When You’re Gone (երգ, Ավրիլ Լավին)
«When You’re Gone» (հայերեն՝ «Երբ դու գնացիր»), կանադացի երգչուհի Ավրիլ Լավինի բալլադ երգը, որը դարձել է նրա «The Best Damn Thing» ալբոմի երկրորդ սինգլը[1]։
«When You're Gone» | ||||
---|---|---|---|---|
Ավրիլ Լավինի սինգլը | ||||
«The Best Damn Thing» ալբոմից | ||||
Թողարկված | 2007 թվականի հունիսի 19 | |||
Ֆորմատ | CD և CD-սինգլ | |||
Ձայնագրված | 2006 թվականի հոկտեմբեր | |||
Ժանր | փոփ ռոք | |||
Երգահան | Butch Walker? և Ավրիլ Լավին | |||
Տևողություն | 3:57 | |||
Լեյբլ | Արիստայի Գրառումները | |||
Պրոդյուսեր | Butch Walker? | |||
Ավրիլ Լավինի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Պատմություն
խմբագրել“ | Երգն այն մասին է, որ դուք գտնվում եք սիրելի մարդու կողքին, բայց պետք է հրաժեշտ տաք նրան, ինչպես նաև այն մանրուքների մասին, որոնք կարոտելու եք` բաժանման պահից սկսած։ | ” |
- Ավրիլ Լավին, MTV |
«The Belfast Telegraph»-ի հարցազրույցում Ավրիլ Լավինը հերքել է այն փաստը, որ երգը նվիրված է նախկին ամուսնուն` Դերիք Ուիբլիին[2]։ Ըստ երգչուհու` ինքը չի ցանկացել երգը դարձնել սիրային բալլադ, սակայն «այդ բոլոր հուզական ապրումները» նրան դրդել են դանդաղ ստեղծագործություններ գրել[3]։ Ստեղծագործության ձայնագրության ժամանակ օգտագործվել է կենդանի լարային նվագախումբ` կոմպոզիտոր Ռոբ Մեթսի ղեկավարությամբ` չնայած նրան, որ երգի սկզբնական մասը, նախքան դաշնամուրով նվագելը, կատարվել է սինթեզատորով։
Տեսահոլովակ
խմբագրելՏեսահոլովակի ռեժիսորը Մարկ Կլասֆելդն է, որը նախկինում աշխատել է Sum 41-ի հետ։ Տեսահոլովակի հերոսներն են հղի աղջիկը, որի ամուսինը գնացել է պատերազմ, տարեց տղամարդը, որի կինը վերջերս է մահացել, և դեռահաս զույգը, որոնց թույլ չեն տալիս հանդիպել աղջկա մորը։ Տեսահոլովակում ներկայացված են տարբեր տարիքային խմբերում սիրային երեք պատմություններ, բայց դրանք նման են սիրելիից բաժանման հուզական վիճակով։
Տեսահոլովակի որոշ տեսարաններ նկարահանվել են Կալիֆոռնիա նահանգի համալսարանի (Northridge) բուսաբանական այգում[4]։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2007 թվականի հունիսի 6-ին կանադական «MuchMusic» հեռուստաալիքի եթերում։ Միացյալ Նահանգերում տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվականի հունիսի 21-ին «MTV» հեռուստաալիքի «Total Request Live» շոուում։ Մեկ տարի անց տեսահոլովակն ստացել է «MuchMusic» հեռուստաալիքի «People’s Choice: Favourite Canadian Artist» մրցանակը[5]։
Քննադատական արձագանքներ
խմբագրել«Billboard»-ը երգը նկարագրել է որպես հզոր բալլադ[6]։
«About.com» կայքը «When You’re Gone» երգը 5-ից գնահատել է 4` այն անվանելով «ուժեղ, տպավորիչ փոփ բալլադ, սիրելիից բաժանման բոլոր ցավերի արտահայտում»[7]։
Ստեղծագործությունների ցանկ
խմբագրել
|
|
Սինգլի թողարկման ամսաթիվ
խմբագրելՏարածաշրջան | Ամսաթիվ |
---|---|
Միացյալ Նահանգներ | Հունիսի 19, 2007 |
Ճապոնիա | Հունիսի 20, 2007 |
Լատինական Ամերիկա | Հունիսի 22, 2007 |
Բելգիա | Հունիսի 29, 2007 |
Գերմանիա | |
Նիդեռլանդներ | Հուլիսի 2, 2007 |
Մեծ Բրիտանիա | |
Իտալիա | Հուլիսի 6, 2007 |
Թայվան | Հուլիսի 15, 2007 |
Ավստրալիա | Հուլիսի 28, 2007 |
Դիրք հիթ-շքերթներում
խմբագրելՀռչակի բարձրացման նպատակով երգը կատարվել է բազմաթիվ հեռուստաշոուներում, այդ թվում` «Late Show With David Letterman»[12], The X Factor, Canadian Idol[13], «SMAP×SMAP», «Star Academy», «TRL»[14], ինչպես նաև «World Music Awards» և «Los Premios MTV Latinoamérica» մրցանակների հանձնման արարողություններում[15]։
Դեռ մինչև սինգլի թողարկումը «When You’re Gone»-ը «Billboard Hot 100» հիթ-շքերթում զբաղեցրել է 90-րդ հորիզոնականը, իսկ «Billboard Pop 100»-ում` 74-րդ։ Սինգլի թողարկումից հետո երգը բարձրացել է համապատասխանաբար 24-րդ և 16-րդ հորիզոնական։
Կանադական հիթ-շքերթում սինգլն զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։ «European Hot 100»-ում և իռլանդական հիթ-շքերթում այն հասել է մինչև 4-րդ, իսկ «UK Singles Chart»-ում 3-րդ հորիզոնական։
|
Տարեկան հիթ-շքերթ
խմբագրելՏարի | Հիթ-շքերթ | Դիրք |
---|---|---|
2007 | German Singles Chart[31] | #84 |
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՏարի | Մրցանակ | Անվանակարգ | Արդյունք |
---|---|---|---|
2007 | «Paja Awards» | «Տարվա սինգլ» | Հաղթանակ |
«Planeta Awards» | «Լավագույն բալլադ» | Հաղթանակ | |
«Լավագույն փոփ կատարում» | Առաջադրված | ||
2008 | «Japan Gold Disc Awards» | «Chaku-Uta Full Song of the Year» | Հաղթանակ |
«Much Music Video Awards» | «People Choice Award» | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Graff, Gary (2007 թ․ մայիսի 3). «Avril's Agenda: New Video, Shows, Film Work». Billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Low, Shereen (2007 թ․ ապրիլի 1). «Older and wiser». The Belfast Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Vineyard, Jennifer (2007 թ․ փետրվարի 28). «Don't Know How To Spell 'Avril Lavigne'? Prepare To Be Scolded». MTV News. Վերցված է 2007 թ․ հունիսի 10-ին.
- ↑ CSUN Licensing — Facilities Use
- ↑ MuchMusic.com | MMVA08 Արխիվացված 2008-12-30 Wayback Machine
- ↑ Cohen, Jonathan (2007 թ․ հունվարի 29). «Avril Sets Date For Clap-Happy New Album». Billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «When You're Gone review». 2007 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 18-ին.
- ↑ eil.com — Japanese CD Single
- ↑ eil.com — UK & French CD Single
- ↑ eil.com — Taiwanese CD Single
- ↑ eil.com — Australian CD Single
- ↑ «Avril Lavigne "When You're Gone" David Letterman Show». TV.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Canadian idol finale Use». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Avril Lavigne "When You're Gone" TRL performance». TV.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Avril Lavigne Los Premios MTV». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Argentina Top 20 2007-11-15
- ↑ Avril Lavigne — When You’re Gone — austriancharts.at
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 25-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=да
(օգնություն) Retrieved 24/09/2007 (Maandag 24 september, 2007) - ↑ ultratop.be
- ↑ «Canadian Hot 100». Billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Music News, Reviews, Articles, Information, News Online & Free Music | Billboard.com
- ↑ «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 25-ին. July 31 — August 6, 2007
- ↑ lescharts.com
- ↑ Germany Singles Top 100
- ↑ Portugal Singles Top 50 (September 16, 2007) — Music Charts
- ↑ «Russian Airplay Detection TopHit 100». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ www.sverigetopplistan.se
- ↑ UK Singles Chart Week 28 : 08/07/2007 — 14/07/2007
- ↑ «Billboard Music-(Allmusic.com)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին.
- ↑ [1] Retrieved Sábado 15/09/2007
- ↑ «Offizielle Single Top 100 - Musik Charts | MTV Germany». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.