Բացել գլխավոր ցանկը

Աբանոթուբանի

թաղամաս Թբիլիսիում

ԱնվանումԽմբագրել

Թաղամասը իր անվանումը ստացել է երկու բառերից՝ բաղնիք (վրաց.՝ აბანო) և շրջան (վրաց.՝ უბანი):

 
Վախթանգ Գորգասալի արձանը Մետեխում. այստեղից նա նետահարել է փասիանին

Թաղամասի բաղնիքներն իրենց կազմում ունեն «աբանո» բառը՝

  • აბანო ფანტაზია - աբանո փանտազիա
  • დედოფლის აბანო - դիդոփլիս աբանո (թագուհու)
  • ჭრელი აბანო - ճռելո աբանո
  • სამეფო აბანო - սամեփո աբանո
  • ირაკლი მეფის აბანო - Իրակլի մեփոս աբանո (Հերակլ արքայի)

Թբիլիսի քաղաքը իր անվանումը ստացել է «թբիլի» (վրաց.՝ თბილი, կամ՝ հին տարբերակով՝ «թփիլի») բառից, որ նշանակում է «տաք»: Այդ անվանումը առկա է նաև 4-րդ դարի հռոմեական մի քարտեզում (լատ.՝ Tbilado): Ավելի ուշ շրջանում այս վայրում կառուցվում են բաղնիքներ: Այս համալիրը գործում է մինչև Աղա-Մահմեդ խանի արշավանքը (1795)[1], թեև կան նաև բաղնիքներ, որոնք թվագրվում են դեռ 16-րդ դարին[2]:

ՊատմությունԽմբագրել

Աբանոթուբանիի հետ կապված է Թբիլիսիի հիմնադրման լեգենդը: Դրա համաձայն, երբ Վիրքի արքա Վախթանգ Գորգասալը (վրաց.՝ ვახთანგ გორგასალი, 449-502) զբաղվում էր որսորդությամբ, սպանում է մի փասիան և իր բազեին ուղարկում նրա հետևից: Բազեն նետվում է թռչունի հետևից: Երբ թագավորը գտնում է փասիանին, տեսնում է, որ այն ընկել է եռման ջրով աղբյուրի մեջ ու վառվել: Առասպելի որոշ տարբերակներում բազեն նույնպես մահանում է: Հաշվի առնելով ժամանակակից հուշարձան-շատրվանը, որը դրված է այդ թաղամասի կենտրոնում, կարելի է հասկանալ, որ բազեն միայն տիրջն էր սպասում, և իրեն ոչինչ չէր պատահել: Արքան հրամայում է աղբյուրի շուրջ կառուցել բաղնիք, որը հետագայում վերածվում է բնակելի թաղամասի, ապա՝ քաղաքի: Աղբյուրի ջրերն իսկապես տաք են (ջրի ջերմաստիճանը հասնում է 37°[2]), և տեղացիների համար ծառայում են որպես լոգանքի վայր:

 
բաղնիքներ. հետին պլանում՝ Թբիլիսիի բերդը (Նարիղալա)

Աբանոթուբանիում հնագետները հայտնաբերել են բաղնիսներ, որոնք կառուցվել են 1-3-րդ դարերում: Դրանք ունեին խճանկարներով ավազաններ, հանդերձարաններ ու կերամիկական խողովակների ցանց[3]:

Քաղաքի գոյության ընթացքում բաղնիքները կառուցվել ու քանդվել են, վերակառուցվել ու ձևավորվել: Որոշները փոխել են իրենց անվանումները՝ կապված սեփականատերերի հետ: Ամենահինը համարվում է Հերակլի բաղնիքը, որը հայտնի է 16-րդ դարից: Ոչ պակաս հին են Բեհբութի, Գանձարանի ու Սմբատի բաղնիքները (17-րդ դարի սկիզբ):

Բաղնիքները քաղաքի միայն լոգանքի ընդունման վայրեր չէին: Նրանք նաև տեղացիների համար ակումբներ էին, որոնք բաց էին 24 ժամ: Այդտեղ մարդիկ շփվում էին իրար հետ, հանգստանում, քննարկում կարևոր հարցեր, կազմակերպում ընթրիքներ[4]:Գեղարվեստական ստեղծագործություններում դրանք բնութագրվում էին որպես հանգստի ու ժամանցի կազմակերպման վայրեր:

Որպես կանոն, բաղնիքի օրերը հերթականորեն փոխվում էին՝ կանանց ու տղամարդկանց: Այժմ այս ավանդույթը չի պահպանվել, փոխարենը կան առանձին սրահներ՝ կանանց ու տղամարդկանց համար, ինչպես նաև համարներ ու սենյակներ:

ՏեղադրությունԽմբագրել

 
Օրբելիանի բաղնիքի գլխավոր մուտքը Հին Թբիլիսիում

Աբանոթուբանի ժամանակակից թաղամասը գտնվում է Թբիլիսիի պատմական կենտրոնում՝ Կուր (վրաց.՝ მტკვარი` Մտկվարի) գետի ափին: Գետի ափին զուգահեռ Իոսեբ Գրիշաշվիլիի անվան փողոցն է, որի վրա գտնվում է Հեյդար Ալիևի անվան հրապարակը:

Պուրակը գտնվում է № 5 բաղնիքի դիմաց, իսկ պուրակի հետևի մասում հուշարձան-շատրվանն է: Այն խորհրդանշում է Վախթանգ որգասալ թագավորի մասին լեգենդը:

ՃարտարապետությունԽմբագրել

Բաղնիքների ճարտարապետական ոճը ավանդական արևելյան է, հիմնականում ունի պարսկական ձև: Բաղնիքներն ունեն խորը ընդհատակյա սրահներ, և ըստ երևույթին, նկուղային են: Արտաքինից երևում են միայն կլոր գմբեթարդ ելունները, ուստի մարդիկ քայլում են տանիքների վրայով: Գմբեթների վերին մասում, որպես կանոն, գտնվում են փոքրիկ աշտարակներ, որոնց երդիկներից լույս է թափանցում ներս:

Բաղնիքների պատերն աղյուսից են, իսկ հատակը և լոգարանները՝ տեղական գորշ քարից: Առավել թանկարժեք սրահները մարմարապատ են:

Համալիրում ընդգծվում է Օրբելիանի կամ Կապույտ բաղնիքը: Դա առանձին կառուցված բարձր շինություն է, որը զարդարված է սլաքաձև դիմապատով ու ունի կողային մինարեթներ:

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել