Группа крови, «Կինո» խմբի երգը համանուն ալբոմից։ Զբաղեցնում է ալբոմի երգացանկի առաջին տեղը։ Երգի պրեմիերան կայացել է 1987 թվականի հունիսի 3-ին լենինգրադյան ռոք-ակումբի 5-րդ փառատոնի ժամանակ, բայց ըստ ականատեսների՝ դահլիճը սառն է ընդունել երգն այն պատճառով, որ բոլորը սպասել են արդեն հայտնի հիթերի կատարմանը։ Փառատոնի ելույթի ժամանակ «Կինո» խմբի կազմում չորս երաժիշտների հետ են եղել Սերգեյ Բուգաևը (հարվածային գործիքներ) և Անդրեյ Կրիսանովը (բաս կիթառ)։

«Группа крови (երգ)»
Կինոի երգը
ԺանրՊոստ փանկ և նոր ալիք
Լեզուռուսերեն
ՀեղինակՎիկտոր Ցոյ

Երգի պատմություն խմբագրել

Երգի ստեղծման ժամանակ խորհրդային բանակում չէին օգտագործվում արյան խմբով ուսաթելեր։ Բացի այդ, սովորաբար բանակում արյան խումբը չի նշվում զինվորական համազգեստի այն մասերում, որոնք մարտական գործողությունների ժամանակ կարող են կորել (այդ թվում թևքի վրա, քանի որ մարտիկը գործողությունների ժամանակ կարող է կորցնել ձեռքը)։

«Ակվարիում» խմբի թավջութակահար Վսևոլոդ Գակելը պնդում է, որ ինքն է առաջարկել Վիկտոր Ցոյին «արյան խումբ» բառակապակցությունը որպես խմբի անուն։

  «Կիոն»-ն ավելի ուշ է ի հայտ եկել․ նրանք մեզանից երիտասարդ էին, բայց մենք բոլորս ինչ-որ կերպ շփվում էինք։ Ես նույնիսկ հիշում եմ, որ «արյան խումբ» բառակապակցությունը որպես խմբի անուն ես ինքս եմ հուշել Ցոյին ինչ-որ ընկերական խոսակցության ժամանակ։ Հավանական է՝ այդ բառակապակցությունը նստվածք է տվել ինչ-որ տեղ ենթակեղևում, իսկ ավելի ուշ արտահայտվել երգի մեջ։
- Վսեվոլոդ Գակել[1]
 

Ավելի ուշ «Կինո» խմբի երաժիշտները հիշում էին, որ վերջինս այն եզակի երգերից է, որի բոլոր գործիքային պարտիաները հորինել է հենց ինքը՝ Ցոյը։ Այնուամենայնիվ, դաշնակման ժամանակ դրանք պարբերաբար ենթարկվել են փոփոխությունների։

Երգը ներառվել է 20-րդ դարի 100 լավագույն երգերի «Ամեն ինչ ընդմիշտ մերն է» («Մեր ռադիո») հիթ-շքերթի մեջ՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։

«Ռուս լրագիր» ամսագրի անցկացրած հետազոտության մեջ երգը գրավել է երկրորդ հորիզոնականը[2]։

Բացի ալբոմից երգը թողարկվել է նաև «Կինո» խմբի «Ռուսական ռոքի լեգնդներ» շարքի հավաքածուում և «Կինո։ Անհայտ ձայնագրություններ 2։ Լենինգրադ։ 1988 թվական» ալբոմում։ Երգի ժամանակակից դաշնակումը և նրա ռեմիքսը մտել են «Վիկտոր Ցոյ։ Թախիծ» ալբոմի մեջ, որը ձայնագրել է ռոք երաժիշտ և դիջեյ Ռիկոշետը, ինչպես նաև «Վերջին հերոս» ալբոմի մեջ, որը թողարկվել 1989 թվականին Ֆրանսիայում։

Ալեքսանդր Ժիտինսկին ալբոմի մասին իր գրախոսության մեջ «Արյան խումբ» երգն անվանում է լավագույն երգերից մեկը և համեմատում է այն Բուլատ Օկուջավայի «․․․Ես կվերադառնամ, երբ փողհարն ավարտ կնվագի․․․» երգի հետ[3]։ Նա նաև կարծում է, որ ամբողջ ալբոմն առաջին երգում արտահայտված կոնֆլիկտի զարգացումն է։

1999 թվականի սեպտեմբերի 18-ին «Մեր ռադիո»-ն և «Կոմերսանտ-Daily»-ն անցկացրել են «Ամեն ինչ մեր ձեռքերում է» ակցիան՝ տեռորիզմի հետևանքով տուժածներին օգնելու նպատակով։ Աճուրդի է հանվել երգի օրիգինալ տարբերակը, որը ձայնագրվել է ֆրանսիական ստուդիայում։ Սկզբնական գինը կազմել է 50 դոլար։ Այն 3000 դոլարով գնել է Գենադի Պիրյազևը[4]։

Երգի տեսանյութը դարձել է առաջին ռուսերեն տեսահոլովակը, որը հայտնվել է «VH1 Россия» հեռուստաալիքի եթերում (2005 թվականի դեկտեմբերի 1)[5]։ 2006 թվականին տեսահոլովակը ցուցադրվել է «MTV» հեռուստաալիքով։

2008 թվականին երգը հայտնի է դարձել արտասահմանյան ունկնդիրների լայն շրջանակի համար, քանի որ այն ներառված էր Grand Theft Auto IV հանրահայտ խաղի սաունդթրեքի մեջ։ Այն կարելի էր լսել «Vladivostok FM» ռադիոկայանի ալիքով։

Ձայնագրության մասնակիցներ խմբագրել

Տարբերակներ խմբագրել

  • Գոյություն ունի նաև այս երգի անգլալեզու տարբերակը՝ «Blood Type»։ Այն ձայնագրվել է Ֆրանսիայում և թողարկվել 2002 թվականին «Վերջին ձայնագրություններ» հավաքածուում։
  • Յուրի Կասպարյանն ու Գրեգորի Գուրյանովը ստեղծել են երգի դիսկո-տարբերակը, բայց խմբի ավագը՝ Վիկտոր Ցոյը, հետաձգել և արգելել է երգի թողարկումը։ Այս պահին երգի ճակատագիրն անհայտ է։
  ․․․Ես հիշում եմ, թե ինչպես էինք մենք ստեղծում «Արյան խումբ» երգի տարբերակներից մեկը․․․ Շատ էինք տարվել դիսկոյով։ Վիկտորը լսեց ու ասաց․ «Չէ, տղաներ, այսպես չի լինի», և արգելեց երգի դիսկո-տարբերակը։
- Յուրի Կասպարյան[6]
 

Քավեր-տարբերակներ խմբագրել

  • Վյաչեսլավ Բուտուսովը և «Յու-պիտեր» խումբը կատարել են «Արյան խումբ» երգը իրենց «Աստղերի անուն» համերգային ծրագրում, ընդ որում՝ Բուտուսովը մի փոքր փոփոխել է երգի բառերը[7]։.
  • Երգը ներառվել է «Տեսուչ» խմբի 1998 թվականի «Տեխնո Ցոյ» ռեմեյկների ալբոմում[8]։
  • Հարավկորեական «YB (band)» ռոք խումբը 1999 թվականին ձայնագրել է «Արյան խումբ» երգի կորեերեն տարբերակը «한국 Rock 다시 부르기 / Hanguk Rock Dashi Purugi» ալբոմի համար։ 2010 թվականին խումբը ձայնագրել է երգի ռուսերեն տարբերակը և թողարկել է այն YB vs RRM մինի ալբոմում։ Երգի ռուսերեն տարբերակի համար խումբը նկարահանել է տեսահոլովակ։
  • Stigmata
  • Անաստասիա Պրիխոդկոն կատարել է «Արյան խումբ» երգն աստղերի ֆաբրիկա նախագծի կինոֆիլմերին նվիրված համերգի ժամանակ («Ասեղ»)։
  • «Shiri» մեքսիկական խումբը ներառել է երգը 2004 թվականի «Frozen Eye» ալբոմում։
  • 2012 թվականին երգչուհի և երաժիշտ Ժաննա Քիմը կատարել է երգը կորեերենով։
  • 2015 թվականին երգի քավեր-տարբերակը ներառվել է Դենիս Մայդանովի «Իմ պետության դրոշը» ալբոմում[9]։
  • 2019 թվականին Metallica խումբը ռուսերենով կատարել է երգը Լուժնիկի մարզադաշտում կայացած համերգի ժամանակ, որն անցկացվում էր «World Wired Tour»-ի շրջանակներում[10][11]։

Ինտերպոլյացիա խմբագրել

  • 2020 թվականի փետրվարի 26-ին ռուս հիփ-հոփ կատարող Kizaru-ն, որն ապրում է Իսպանիայում, թողարկել է «Drip Catcher» երգը «Արյան խումբ» երգի վերամշակված կրկներգի հետ միասին։ Ավելի ուշ երգը հեռացվել է Վիկտոր Ցոյի ներկայացուցիչների անգոհունակության պատճառով։ 2020 թվականի մարտի 3-ին թողարկվել է «Drip Catcher» սինգլը, որում կրկներգը հեռացվել է[12]։
  • 2018 թվականի հոկտեմբերի 17-ին ռուս հիփ-հոփ կատարող Ջիզուսը թողարկել է համանուն երգ «Հոգեբանանյարդաբանական հիվանդություններ անտեսանելի արարածների տեսանելիությամբ» ալբոմում[13]։

Ռեմինսցենցիա խմբագրել

Լենինգրադ խումբն ունի համանուն երգ, որում լիրիկական հերոսը լսում և երգում է «Կինո» խմբի երգը․

 

Դու կարող ես լռել թեկուզ հինգ րոպե
Կամ էլ հաջողություն մաղթիր ինձ մարտում
«Արյան խումբ»-ն է սիրելի երգս
Եվ երբ վատ եմ, այդ երգն եմ երգում։

- Լենինգրադ, «Արյան խումբ»
 

Ռոտացիա խմբագրել

«Արյան խումբ»-ը բավականին հանրահայտ երգ է, այդ պատճառով գրեթե չկա օր, որ այն չհնչի ռադիոյով[14]։

Սաունդթրեք խմբագրել

Երգը հնչում է՝

  • «Ասեղ» ֆիլմում, որի ռեժիսորն է Ռաշիդ Նուգմանովը։ Ֆիլմի թողարկումից հետո «Արյան խումբ» երգը դարձել է «Կինո» խմբի ամենահայտնի հիթերից մեկը[15]։ Երգը Իգոր Վդովինի դաշնակմամբ նաև ներառվել է «Ասեղ Remix» ֆիլմի սաունդթրեքի մեջ[16]։
  • GTA IV վիդեոխաղում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Интервью с В. Гаккелем. 14.03.2011
  2. «Cто главных песен на русском языке (1917–2017)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  3. Житинский А. «Аврора». — № 11/1988, «Музыкальный Эпистолярий». — С. 121—122 (см. перепечатку).
  4. Источник: http://www.zvuki.ru/R/P/950
  5. Звуки. Ру — MTV — Плюс канализация всей страны
  6. Программа «Летопись», посвящённая альбому «Группа крови».(Ստուգված է 6 փետրվարի 2011)
  7. Вячеслав БУТУСОВ - Про Солнце и другие звезды // Звуки.Ру
  8. ИНСПЕКТОР - Альбом: Техно-Цой // Звуки.Ру
  9. Флаг моего государства Денис Майданов. Официальный сайт
  10. Metallica спела «Группу крови» в Лужниках
  11. Metallica спела «Группу крови» на концерте в Москве (Видео)
  12. E. Urban Goe and catche a starre // Gastroenterology. — 1985-06. — В. 6. — Т. 88. — С. 2004–2006. — ISSN 0016-5085. — doi:10.1016/0016-5085(85)90035-6
  13. «Стена». m.vk.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  14. Кино «Группа крови» — ротации Արխիվացված 2014-09-05 Wayback Machine moskva.fm
  15. «Звуки. Ру — КИНО — Группа крови». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  16. Музыканты «Кино» воссоединились для записи саундтрека «Иглы Ремикс»

Արտաքին հղումներ խմբագրել