Աբդ ալ-Կրիմ կամ Աբդ էլ-Կերիմ (տամազիգտ՝ ⴰⴱⴹ ⴻⵍ ⵅⴰⵔⵉⵎ, արաբ․՝ محمد بن عبد الكريم الخطابي‎‎, հունվարի 12, 1882(1882-01-12), Ajdir, Մարոկկո - փետրվարի 6, 1963(1963-02-06)[1][2][3][…], Կահիրե, Եգիպտոս[4]), իսպանական գաղութային իշխանությունների դեմ ռիֆական ցեղերի ապստամբության առաջնորդ Հյուսիսային Մարոկկոյում և Ռիֆի Հանրապետության ղեկավար։

Աբդ ալ-Կրիմ
արաբ․՝ محمد بن عبد الكريم الخطابي‎‎
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12, 1882(1882-01-12)
ԾննդավայրAjdir, Մարոկկո
Մահացել էփետրվարի 6, 1963(1963-02-06)[1][2][3][…] (81 տարեկան)
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս[4]
Քաղաքացիություն Մարոկկո
Կրոնիսլամ
ԿրթությունԱլ-Կարաուին
Մասնագիտությունկադի, քաղաքական գործիչ, լրագրող, Դիմադրության մարտիկ, գրող, նախագահ և թարգմանիչ
Ծնողներհայր՝ Աբդ ալ-Քարիմ Խաթաբի
Զբաղեցրած պաշտոններGeneral in the first World War?
 Abd el-Krim Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Աբդ ալ-Կրիմը ծնվել է 1882 թվականի հունվարի 12-ին Աժդիրում[5] (ներկայու՝ Մարոկկո[6]), քադիի և առաջնորդի ընտանիքում։ 1910-1915 թվականներին դասավանդել է իսպանական-արաբական դպրոցում, հաճախել է Տետուանի ինստիտուտ[7][8], 1915 թվականին դարձել է Մելիլյայի գլխավոր քադի (իսլամական դատավոր)։ 1914 թվականից խմբագրել է «Տելեգրամա դել Ռիֆ» («El Telegrama del Rif») թերթի արաբերեն բաժինը, որի էջերում սկսել են պարբերաբար հայտնվել Գերմանիայի օգնությամբ Մարոկկոյից իսպանացիների և ֆրանսիացիներին արտաքսման կոչեր։ Սերտորեն համագործակցել է Գերմանիայի հյուպատոս Վալտեր Ցեխլինի հետ (Dr. Walter Zechlin, 1879-1962): Աջակցել է զենքի տեղափոխմանը, որը գերմանացիները մատակարարել էին Ֆրանսիական Մարոկկոյի իշխանությունների դեմ կռվող ռիֆական ցեղերին։ 1915 թվականին ազատագրական պայքարի կոչերի համար Իսպանիայի գաղութային իշխանությունների կողմից բանտարկվել է, 1916 թվականին ազատ է արձակվել։

1919 թվականին Աբդ ալ-Կրիմը փախել է լեռները։ 1920 թվականին՝ հոր մահից հետո, դարձել է ցեղի առաջնորդ։ 1921-1926 թվականներին գլխավորել է ռիֆերի ազատագրական պայքարն սկզբում իսպանական, իսկ 1925 թվականից՝ ֆրանսիական գաղութարարների դեմ։ 1921-1926 թվականներին եղել է Ռիֆի Հանրապետության նախագահ (էմիր)[9], որը 12 ցեղախմբերի ռազմաքաղաքական միավորում էր։ Կրել է «բերբերյան գայլ» մականունը։

Մինչև 1924 թվականը իսպանացիների դեմ նրա պայքարը գաղտնի կերպով պաշտպանում էին ֆրանսիական իշխանությունները, որոնք հույս ունեին ռիֆերի ձեռքով տարածել իրենց ազդեցությունը Մարոկկոյի վրա։ Ֆրանսիայում ռիֆերի ազատագրական պայքարի աջակցության շարժում է սկսվել, իսկ Տանժերի միջազգային տարածքով Աբդ ալ Կրիմը սպառազինություն է ստացել։

Սակայն Աբդ ալ Կրիմի մոտ ցանկություն է առաջացել ընդլայնել իր էմիրության սահմանները՝ ի հաշիվ Վերգի հովտի, որտեղից ստացվել է պարենի զգալի մասը։ 1924 թվականի վերջին՝ Մարոկկոյում ֆրանսիական զորքերի հրամանատար գեներալ Լիոտեն ամրոցների շարք է կառուցել Վերգի հովտի պաշտպանության համար, իսկ 1925 թվականի ապրիլին ֆրանսիացիները մարտական գործողություններ են սկսել էմիրի բանակի դեմ։ 1925 թվականի մայիսի վերջին Փարիզի «Le Temps» թերթը գրել էր․

  Խոսքը վերաբերում է իսկական պատերազմի։ Մենք գործ ունենք վճռական ու շնորհալի առաջնորդի հետ, որի համավն ու հզորությունը մեծապես աճել է վերջին վեց ամիսների ընթացքում։  

1926 թվականի մայիսի 26-ին Աբդ ալ Կրեմը հանձնվել է ֆրանսիացիներին և աքսորվել Ռեյունիոն կղզի։ 1947 թվականի մայիսին Ֆրանսիա մուտք գործելու թույլտվություն է ստացել՝ քաղաքական գործունեությունից հրաժարվելու պայմանով։ Փախել է շոգենավից Պորտ Սաիդ և բնակություն հաստատել Կահիրեում, որտեղ գլխավորել է Արաբական Մաղրիբի ազատագրման կոմիտեն (1948-1956)։

Ընտանիք խմբագրել

Աբդ լ Կրիմը ունեցել է վեց որդի և հինգ դուստր երկու կանանցից[10][11][12][13][14][15][16][17][18][19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Fleming S. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #11864646X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Tahtah, 1999, էջ 143
  6. «Abd el-Krim». Encyclopædia Britannica. Vol. I: A-Ak - Bayes (15th ed.). Chicago, Illinois: Encyclopædia Britannica, Inc. 2010. էջեր 18. ISBN 978-1-59339-837-8.
  7. Roger-Mathieu, 1927, էջ 56
  8. Tahtah, 1999, էջ 144
  9. Իսպանական գրականության մեջ՝ República del Rif։
  10. «الاستاذ المحاسب المرحوم حسن وصفي محمد وصفي». Al Ahram. 2001 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  11. «الاميرة[[:Կաղապար:Rlm]]/[[:Կաղապար:Rlm]] مني محمد عبد الكريم الخطابي». Al Ahram. 2008 թ․ ապրիլի 8. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին. {{cite news}}: URL–wikilink conflict (օգնություն)
  12. «صفية الجزائري: جدي هو ع القادر الجزائري والخطابي أمرني بمغادرة المغرب بعد أحداث الريف». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  13. «صفية الجزائري: رشيد زار الريفيين في 58-59 بأمر من والده محمد بن عبد الكريم الخطابي». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  14. «صفية الجزائري: أخ رشيد الخطابي كان يتدرب مع أعبابو قبل المحاولة الانقلابية». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  15. «صفية الجزائري: الحسن الثاني كان يخاف أن تنقلب عليه العائلة الخطابية». 2015 թ․ հուլիսի 12. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  16. «صفية الجزائري: الحسن الثاني خاطب إدريس الخطابي قائلا "الصلاة لا تجوز في القصر». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  17. «صفية الجزائري: ابن شقيق الخطابي عُزل من الجيش بعد انقلاب الصخيرات». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  18. «صفية الجزائري: الحسن الثاني سلم عمر الخطابي مسدسا وقال له: أفرغه في رأسك». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  19. «صفية الجزائري: ابن شقيق الخطابي اقتحم القصر الملكي و"شنق" على مدير التشريفات». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.

Գրականություն խմբագրել

  • La Porte, Pablo (2017). «La espiral irresistible: la Gran Guerra y el Protectorado español en Marruecos». Hispania Nova. Getafe: Universidad Carlos III de Madrid. 15: 500–526. doi:10.20318/hn.2017.3499. ISSN 1138-7319.
  • Sánchez Pérez, Andrés (1973). «Adbelkrim» (PDF). Revista de Historia Militar. Madrid: Ministerio de Defensa. XVII (34): 123–158. ISSN 0482-5748.
  • Asprey, R.B. (2002) War in the Shadows: The Guerrilla in History, iUniverse Publishing. 0595225942.
  • Boyd, C. (1979) Praetorian Politics in Liberal Spain, University of North Carolina Press: Chapel Hill, North Carolina. 0807813680.
  • Carr, R. (1980) Modern Spain: 1875-1980, Oxford University Press: Oxford. 0192158287.
  • Castro, F., Ramonet, I. & Hurley, A. (2008) Fidel Castro: My Life: a Spoken Autobiography, Scribner: New York. 978-1-4165-5328-1.
  • Cowley, R. & Parker, G. (eds.) (1996) The Reader's Companion to Military History, Houghton Mifflin: Boston. 9780395669693.
  • Er, Mevliyar (2015), «Abd-el-Krim al-Khattabi: The Unknown Mentor of Che Guevara», Terrorism and Political Violence, 27 (5): 137–159, doi:10.1080/09546553.2014.997355, S2CID 145622371
  • Hart, D.M. (1976) The Aith Waryaghar of the Moroccan Rif, History Fund Publications: Tucson, Arizona. 978-0816504527.
  • Keegan, J. & Wheatcroft, A. (2014) Who's Who in Military History: From 1453 to the Present Day, Routledge Publishing: New York. 1136414169.
  • Pierson, P. (1999) The History of Spain, Greenwood Press: Westport, Connecticut. 978-0-313-30272-5.
  • Roger-Mathieu, J., ed. (1927), Abdelkrim, Mémoires d'Abd el Krim (ֆրանսերեն), Paris: Librairie des Champs Elysées
  • Ruedy, John (1996), Islamism and Secularism in North Africa, Palgrave Macmillan, ISBN 0-312-16087-9
  • Tahtah, M (1999), Entre pragmatisme, reformisme et modernisme: Le role politico-religieux des Khattabi dans le Rif (Maroc) jusqu'a 1926 (ֆրանսերեն), Leuven: Peeters
  • Abdelkrim, Mémoires d'Abd el Krim / recueillis par J. Roger-Mathieu, (in French), Paris, Librairie des Champs Elysées, 1927
  • Abdelkrim, Mémoires II, la Crise franco-marocaine, 1955—1956, (in French), Paris, Plon, 1984
  • Bensoussan, David, Il était une fois le Maroc : témoignages du passé judéo-marocain Արխիվացված 2012-04-02 Wayback Machine, éd. du Lys, www.editionsdulys.ca, Montréal, 2010 (2-922505-14-6); Second edition : www.iuniverse.com, Bloomington, IN, 2012, 978-1-4759-2608-8, 620p. 978-1-4759-2609-5 (ebook)
  • Er, Mevliyar; Rich, Paul B. (2015 թ․ հուլիս), «Abd el-Krim's guerrilla war against Spain and France in North Africa: An adventure setting for screen melodramas», Small Wars & Insurgencies, 26 (4): 597–615, doi:10.1080/09592318.2015.1050847, S2CID 143418422
  • Montagne, R. (1954) Révolution au Maroc (in French), Paris: France Empire.
  • Pennell, C.R. (1986) A Country with a Government and a Flag: The Rif War in Morocco, 1921-1926, Menas: UK. 9780906559239.
  • Pennell, C. R. (2000) Morocco since 1830: A History, Hurst: London. 9781850652731.
  • Tamburini, F. (Sep 2005) "I gas nella guerra del Rif", Storia Militare, n.145, a.XIII
  • Woolman, David S. 1968. Rebels in the Rif: Abd el Krim and the Rif Rebellion, Stanford University Press, California

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդ ալ-Կրիմ» հոդվածին։