Dua Libro
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Dua Libro de l' Lingvo Internacia (Միջազգային լեզվի երկրորդ գիրքը), էսպերանտո միջազգային լեզուն, որն այն ժամանակ դեռ կոչվում էր Lingvo Internacia, մեկնաբանող երկրորդ գիրքը։ Այն հրատարակվել էր Լ. Լ. Զամենհոֆի կողմից էսպերանտո լեզվով 1888 թ. Վարշավայում՝ իր Unua Libro գրքի հրատարակությունից ոչ շատ ուշ։
Dua Libro էսպերանտո՝ Dua Libro de l’ Lingvo Internacia | |
---|---|
Հեղինակ | Լյուդվիկ Լազարուս Զամենհոֆ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դասագիրք |
Թեմա | էսպերանտո |
Մասն է | First Books of Esperanto? |
Բնօրինակ լեզու | էսպերանտո |
Նախորդ | Unua Libro |
Հաջորդ | Երկրորդ գրֆի հավելված |
Հրատարակման տարեթիվ | 1888 |
La Dua Libro Վիքիպահեստում |
Dua Libro գիրքը պլանավորված էր հրատարակվել հինգ կամ վեց հատորով 1988 թ. ընթացքում՝ միջինում երկու ամիսը մեկ հատոր հաճախականությամբ։ Զամենհոֆի մտադրությունն էր այս հատորներում ընդգրկել էսպերանտո ընթերցանքի օրինակներ և պատասխանել լեզվի մասին առաջացած հարցերին։ 1888 թ. ընթացքում նա պատրաստվում էր ընդունել լեզվի փոփոխությունների առաջարկներ, որպեսզի լեզուն իր վերջնական ձևով ֆիքսվեր մինչև տարվա վերջը, երբ կհրատարակվեր վերջին հատորը։
Սակայն Dua Libro-ի հրատարակությունից հետո, Զամենհոֆը հանգեց այն եզրակացության, որ մնացած նախատեսված հատորների կարիքն այլևս չկա և փոխարենը հրատարակեց Aldono al la Dua Libro de l' Lingvo Internacia (Միջազգային Լեզվի Երկրորդ Գրքի Լրացում) գիրքը։ Միակ փոփոխությունը, որ նա կատարեց 1988 թ., կայանում էր ժամանակ արտահայտող ցուցական և հարաբերական դերանունների՝ ժամանակի համահարաբերականների (երբ, այն ժամանակ, երբեմն, միշտ, երբեք) ուղղագրության ներկայում օգտագործվող ձևին բերելու մեջ։
Dua Libro գիրքը բաղկացած է նախերգանքից, էսպերանտո նախագծին վերաբերվող մեկնաբանությւնների երկու բաժնից և էսպերանտո նմուշ տեքստերի 20 բաժնից։ Այդ նմուշ տեքստերը ընդգրկում էին նախադասությունների նմուշներ, Հանս Քրիստիան Անդերսենի Շողքը հեքիաթի թարգմանությունը, որոշ թևավոր խոսքեր և երկու բանաստեղծություն։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Dua Libro» հոդվածին։ |