Цвет настроения чёрный (երգ)

«Цвет настроения чёрный», ռուս երգիչներ Եգոր Կրիդի և Ֆիլիպ Կիրկորովի երգը, որը թողարկվել է 2018 թվականի սեպտեմբերի 14-ին[1][2]։

«Цвет настроения черный»
Եգոր Կրիդ, Ֆիլիպ Կիրկորովի երգը
Թողարկված2018 թվական սեպտեմբերի 14
Ձայնագրված2018 թվական
Ժանրհիփ հոփ, փոփ
Տևողություն3:10
ԼեյբլBlack Star Inc.
ՏեսանյութըՅուԹյուբում

Պատմություն խմբագրել

Սինգլի անոնսն է դարձել Եգոր Կրիդի տեսանյութը նրա Instagram օգտահաշվում[3]։

Սինգլի հաջողությունից հետո Եգոր Կրիդը գործարկել է «Цвет настроения чёрный» ֆլեշմոբը, որին մասնակցելու համար համացանցի օգտատերերը պետք է տեսագրություն նկարահանեին «Цвет настроения чёрный» երգով։ Լավագույն տեսանյութի հեղինակը կստանար 100000 ռուբլի մրցանակ[4]։

Տեսահոլովակ խմբագրել

Տեսահոլովակը թողարկվել է Black Star լեյբլի YouTube ալիքում երգի թողարկման օրը[5][6][7][8][9][10][11][12][13]։ Ֆիլիպ Կիրկորովի խոսքով՝ «Цвет настроения чёрный» տեսահոլովակն ավարտում է «Цвет настроения синий» և «Ибица» տեսահոլովակների եռերգությունը[13]։

Երաժշտական տեսահոլովակի սկզբում Եգոր Կրիդը և Տիմատին առաջարկում են Ֆիլիպ Կիրկորովին համագործակցել և պայմանագիր կնքել Black Star լեյբլի հետ։ Պայմանագրի ստորագրումից հետո Ֆիլիպ Կիրկորովը փոխում է հագուստը և սկսում է ռեփ կարդալ։ Տեսահոլովակի վերջում «հին Կիրկորովի» երկրպագուները փորձում են վրեժխնդիր լինել Եգոր Կրիդից[14][15]։ Մեկ օրում տեսահոլովակը հավաքել է 5 միլիոն դիտում[16]։

Գնահատականներ և ձեռքբերումներ խմբագրել

Ռուսական InterMedia լրատվական գործակալության կայքում նկատել են, որ «դուետում օգտագործվել է Կիրկորովի վերջին «Цвет настроения синий» հիթի մեղեդին, սակայն տեքստը զգալիորեն փոխվել է, ինչպես և զգացմունքային երանգավորումը»[15]։ Համառուսաստանյան դաշնային «ՌԵՆ ՏՎ» հեռուստաալիքի կայքում նաև նշել են, որ սինգլը Ֆիլիպի «Цвет настроения синий» երգի վերամշակումն է, որը լրացվել Եգոր Կրիդի կողմից ռեփով[17].

2018 թվականի արդյունքներով «Цвет настроения чёрный» երգը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը «Յանդեքս» որոնողական ծառայության տվյալներով կազմված ամենահայտնի հարցումների տասնյակում[18].

Մրցանակներ խմբագրել

Մրցանակ Տարի Կատեգորիա Արդյունք Ծանոթագրություններ
«Дай пять!» մրցանակաբաշխություն 2019 «Լավագույն երգ» Առաջադրված [19]
Muz-TV մրցանակաբաշխություն 2019 «Լավագույն դուետ» Հաղթանակ [20]

Հիթ-շքերթ խմբագրել

Հիթ-շքերթ (2018) Բարձրագույն
հորիզոնական
  Ռուսաստան Top YouTube Russian Hits (Tophit)[21] 1
Աշխարհ Top YouTube Hits (Tophit)[22] 1
  Ռուսաստան Ռուսական հիթ-շքերթ (Մուզ-ՏՎ)[23] 1
Աշխարհ Մուզ ՏՎ հիթ-շքերթ (Մուզ-ՏՎ)[24] 1
  Ռուսաստան (Յանդեքս Երաժշտություն)[25] 1
  Ռուսաստան (iTunes)[25] 1
  Ռուսաստան (Apple Music)[25] 1
Աշխարհ (Google Play)[25] 1
  Ռուսաստան (Deezer)[25] 1
  Ռուսաստան (Zvooq.online)[25] 1
Աշխարհ (ՎԿ)[25] 1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Цвет настроения чёрный»: Крид и Киркоров зачитали вместе». ТНТ MUSIC. 2018 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.
  2. Алена Шаповалова (2018 թ․ սեպտեմբերի 14). «"Цвет настроения чёрный". Филипп Киркоров и Егор Крид записали совместный трек». life.ru. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. Եգոր Կրիդ (2018 թ․ սեպտեմբերի 13). «Просыпаться бы так каждое утро...». Instagram. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.
  4. Кристина Манучарян (2018 թ․ սեպտեմբերի 28). «Егор Крид запустил флешмоб «Цвет настроения чёрный»! Собрали лучшее». peopletalk.ru. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. Алена Шаповалова (2018 թ․ սեպտեմբերի 14). «Пельмени и стрельба по Криду. В Сети появился клип "Цвет настроения чёрный"». life.ru. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  6. «Клип Киркорова и Крида «Цвет настроения черный» «взорвал» Сеть». iz.ru. 2018 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.
  7. «В Сети появился клип Киркорова и Крида «Цвет настроения чёрный»». mk.ru. 2018 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.
  8. «Егор Крид, Филипп Киркоров «Цвет настроения чёрный»». The Flow. 2018 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.
  9. «Больше хайпа: Киркоров и Крид сняли клип на песню «Цвет настроения черный»». 5 канал. 2018 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  10. «ЕГОР КРИД FEAT. ФИЛИПП КИРКОРОВ — ЦВЕТ НАСТРОЕНИЯ ЧЕРНЫЙ». Муз-ТВ. 2018 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  11. «Тимати подписал Киркорова на Black Star в новом клипе с Егором Кридом «Цвет настроения чёрный»». rap.ru. 2018 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  12. Павел Воронков (2018 թ․ սեպտեմբերի 14). «Цвет настроения, который мы заслужили: Киркоров спел с Кридом». gazeta.ru. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  13. 13,0 13,1 ««Теперь цвет настроения черный»: Тимати и Крид сняли с Киркорова перья и стразы». kp.ru. 2018 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.
  14. Ника Булгакова (2018 թ․ սեպտեմբերի 14). «Егор Крид и Филипп Киркоров выпустили совместную песню». PEOPLETALK (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  15. 15,0 15,1 «Дуэт дня: Егор Крид поменял цвет настроения Филиппа Киркорова (Слушать, Видео)». InterMedia (ռուսերեն). 2018 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  16. Ника Булгакова (2018 թ․ սեպտեմբերի 16). «Сколько просмотров в YouTube набрал клип Егора Крида и Филиппа Киркорова?». Peopletalk (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  17. «Цвет настроения черный: Тимати анонсировал новый клип Киркорова и Егора Крида». РЕН ТВ (ռուսերեն). 2018 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  18. «В 2018 году пользователи «Яндекса» искали Иосифа Кобзона и «Мстителей»». InterMedia (ռուսերեն). 2018 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  19. Финалисты премии «Дай пять!»: «Ольга Бузова, Елена Темникова и Molly поборются за титул кумира подростков». InterMedia (ռուսերեն). 2019 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
    Результаты премии «Дай пять!»: Дарья Сеничкина (2018 թ․ մայիսի 17). «Дай пять! Егор Крид, Сергей Лазарев и другие звезды получили награды от детей». Woman.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  20. «Филипп Киркоров победил на «Муз-ТВ 2019» с разными «Цветами настроения»». InterMedia. 2019 թ․ հունիսի 8. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.
  21. «Top Radio & YouTube Russian Hits. Sep 2018». Tophit. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.
  22. «Top YouTube Hits. Sep 2018». Tophit. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.
  23. «Русский Чарт. Выпуск от 28 сентября 2018». Муз-ТВ. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.
  24. «МУЗ-ТВ Чарт. Выпуск от 25 сентября 2018». Муз-ТВ. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.
  25. 25,0 25,1 25,2 25,3 25,4 25,5 25,6 «Чарты, рейтинги, хит-парады». InterMedia (ռուսերեն). 2018 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել