Զեյթունի ապստամբություն (1862)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զեյթունի ապստամբություն (այլ կիրառումներ)
Զեյթունի առաջին ապստամբությունը տեղի ունեցել 1862 թվականին օսմանյան կայսրության և Զեյթունի հայերի միջև: Զեյթունի շրջանը երկար ժամանակ եղել է ինքնավար, գրեթե անկախ հայկական շրջան Օսմանյան կայսրության կազմում: 1862 թվականի ամռանը Օսմանյան կայսրության սուլթանը փորձել է վերացնել Զեյթունի ինքնավարությունը, սակայն դա նրան չի հաջողվել:
Զեյթունի ապստամբություն | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Հայ ֆիդայիներ | ![]() | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
![]() | |||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
5,000 | 40,000 | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
մոտ 350 | Առնվազն 10,000 [1] |
ԱպստամբությունըԽմբագրել
ՆախապատմությունԽմբագրել
Զեյթունի հայերը ունեցել են բարձր ինքնավարություն մինչև 19-րդ դարը: 19-րդ դարի առաջին կեսին Օսմանյան կայսրության ղեկավարները որոշում են կայացրել կայսրության այս շրջանը կառավարելի դարձնելու համար շրջանում բնակեցնել մուսուլմանների[2]
ՍկիզբԽմբագրել
1860 թվականի հունիսին Օսմանյան կայրության հրամանատար Խուրշիդ փաշան 12 հազարանոց բանակով հասավ Ջահան գետի մոտ: Նա պահանջ ներկայացրեց Զեյթունի բնակչությանը վճարել հարկերը և հրաժարվել ինքնավարությունից: Զեյթունի բնակչությունը հրաժարվեց և հարձակում գործեց փաշայի զորքի վրա՝ պարտության մատնելով: Օսմանյան զորքը հեռացավ Մարաշ:[3]
ՀարձակումԽմբագրել
1862 թվականին Ազիզ փաշայի՝ Մարաշի կուսակալ նշանակվելուց հետո Մարաշում սկսվեցին զորքերի, այդ թվում յրետանու կուտակում: Հունիսին Զեյթուն գավառակի Քեթման գյուղում տեղի ունեցավ ազգամիջյան բախում, որը առիթ հանդիսացավ Ազիզ Փաշայի համար գավառակի վրա հարձակում գործելու:
Ալաբաշ և Թոփալ-օղլի գյուղերի բնակչությունը՝ դիմադրելով առաջին հարձակմանը ետ շպրտեցին առաջապահ զորքերին: Հուլիսի վերջին Ազիզ փաշան ավելի մեծ զորախմբով՝ կանոնավոր բանակով և ոչ կանոնավոր խմբերով, ներխուժեց գավառակ՝ ավերելով բազմաթիվ գյուղեր: Ըստ Ծերենցի նկարագրածի Ալաբաշ գյուղի բոլոր կանայք և տղամարդիկ սրի բերան գնացին, տները կողոպտվեցին և հրո ճարակ դարձան, վանահորը և միաբանության անդամներին սպանեցին կուսակալի առջև:[4]
Զեյթունի ՊաշարումԽմբագրել
Ազիզ փաշան հասնելով Զեյթուն քաղաքի մատույցներ՝ տեղի բնակչությունը առաջարկեց վճարել չվճարած հարկերը զորքին ետ քաշելու պայմանով: Ազիզ փաշան հրաժարվեց: 1862 թվականի հուլիսի վերջին Զեյթունը պաշարված էր ամբողջությամբ: Քաղաքում կուտակվել էր գկուղերից փախած բնակչությունը ընդհանուր առմամբ կար մոտ 7000 զինվորական: Հայերը խուսափելով անցնել հարձակման՝ սկսեցին ակտիվ պաշտպանել քաղաքը՝ հյուծելով Օսմանյան զորքին: Թուրքական բանակի երկու գնդեր Էրիջեի հովտում դիրքավորվել էին և ցանկանում էին օգոստոսի 1-ի գիշերը հարձակում գործել քաղաքի վրա: Զեյթունիցները հետախուզության արդյունքում իմացել էին հարձակման նպատակի մասին և հանկարածակիի բերելով օսմանյան զորքին՝ զեյթունցիները հարցակում գործեցին այդ գնդերի վրա՝ պարտության մատնելով: Գնդերի փախուստից հետո հայերը կարողացան տիրանալ մնացած ռազմամթերքին:
Զեյթունցիների հաղթանակԽմբագրել
Զեյթունցիները պաշտպանական մարտեր մղելոց հետո թուլացրեցին Ազիզ փաշայի զորքերը, որի արդյուքնում հնարավորություն ստացան օգոստոսի 2-ին հարձակման անցնելով ետ մղել ամբողջ զորքը [5]:
ՑույցերԽմբագրել
Զեյթունի ապստամբության ընթացքում ցույցեր են տեղի ունեցել Օսմանյան կայսրության հայերով բնակեցված քաղաքներում՝ Կոստանդնուպոլսում, Վանում և Մուշում։
ԱրդյունքներԽմբագրել
Զեյթունի ապստամբությունից հետո Զեյթունի գավառակի վրա նոր հարձակում պատրաստվեց։ Կոստանդնուպոլսի պատրիարքի և Ֆրանսիայի միջնորդությամբ ճնշումներ գործադրվեց Օսմանյան կայսրության վրա, որի պատճառով հարձակումը տեղի չունեցոավ, իսկ Զեյթունի բնակչությունը ընդունեց Օսմանյան կայսրության գերիշխանությունը։ Իսկ ֆրանսիացիները զեյթունցիներից պահանջեցին դառնալ Կաթոլիկ եկեղեցու հետևորդ [6] ։
Գրական ստեղծագործություններԽմբագրել
Պոլսահայ գրող Մկրտիչ Պեշիկթաշլյանը այս ապստամբությանը նվիրված գրել է բանստեղծությունների շարք, որը կոչվում է «Զեյթունյան երգաշար»։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Nersisyan, Mkrtich G. "Զեյթունցիների 1895–1896 թթ. Ինքնապաշտպանական Հերոսամարտը" . Պատմաբանասիրական հանդես. № 1-2 (143-144), 1996, pp. 7-16. With Russian abstract.
- ↑ Barsoumian, Hagop. "The Eastern Question and the Tanzimat Era" in The Armenian People From Ancient to Modern Times, Volume II, p. 200.
- ↑ Վ. Գ. Մելիքսեթյան «ԶԵՅԹՈՒՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ»
- ↑ «Փորձ», 1879, .N 11, էջ 23 Բաժին Ժ։
- ↑ ԶԵՅԹՈԻՆԻ 1862 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ Մ. Դ. ՆԵՐՍԻՍՅԱՆ
- ↑ «Փորձ», 1879, .N 11, էջ 24 Բաժին ԺԲ։