Դոմինիկ Ռիչարդ Հարիսոն[7][8] (անգլ.՝ Dominic Richard Harrison, օգոստոսի 5, 1997(1997-08-05)[3], Դոնկաստեր, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), առավել հայտնի է որպես Yungblud (ոճավորվում է՝ YUNGBLUD), անգլիացի երգիչ, հեղինակ-կոմպոզիտոր և երաժիշտ։ Նրա դեբյուտային՝ «21st Century Liability» ստուդիական ալբոմը թողարկվել է 2018 թվականի հուլիսի 6-ին։

Yungblud
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ Dominic Richard Harrison[1][2]
Ծնվել էօգոստոսի 5, 1997(1997-08-05)[3] (26 տարեկան)
Դոնկաստեր, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերալտերնատիվ ռոք[4], հիփ հոփ[5], փոփ փանկ[6] և Էմո
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ և դերասան
Գործիքներվոկալ, կիթառ, դաշնամուր, հարվածային համակարգ, բաս կիթառ, ուկուլելե և Եռանկյունի
ԼեյբլGeffen Records և Interscope Records
ԿրթությունAckworth School? և Լոնդոնի արվեստի ուսուցման դպրոցներ
Պարգևներ
Կայքyungbludofficial.com
 Yungblud Վիքիպահեստում

Նրա սինգլները սկսել են հայտնի դառնալ 2017 թվականից[9]։ Yungblud-ը համագործակցել է Շարլոտա Լոուրենսի հետ՝ «Falling Skies» երգի ստեղծման շրջանակներում, որը ընդգրկված է «13 պատճառ՝ ինչու» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի սաունդթրեքում[10]։ Նրա դեբյուտային ալբոմը թողարկվել է 2018 թվականի հուլիսի 6-ին։

2019 թվականի փետրվարին Yungblud-ը և Հոլզին թողարկել են «11 Minutes» սինգլը՝ Blink-182 ռոք խմբի անդամ Թրևիս Բարկերի հետ համատեղ[11]։ 2019 թվականի սեպտեմբերի տվյալներով՝ «11 Minutes» երգի տեսահոլովակը Yungblud-ի ՅուԹյուբյան ալիքում ամենաշատ դիտումներ ունեցող տեսահոլովակն է (37 մլն)[12]։

Կենսագրություն խմբագրել

Դոմինիկ Ռիչարդ Հարիսոնը ծնվել է 1997 թվականի օգոստոսի 5-ին Դոնկաստերում (Անգլիա)։ Նրա մայրը՝ Սեմ Հարիսոնը[13], տնային տնտեսուհի է[14], իսկ հայրը՝ Ջասթին Հարիսոնը[15], կիթառների խանութի սեփականատեր է։ Ունի երկու կրտսեր քույր՝ Ջեմայմա Ռոսե Հարիսոնը[14][16] և Իզաբելա Հարիսոնը[14]։ Նրա պապը՝ Ռիք Հարիսոնը[17], 1970-ականներին ելույթ է ունեցել T. Rex ռոք խմբում[18][19]։ Հարիսոնը, իր երաժշտական կարիերան սկսելուց առաջ, սովորել է Լոնդոնում գտնվող «Arts Educational Schools»-ում[20]։

Yungblud-ը նշել է, որ իր երաժշտության վրա մեծ ազդեցություն են ունեցել The Beatles, Arctic Monkeys և The Clash խմբերը, Բոբ Դիլանը և Էմինեմը[21][22][23]։

2018 թվականի նոյեմբերից սկսել է հանդիպել ամերիկացի երգչուհի Հոլզիի հետ[24]։ 2019 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Անվանում Մանրամասներ
«21st Century Liability»

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստատեսություն խմբագրել

Տարեթիվ Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2015 «Emmerdale» Մեթ 1 սերիա
2016 «The Lodge» Օզ 6 սերիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Yungblud Biography by Neil Z. YeungAllMusic.
  2. facebook live nyc
  3. 3,0 3,1 https://www.famousbirthdays.com/people/yungblud.html
  4. https://www.redbull.com/au-en/yungblud-interview-2017
  5. https://www.altpress.com/features/yungblud-dominic-harrison-disney-the-lodge/
  6. http://pilerats.com/written/get-to-know/yungblud-feature-interview/
  7. «Dominic Richard Harrison | YungBlud in 2019 | Dominic harrison, Michael jackson, Fandoms». Pinterest (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  8. facebook live nyc, Վերցված է 2019-09-19-ին
  9. Smith, Thomas (2017 թ․ սեպտեմբերի 7). «We might have seen the future, and it looks like Yungblud». NME (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  10. ‎13 Reasons Why: Season 2 (Music from the Original TV Series) by Selena Gomez, OneRepublic & YUNGBLUD (ավստրալիական անգլերեն), Վերցված է 2019-09-19-ին
  11. Roth, Madeline. «Halsey And Yungblud Ruminate Over Their Self-Sabotaged Relationship On '11 Minutes'». MTV News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  12. YUNGBLUD, Halsey - 11 Minutes ft. Travis Barker, Վերցված է 2019-09-19-ին
  13. YUNGBLUD (2018 թ․ դեկտեմբերի 14). «ma mum told me girls are far too strong n far too smart to be underestimated coz she's one of em her name is sam btw. i fuckin luv ma mum. pic.twitter.com/qBQg5XIuZ7». @yungblud (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  14. 14,0 14,1 14,2 YUNGBLUD Interview- love for Halsey, heartbreak club, teenage shenanigans, Վերցված է 2019-09-19-ին
  15. «Justin Harrison (@justinharrison152) • Instagram photos and videos». www.instagram.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  16. «Jemima Rose (@mejrose) • Instagram photos and videos». www.instagram.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  17. YUNGBLUD Interview with Damon Campbell, Վերցված է 2019-09-19-ին
  18. «YUNGBLUD | HOT VOX». hotvox.co.uk. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  19. #22- Yungblud (անգլերեն), Վերցված է 2019-09-19-ին
  20. «Yungblud is alt-rock's new livewire». Red Bull (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  21. «Yungblud | Biography & History». AllMusic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  22. «7 Ones to Know if You're a Fan of Arctic Monkeys / Ones To Watch». Ones To Watch. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  23. «Meet YUNGBLUD: Rebellious British Rocker On The Rise». Umusic (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  24. Morris, Alex; Morris, Alex (2019 թ․ հունիսի 24). «Halsey: A Rebel at Peace». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Yungblud» հոդվածին։