)[1] (77 տարեկան)
Մահվան վայրՆյու Սմիրնա Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԴիզայնի ազգային ակադեմիա[1] և Grand Central School of Art?[4]
Մասնագիտություննկարչուհի, արվեստագետ և ջրանկարիչ
ԱնդամակցությունՋրանկարիչների ամերիկյան ընկերություն[4], Allied Artists of America?[4], American Artists Professional League?[4] և Mid-Southern Watercolorists?[4]

Կենսագրություն խմբագրել

Քեթրին Ալթֆաթերը ծնվել է 1907 թվականին Արկանզաս Լիթլ Ռոք քաղաքում։ 1970 թվականին Լիթլ Ռոք քաղաքում հիմնադրել է նկարիչների Միջինհարավային ջրանկարիչների խումբը, որի անդմաներից էին Դորիս Ուիլյամսոն Մեյփսը, Բրյուս Ռ. Անդերսոնը, Ժոզեֆին Գրահամը և Էդվին Սի. Բրյուվերը։

Մեծ մասամբ ապրել է Նյու Յորքի նահանգի Հուդսոն գետի հովտում (անգլ.՝ Hudson River Valley), Լոնգ Այլենդում, Նյու Յորքում։ Շուրջ տասը տարի ապրել է Արկանզասի Սքոթ, Լոնոկի շրջաններում։ Կյանքի վերջում առանձնացել է Ֆլորիդայի Նյու Սմիրնա Բիչ քաղաքում, որտեղ մահացել է 1984 թվականի հոկտեմբերի 9-ին։

Ամուսնացել է երկու անգամ՝ Ուելինգտոն Սքոթի (անգլ.՝ Wellington Scott ) և Ֆրեդերիկ Ալթֆաթերի (անգլ.՝ Fredrick Lang Altvater) հետ։

Աշխատություններ խմբագրել

1947-1967 թվականներին Քեթրին Ալթֆաթերն արժանացել է ավելի քան հիսուն մրցանակների, այդ թվում` 1969 թվականին Նյու Յորքի Ազգային արվեստի ակումբի առաջին մրցանակին ջրաներկային աշխատանքների համար։ Նկարչուհու աշխատանքներից գտնվում են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, Գեղարվեստի ազգային ակադմեիայաում, Արվեստի ազգային ակումբում, Audubon Artists Royal Watercolor Society (Լոնդոն), Parrish Museum (Նյու Յորք) և Մեխիկո քաղաքի արվեստի թանգարանում։ Նրա նկարները ներառվել են նաև Ջրանկարիչների ամերիկյան ընկերության շրջիկ ցուցահանդեսներում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել