Աբրահամ Անդերսոն

Ամերիկացի նկարիչ և բարերար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդերսոն (այլ կիրառումներ)

Աբրահամ Անդերսոն (անգլ.՝ Abraham Archibald Anderson, օգոստոսի 11, 1846(1846-08-11)[1][2], Հաքենսաք, Նյու Ջերսի, ԱՄՆ[1] - 1940[1], Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի նկարիչ և բարերար։

Աբրահամ Անդերսոն
Ծնվել էօգոստոսի 11, 1846(1846-08-11)[1][2]
ԾննդավայրՀաքենսաք, Նյու Ջերսի, ԱՄՆ[1]
Վախճանվել է1940[1]
Մահվան վայրՆյու Յորք, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմանկար[3], բնանկար[3] և ժանրային նկարչություն[3]
 Abraham Archibald Anderson Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1846 թվականին Նյու Ջերսիում, սերում էր հոլանդական ռեֆորմատական եկեղեցու հետևորդներից մեկի ընտանիքից, որտեղ տասը երեխա կար։ Հայրը սրբազան Ուիլյամ Անդերսոնն էր (անգլ.՝ William Anderson, 1814-1887), մայրը` Սառա Լուիզա Ռայերսոնը (անգլ.՝ Sarah Louise Ryerson, 1818-1907):

Սկզբում գործարար էր, սակայն որոշեց սկսել նկարչի կարիերա։ 1870-ականների կեսերին Փարիզում արվեստ է ուսումնասիրել. սկզբում Լեոն Բոննայի, ապա Ալեքսանդր Կաբանելի, Ֆերնան Կորմոնի և Օգյուստ Ռոդենի մոտ։ Վաստակել է դիմանկարիչի հեղինակություն[4]։ 1890 թվականին Անդերսոնը Փարիզում կազմակերպել է Ամերիկյան նկարիչների ասոցիացիան` Եվրոպայում ամերիկացի նկարիչ ուսանողներին օգնելու համար։ Նա ասոցիացիայի նախագահն էր մինչև 1912 թվականը, որը գոյատևեց մինչև 1932 թվականը։ Եղել է Ամերիկյան ջրանկարիչների ընկերության անդամ[5]։

1900 թվականին Նյու Յորքում Անդերսոնի օգնությամբ շահագործման է հանձնվել Bryant Park Studios-ի 10-հարկանի շենքը, որի ճարտարապետն էր Charles Alonzo Rich-ը։ Բրայանտ-պարկի հարավային կողմում գտնվող այս շենքում եղել են նկարիչների ստուդիաներ, որոնք ունեին բարձր առաստաղներ և մեծ պատուհաններ։ Անդերսոնի լյուքս ստուդիան գտնվում էր վերին հարկում մինչև իր կյանքի վերջը։ Ստուդիաների վարձակալների թվում էին այնպիսի նկարիչներ, ինչպիսիք էին Էդվարդ Սթայհենը, Ֆերնան Լեժեն, Ռոբերտ Հենրին, Իրվին Փենը, Ջոն Լաֆարժը, Ֆրեդերիկ Չարչը, Ուինսլոու Հոմերը, Օգաստես Սենթ-Գոդենսը և Ուիլյամ Չեյզը[6]։ Շենքը գոյություն ունի նաև հիմա։

Անդերսոնը հող է գնել Վայոմինգ նահանգի հյուսիս-արևմուտքում և այնտեղ կառուցել Palette Ranch ռանչոն։ Այստեղ նա անձամբ մշակել է Pahaska Tepee որսորդական տան նախագիծը ամերիկյան ռազմական ու բիզոնների որսորդ Բուֆալո Բիլի և Anderson Lodge-ի սեփական տան համար։ Հետագայում Անդերսոնի տունը դարձել է Yellowstone National Forest անտառային արգելոցի կենտրոնակայանը (1902 թվականին), ԱՄՆ-ի նախագահ Թեոդոր Ռուզվելտը Անդերսոնին անվանել է անտառային պաշարների առաջին հատուկ հսկիչ (անգլ.՝ Special Superintendent of Forest Reserves): Աբրահամ Անդերսոնը նշանակալի դեր է խաղացել Յելոուսթոունի շրջանի բնության պահպանման և զարգացման գործում։ 1933 թվականին Նա հրատարակել է «Experiences and Impressions» խորագրով ինքնակենսագրությունը։

Հետաքրքիր է, որ Անդերսոնն ավիացիայի հովանավոր էր հայտնի դառնալու առաջին տարիներին։ Նա օդաչուի արտոնագիր է ստացել Առաջին համաշխարհային պատերազմից հետո, և 1930 թվականին հայտնի էր որպես «Գնդապետ Անդերսոն, օդաչու»[5]։

1877 թվականի հունիսի 15-ին ամուսնացել է ամերիկացի հասարակական գործիչ Էլիզաբեթ Միլբենքի հետ։ Նրա դուստրը` Էլեոնորան, 1921 թվականին ստեղծել է Judson Health Center բժշկական կենտրոնը, որը Նյու Յորքի հանրային առողջության առաջին կենտրոններից մեկն էր։

Մահացել է 1940 թվականին։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբրահամ Անդերսոն» հոդվածին։