Youku (տեսապորտալ)
Youku, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ամենամեծ տեսապորտալը այցելությունների քանակով[1]։
Youku | |
---|---|
Տեսակ | Internet audio-visual programming service provider?, բջջային հավելված, բիզնես ձեռնարկություն, վիդեոհոսթինգի ծառայություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | դեկտեմբերի 21, 2006 |
Հիմնադիր | Victor Koo? |
Վայր | Պեկին, Չինաստան |
Արդյունաբերություն | ինտերնետ ոլորտ |
Մայր ընկերություն | Alibaba group |
Կայք | youku.com |
Բորսա | NYSE: YOKU |
Youku Վիքիպահեստում |
Կայքը ղեկավարող Youku.com ընկերությունը հիմնադրել է Վիկտոր Կուն, որը Sohu ինտերնետ պորտալի նախկին նախագահն էր։ Կայքի բետա-թեստը թողարկվել է 2006 թվականի հունիսին, իսկ պաշտոնական կայքը սկսել է իր աշխատանքը նույն տարվա դեկտեմբերին։
Youku-ն համատեղում է Hulu-ի, Netflix-ի և YouTube-ի կողմից օգտագործվող բիզնես մոդելները, ինչպես նաև թողարկում է Youku Originals ապրանքանիշի ներքո մի շարք սեփական վեբ սերիալներ, որոնցում ակտիվորեն օգտագործվում է պրոդակտ-փլեյսմենթը[2]։
2012 թվականին տեղի է ունեցել Tudou վիդեոծառայության հետ միավորումը։
Պատմություն
խմբագրելՍկզբնականապես ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձրել օգտատերերի բովանդակությանը, սակայն այդ ժամանակից ի վեր իր ուշադրությունը կենտրոնացրել է պրոֆեսիոնալ պատրաստված տեսանյութերի վրա, որոնք լիցենզավորված են ավելի քան 1500 կոնտենտի գործընկերների կողմից։
2010 թվականի հունվարի դրությամբ` Youku.com-ը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը չինական շրջանում ինտերնետ-տեսանյութի մատակարարի տվյալներով` ինտերնետ-մետրիկ CR-Nielsen, (նկատի ունենալով, որ YouTube-ն արգելված է Չինաստանում)։ 2008 թվականին Youku-ն դարձել է Myspace-ի գործընկերը Չինաստանում, ավելի ուշ, նույն տարում Youku-ն դարձել է միակ առցանց վիդեո մատակարարը, որը կառուցել է Mozilla Firefox-ի չինական տարբերակը։
Տես նաև
խմբագրել- 56.com
- Tencent Video
- Tudou
- iQiyi
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Youku (տեսապորտալ) կատեգորիայում։ |