Կարապետ Շահնազարյան

մշակութային և եկեղեցական գործիչ, ազգային-պահպանողական
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահնազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարապետ Շահնազարյան (Շահնազարյանց), (1814[1], Համադան, Իրան[1] - 1865[1], Կոստանդնուպոլիս[1]), մշակութային և եկեղեցական գործիչ, ազգային-պահպանողական։

Կարապետ Շահնազարյան
արմտ. հայ.՝ Կարապետ Շահնազարեան
Ծնվել է1814[1]
ԾննդավայրՀամադան, Իրան[1]
Մահացել է1865[1]
Մահվան վայրԿոստանդնուպոլիս[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
ԿրթությունԼազարյան ճեմարան[1]
Մասնագիտությունքահանա, մշակութային գործիչ և թարգմանիչ
ԱշխատավայրՆերսիսյան դպրոց[1]

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, եղել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի վերատեսուչ։ 1849 թվականին անցել է Կոստանդնուպոլիս, զբաղվել ազգասիրական քարոզներով։ 1855 թվականին հաստատվել է Փարիզում, հիմնել տպարան, «Շար հայ պատմագրաց» մատենաշարով հրատարակել Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ), Մովսես Կաղանկատվացու, Ստեփանոս Օրբելյանի, Սմբատ Սպարապետի, Թովմա Մեծոփեցու և ուրիշ պատմիչների երկերը։ Ֆրանսերեն է թարգմանել Ղևոնդի «Պատմությունը» (1856 թվական)։ 1862 թվականին մեկնել է Անգլիա և ստանձնել Մանչեստրի հայության հոգևոր առաջնորդի պաշտոնը։ 1863-1864 թվականներին Մանչեստրում հրատարակել է տեղի հայ առևտրականների շահերն արտահայտող «Երկրագունդ» լրագիրը։ Հեղինակ է «Դաշանց թղթոյ քննութիւն ու հերքումն» (1862 թվական), «Ուսումն քրիստոսական հաւատոց․․․» (1869 թվական), «Ծրագիր պատմություն Հայաստան աշխարհին և տեսություն հին Հայաստանի և նրա այժմյան վիճակին վրա» (ֆրանսերեն, հայերեն հրատարակություն, 1863 թվական) և այլ աշխատությունների։

Գրականություն խմբագրել

  • Կոստանյան Կ. Կարապետ վարդապետ Շահնազարեանց, Թ., 1910:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 427.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապետ Շահնազարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 427