Աբբաս-Միրզա (պարս.՝ اباس میرزا, օգոստոսի 20, 1789(1789-08-20)[1], Ամոլ, Central District, Ամոլ, Մազանդարան, Իրան - հոկտեմբերի 25, 1833(1833-10-25)[1], Մաշհադ, Խորասան, Իրան[2]), Իրանի պետական և ռազմական գործիչ, Ատրպատականի նահանգապետ, Ֆաթհ-Ալի-Շահ Կաջարի որդին։ Գլխավորել է Իրանի ներքին ու արտաքին քաղաքականությունը՝ ձգտելով ստեղծել կենտրոնացված ուժեղ միապետություն։ Ֆրանսիայի ու Անգլիայի աջակցությամբ երկարատև պայքար է մղել Ռուսաստանի դեմ Անդրկովկասի համար։ Անգլիական և ֆրանսիական հրահանգիչների միջոցով փորձել է պարսկական բանակը վերակառուցել եվրոպական ձևով։ Ռուս–պարսկական (1804 -13, 1826 -28) և թուրք-պարսկական (1821 -23) պատերազմների ժամանակ Աբբաս-Միրզան պարսկական բանակի գլխավոր հրամանատարն էր։ Անդրկովկասի ժողովուրդների Ռուսաստանի հետ միավորվելու ձգտումները ճնշելու և նրանց բռնությամբ պարսկական տիրապետության տակ պահելու Աբբաս-Միրզայի բոլոր փորձերը ձախողվեցին, և Գյուլիստանի (1813) ու Թուրքմենչայի (1828) պայմանագրերով Իրանը հրաժարվեց երկրամասի նկատմամբ իր հավակնություններից։ Մահացել է Խորասանում։

Աբբաս-Միրզա
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Դավանանք շիա իսլամ
Ծննդյան օր օգոստոսի 20, 1789(1789-08-20)[1]
Ծննդավայր Ամոլ, Central District, Ամոլ, Մազանդարան, Իրան
Վախճանի օր հոկտեմբերի 25, 1833(1833-10-25)[1] (44 տարեկան)
Վախճանի վայր Մաշհադ, Խորասան, Իրան[2]
Թաղված Մաշհադ
Դինաստիա Ղաջարիների դինաստիա
Քաղաքացիություն  Ղաջարական Պարսկաստան
Հայր Ֆաթհ Ալի շահ[3][2][4]
Ամուսին Golin Khanom?
Զավակներ Մուհամեդ շահ Քաջար, Բահրամ Միրզա, Խոսրով Միրզա, Բահման Միրզա Քաջար, Քահրեման Միրզա Քաջար, Արդաշիր Միրզա Ռուկն Ալ-Դաուլա, Firuz Mirza?, Eskandar Mirza?, Murad Mirza Hesam al-Saltaneh?, Djahangir Mirza?, Fereydoon Mirza?, Ahmad Mirza Moein al-Dowleh?, Farhad Mirza Motamedal Doulah?, Khanlar Mirza?, Mehdi-Qoli Mirza?, Mah-Rokhsar Khanom Fakhr al-Dowleh? և Negar al-Saltaneh?

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Аббас-Мирза // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 1 : А — Ангоб. — С. 14.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Аббас-Мирза (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 14.
  3. 14. 2. Аббас-Мирза (ռուս.) // Энциклопедический лексиконСПб.: 1835. — Т. 1. — С. 13—15.
  4. Аббас-Мирза (ռուս.) // Военная энциклопедияСПб.: Иван Дмитриевич Сытин, 1911. — Т. 1. — С. 5.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբբաս-Միրզա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 16