Այս հոդվածը VIII դարի հայ պատմիչ Ղևոնդի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ղևոնդ (այլ կիրառումներ)։

Ղևոնդ, VIII դարի հայ պատմիչ, որն իր աշխատությունում շարադրել է Հայաստանի պատմությունը 640 թվականից առ 788 թ.։ Գրքի վերջին մասը գրել է որպես ականատես։ Ղևոնդը Հայաստանում արաբական տիրապետության հաստատման, նվաճող արաբների դեմ հայերի պայքարի, և մասնավորապես՝ 703, 748, 762 և 774 - 775 թթ. արաբական լծի դեմ հայերի բարձրացած ապստամբությունների մասին մեր գիտելիքների հիմնական աղբյուրն է։ Ղևոնդը մեծ ուշադրություն է դարձնում նաև երկրի ներքին կյանքին, տալիս է Մեծ Հայքում, Աղվանքում ու Վիրքում արաբների վարած հարկային քաղաքականության նկարագրությունը։ Գրքում զետեղված է նաև արաբական խալիֆ Օմար Բ և բյուզանդական կայսր Լևոն Գ դավանաբանական հարցերով նամակագրությունը, որի հունարեն բնագիրը մեզ չի հասել։

Ղևոնդ
Ծնվել է8-րդ դար
Մասնագիտությունպատմաբան

Ղևոնդի կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի։ Իր աշխատությունը գրել է Շապուհ Բագրատունի իշխանի խնդրանքով (մահ. 818 թ.), ուստի ենթադրվում է, որ Ղևոնդը ապրել և ստեղծագործել է 8-րդ դարի վերջերին։ Հայտնի է, որ Ղևոնդը վարդապետ էր և ուսյալ մենակյաց։

Ղևոնդի «Պատմության» տեքստը[1] երկար ժամանակ համարվում էր կորսված և բացահայտվել է միայն 19-րդ դարի 40-ական թթ.։

Աշխատություններ

խմբագրել

Թարգմանություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ղեւոնդի ձեռագրերի մասին տե՛ս Զ. Արզումանեան, Քննութիւն ձեռագրաց Ը. դարու հեղինակ Ղեւոնդ Երիցու Պատմագրութեան,- «Էջմիածին», 1977, Ա, էջ 38-45։
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղևոնդ» հոդվածին։