Ագարթալա, քաղաք Հնդկաստանի հյուսիսարևմտյան մասում, Տրիպուրա նահանգի վարչական կենտրոնը։

Բնակավայր
բենգալերեն՝ আগরতলা
Agartala-mayday152.jpg
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Հիմնադրված է1951 թ.
Մակերես76 504 000 քառակուսի մետր
ԲԾՄ15 մետր
Բնակչություն522 613 մարդ (2015)
Ժամային գոտիՀնդկաստանի ստանդարտ ժամ
Հեռախոսային կոդ381
Փոստային ինդեքսներ799001
Պաշտոնական կայքagartalacity.nic.in
##Ագարթալա (Հնդկաստան)
Red pog.png

ԲնակչությունԽմբագրել

Բնակչությունն ըստ 2011 թվականի կազմել է 399 688 մարդ[1], հիմնականում` բենգալացիներ։ Նահանգի խոշորագույն քաղաքն է։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմել է 189,3 հազար մարդ, իսկ ավելի ուշ քաղաքի տարածքի ընդլայնման շնորհիվ այն ավելացել է շուրջ երկու անգամ[2][3]։ Քաղաքի բնակչության մեծամասնությունը կազմում են հինդուիստներ, ապրում են նաև մուսուլմաններ, քրիստոնյա բապտիստներ և բուդդիստներ։

ԴիրքԽմբագրել

Գտնվում է նահանգի արևմտյան մասում, Բանգլադեշի հետ սահմանից 2 կմ հեռավորության վրա, Հաուրա գետի վրա (Գանգեսի ավազան)։ Քաղաքը հիմնադրել է մահառաջա Կրիշնա Կիշորե Մենիկյան 1849 թվականին` որպես գահակալների նոր մայրաքաղաք։ 1940-ական թվականներին մահառաջա Բիր Բիկրամ Մանիկյա Բախադուրիի օրոք քաղաքը վերակառուցվել և ընդլայնվել է։

Քաղաքում է գտնվում Ագարթալա օդանավակայանը։ 2008 թվականի ամռանը բացվել է քաղաքը հնդկական Ասսամ նահանգին կապող երկաթուղային գիծ։

ԿլիմաԽմբագրել


  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ագարթալա
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 25,7 28,5 32,9 34,2 32,9 31,5 31,3 31,5 31,7 30,9 29,0 26,4 30,54
տեղումների քանակը (մմ) 9,1 19,7 59,0 182,1 316,4 455,3 385,8 312,8 224,8 165,2 40,0 8,4 2178,6
Աղբյուր՝ IMD

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Urban Agglomerations/Cities having population 1 lakh and above» (անգլերեն)։ Provisional Population Totals, Census of India 2011։ Վերցված է 2012-09-03 
  2. Our city — chronology Archived 2006-05-04 at the Wayback Machine. (անգլ.)
  3. Official website of the office of the Registrar General and Census Commissioner(անգլ.)