TVORCHI[1]՝ Տերնոպոլից ուկրաինական էլեկտրոնային երաժշտական դուետ, որը հիմնադրվել է 2018 թվականին ձայնային պրոդյուսեր Անդրեյ Գուցուլյակի և վոկալիստ Ջեֆրի Քենիի կողմից։ Ուկրաիներենից «творчі»-ն թարգմանվում է որպես «ստեղծագործական»։ Նրանք կատարում են ուկրաիներեն և անգլերեն երգեր[2]։ Սկավառակագրությունը ներառում է չորս ստուդիական ալբոմ՝ «The Parts» (2018), «Disco Lights» (2019), «13 Waves» (2020) և «ROAD» (2021): Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում ներկայացրել են Ուկրաինան և զբաղեցրել են վեցերորդ հորիզոնկանը[3]։

Tvorchi
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա, Կիև
ԺանրերՓոփ, ինդի փոփ, էլեկտրոնիկա
Գործունեություն2018-ներկա
Պարգևներ
Անդամներ
Անդրեյ Գուցուլյակ
Ջեֆրի Քեննի
 Tvorchi Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Առաջին ալբոմներ՝ The Parts և Disco Lights խմբագրել

Անդրեյ Գուցուլյակը և Ջեֆրի Քեննին պատահաբար հանդիպել են միմյանց փողոցում, երբ Գուցուլյակը մոտեցել է իր անգլերենի մակարդակը ստուգելու և զրուցելու համար[4]։ Ծանոթությունը վերածվել է համագործակցության, որտեղ Գուցուլյակը դարձել է երաժշտական պրոդյուսեր, իսկ Քենին դարձել է երգերի հեղինակ և վոկալիստ[4]։ Երկուսն էլ սովորել են Տերնոպոլի Ի. Յ. Գորբաչևսկու անվան ազգային բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետում[5][6][7]։

2017 թվականի մայիսի 30-ին թողարկվել է խմբի առաջին սինգլը՝ «Slow»: Նույն թվականի սեպտեմբերի 4-ին թողարկվել է երկրորդ «You» սինգլը[1]։

2018 թվականի փետրվարի 2-ին խումբը ներկայացրել է իր դեբյուտային ալբոմը, որը կոչվում է «The Parts»: 2018 թվականի սեպտեմբերի 20-ին խումբը թողարկել է տեսահոլովակ «Молодість» երգի համար[8]։

 
Выступление на конкурсе «СтудМисс ТГМУ 2019» в Тернопольском театре им. Т. Г. Шевченко

2019 թվականի փետրվարի 14-ին թողարկվել է երկրորդ «Disco Lights» ալբոմը[9]։ Փետրվարի 21-ին խումբը թողարկել է «Believe» երգի տեսահոլովակը[10]։ Ըստ տղաների՝ նկարահանման բյուջեն կազմել է 100 ԱՄՆ դոլար[11]։ Մի քանի օրվա ընթացքում տեսահոլովակը YouTube-ում հավաքել է 400 հազար դիտում, իսկ երգն ինքնին զբաղեցրեց 9-րդ հորիզոանականը Ուկրաինայի Google Play հիթ-շքերթներում[11]։ Նույն տարվա ամռանը խումբը ելույթ է ունեցել «Файне місто» (Տերնոպոլ), Atlas Weekend (Կիև) և Ukrainian Song Project (Լվով) երաժշտական փառատոներում[12][13]։ Սեպտեմբերի 9-ին խումբը թողարկել է «#не_танцюю» սինգլը, իսկ սեպտեմբերի 16-ին՝ նրա տեսահոլովակը։

Մասնակցություն Եվրատեսիլ մրցույթի ընտրությանը և երրորդ՝ 13 Waves ալբոմ խմբագրել

2020 թվականի հունվարի 31-ին TVORCHI-ն ներկայացրել «Bonfire» երգը՝ նվիրված բնապահպանական խնդիրներին և դրանով նրանք մասնակցել են Եվրատեսիլ 2020 երգի մրցույթի ազգային ընտրությանը և հասել են եզրափակիչ[14][15]։ Վերջնական ընտրության օրը խումբը ներկայացրել է մրցութային ստեղծագործության տեսահոլովակը, որի ռեժիսորն է եղել Մաքսիմ Գեթմանը[16]։ «Bonfire»-ը դարձել է 2020 թվականի ամենահայտնի ուկրաինական երգը «Deezer» եվրոպական հարթակում։ Թրեքը 12 ամիս գլխավորել է հարթակի լավագույն հիթ-շքերթները։ Մայիսի 7-ին խմբի YouTube-ի էջում և M1 հեռուստաալիքի «ДК Премьер» ծրագրի շրջնակներում կայացել է «Disco Lights» երկրորդ ստուդիական ալբոմի «Мова тіла» երգի տեսահոլովակի պրեմիերան[17]։ Տեսահոլովակը, որի ռեժիսորն է Անդրեյ Լագուտինը, նկարահանվել է 2019 թվականի աշնանը Կիևում[18]։

2020 թվականի մայիսի 31-ին «Золотая жар-птица» երաժշտական մրցանակաբաշխությունում (11-րդ մրցանակաբաշխություն) TVORCHI-ն հաղթել է «ԻՆԴԻ» անվանակարգում[19]։

2020 թվականի սեպտեմբերի 25-ին կայացել է «13 Waves» ալբոմի առաջատար սինգլի՝ «Living My Life»[20] տեսահոլովակի պրեմիերան։ Ստեղծագործության ռեժիսորը Դմիտրի Դորոշն է[21]։

2020 թվականի սեպտեմբերին TVORCHI-ն թողարկել է իր երրորդ ալբոմը՝ «13 Waves», որը ձայնագրվել է հեռակա կարգով՝ Ուկրաինայում COVID-19 համավարակի պատճառով[22]։ Ալբոմը ստացել է ավելի քան երկու միլիոն դիտում երաժշտական հարթակներում՝ թողարկման առաջին շաբաթվա ընթացքում[23]։ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին արտիստները դարձել են «Culture Ukraine» առցանց երաժշտական մրցանակի դափնեկիր երկու անվանակարգերում՝ «Լավագույն նոր կատարող», ինչպես նաև «Անգլալեզու սինգլ»՝ «Bonfire» հիթով։

 

YUNA-2021 մրցանակաբաշխություն խմբագրել

Մայիսի 12-ին «Ուկրաինա» արվեստի ազգային պալատում տեղի է ունեցել ուկրաինական YUNA երաժշտական մրցանակաբաշխությունը[24]։ Անդրեյ Գուցուլյակի և Ջեֆրի Քենի երաժշտական դուետը հաղթել է «Լավագույն փոփ խումբ», «Լավագույն ալբոմ» և «Լավագույն էլեկտրոնային հիթ» անվանակարգերում[25][26]։

Road ալբոմի պրեմիերն և Եվրատեսիլ խմբագրել

 
TVORCHI-ն 2023 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում

2021 թվականի սեպտեմբերի 10-ին երաժշտական դուետը բոլոր երաժշտական հարթակներում ներկայացրել է իր չորրորդ «ROAD» ալբոմը, ալբոմի բոլոր երգերը ոգեշնչված ենՈւկրաինայի տարբեր քաղաքներում երիտասարդ կատարողների հյուրախաղերից[27][28]։

2022 թվականի հուլիսին խումբը ստացել է երկու YUNA մրցանակ «Լավագույն կենդանի շոու» և «Լավագույն այլալեզու երգ» անվանակարգերում «Falling»-ի համար[29]։

2022 թվականի դեկտեմբերի 17-ին դուետը հաղթել է Եվրատեսիլ 2023 երգի մրցույթի ազգային ընտրության փուլը և եզրափակիչում ներկայացրել է «Heart of Steel» երգը՝ «ուժի և աննկուն մարդկանց» մասին[30]։ Լիվերպուլում կայացած երգի մրցույթում խումբը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը՝ ստանալով 54 միավոր ժյուրիից և 189 միավոր հանդիսատեսից։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Մինի ալբոմներ խմբագրել

  • 2022: Heart of Steel

Սինգլներ խմբագրել

  • 2017: «Slow»
  • 2017: «You»
  • 2019: «#не_танцюю»
  • 2020: «Bonfire»
  • 2020: «Мова тіла»
  • 2020: «Living My Life»
  • 2021: «Віч-на-віч»
  • 2021: «Falling»
  • 2022: «Боремося»
  • 2022: «Вимкни телефон»
  • 2022: «Heart of Steel»

Տեսագրություն խմբագրել

Տարի Անվանում Ալբոմ Ռեժիսոր
2018 «Молодість» The Parts Մորիս Թերնևիչ
2019 «Believe» Disco Lights Անդրեյ Օբոլոնչիկ
«#не танцюю» Առանց ալբոմ Կիրիլ Սուլիգա
2020 «Bonfire» 13 Waves Մաքսիմ Գեթման
«Мова тіла» Disco Lights Անդրեյ Լագութին
«Living My Life» 13 Waves Դմիտրի Դորոշ
2021 «Віч-на-віч» Առանց ալբոմ Կիրիլ Սուլիգա
«Falling» Առանց ալբոմ Անդրեյ Լագուտին
«Іди сюда» ROAD Եկատերինա Բոնդարենկո

Բոգդան Ռագուլսկի

«Alive»
«Dance On The Beat»
«Code»
«Troublemaker»
«Crush»
«Loco»
«Electrify»

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Արդյունք Նշում
2020 «Золотая жар-птица» Ինդի Հաղթանակ [31]
2021 «YUNA» Լավագույն փոփ խումբ Հաղթանակ [32]
Լավագույն ալբոմ Հաղթանակ [33]
Լավագույն էլեկտրոնային հիթ Հաղթանակ [34]
2022 «YUNA» Լավագույն համերգային շրջագայություն Հաղթանակ [35]
Այլալեզու լավագույն երգ Հաղթանակ [35]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «TVORCHI». kasa.in.ua (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  2. «TVORCHI: 10 фактов об участниках Нацотбора на «Евровидение — 2020»...». novy.tv (ռուսերեն). 2020 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  3. «Tvorchi wins Vidbir in Ukraine – To Eurovision 2023 with "Heart of Steel"». Eurovisionworld (բրիտանական անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 25-ին.
  4. 4,0 4,1 «Кліп тернопільського гурту TVORCHI зібрав понад півмільйона переглядів на YouTube - 20 хвилин». te.20minut.ua (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  5. «У ТДМУ відбувся день фармацевтичного факультету». ТЕРНОПІЛЬСЬКИЙ НАЦІОНАЛЬНИЙ МЕДИЧНИЙ УНІВЕРСИТЕТ. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  6. «Творчі таланти ТДМУ здобули нові перемоги». ТЕРНОПІЛЬСЬКИЙ НАЦІОНАЛЬНИЙ МЕДИЧНИЙ УНІВЕРСИТЕТ. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  7. «Випускники ТНМУ потрапили до фіналу національного відбору «Євробачення-2020»». ТЕРНОПІЛЬСЬКИЙ НАЦІОНАЛЬНИЙ МЕДИЧНИЙ УНІВЕРСИТЕТ. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  8. «TVORCHI - Молодість (Official Video)» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  9. «TVORCHI подарували тернополянам новий альбом – Терен» (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  10. TVORCHI - Believe (Official Video) (ուկրաիներեն), Արխիվացված է օրիգինալից 2021-05-26-ին, Վերցված է 2019-09-10-ին
  11. 11,0 11,1 «TVORCHI у фіналі Ukrainian Song Project 2019: найцікавіше про яскравих новачків шоу-бізу». maximum.fm. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  12. «The Hardkiss та Kadebostany. Хто виступатиме на фестивалі «Файне місто Тернопіль»». Шпальта (ուկրաիներեն). 2019 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  13. «Фестиваль "Файне місто-2018" оголосив повний лайн-ап». ТСН.ua (ուկրաիներեն). 2018 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  14. «Bonfire. Группа Tvorchi презентовала песню для нацотбора на "Евровидение 2020". Видео». gordonua.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  15. «Дует TVORCHI: що відомо про тріумфатора другого півфіналу Нацвідбору». РБК-Украина (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  16. «Дуэт TVORCHI представил клип на песню для Евровидения-2020». lifestyle.segodnya.ua (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  17. «Премьера: TVORCHI выпустили яркое видео этой весны на трек "Мова тіла"». lifestyle.segodnya.ua (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  18. «TVORCHI випустили відео-звільнення від сірих буднів». Marie Claire - женский журнал - все о моде, звездах и красоте (ռուսերեն). 2020 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  19. «Золотая Жар-Птица 2020: Кто победил смотреть онлайн концерт 31-05-2020». glavred.info (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  20. «Группа TVORCHI выпустила ритмичный трек Living My Life». ТСН.ua (ռուսերեն). 2020 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  21. «Living My Life. Tvorchi презентовали интимный клип с участием водного балета. Видео». gordonua.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  22. Vogue.ua. «Группа TVORCHI представила новый альбом 13 waves». Vogue UA. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  23. «TVORCHI випустили альбом 13 Waves. І це музика світового рівня». Karabas Live (ռուսերեն). 2020 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  24. «Назвали победителей Национальной музыкальной премии YUNA 2021». www.ukrinform.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  25. «YUNA-2021: назвали переможців музичної премії». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին.
  26. Любовь Блажко (2021 թ․ մայիսի 12). «Музыкальная премия YUNA-2021 в Киеве: названы победители всех номинаций». OBOZREVATEL NEWS (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  27. «Группа TVORCHI презентовала новый альбом ROAD и готовится к масштабному шоу в столице». 24 Канал (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  28. «Группа Tvorchi выпустила альбом "Road"». The-Flow.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  29. «Оголошені переможці YUNA 2022». yuna.ua (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  30. «Украинцы проголосовали за музыкальную группу, которая представит страну на «Евровидении-2023». Это дуэт Tvorchi». Новая газета Европа. 2022 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 17-ին.
  31. «Золота Жар-Птиця 2020: переможці музичної премії». 24 Канал (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  32. Любовь Больбух (2021 թ․ մայիսի 13). «MONATIK, Alyona Alyona и SERDUCHKA: названы победители музыкальной премии YUNA-2021». podrobnosti. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  33. «YUNA-2021: победители музыкальной премии». 24 Канал (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  34. «Оголошено імена переможців YUNA 2021». yuna.ua (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  35. 35,0 35,1 «Оголошені переможці YUNA 2022». yuna.ua (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Tvorchi» հոդվածին։