«Heart of Steel» ուկրաինական Tvorchi էլեկտրոնային դուետի երգը։ Երգը ներկայացրել է Ուկրաինան Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում՝ Ուկրաինայի ազգային ընտրանի Vidbir 2023-ում հաղթելուց հետո[1][2]։

«Heart of Steel (երգ)»
Tvorchiի երգը
Հրատարակված2022 թվական դեկտեմբերի 1
Ժանրսինթիփոփ և էլեկտրոփոփ
Լեզուանգլերեն, ուկրաիներեն
Տևողություն142 վայրկյան
ԼեյբլBest Music
ՀեղինակՅիմոհ Օգոստուս Կեգինդե Անդրիի Հուցուլյակ

Նախապատմություն և կազմ խմբագրել

Դուետի խոսքով՝ երգը զգուշացնում է միջուկային պատերազմի վտանգների մասին։ Հարցազրույցում դուետն ակնարկել է Եվրատեսիլ երգի մրցույթի ստեղծման նպատակը և որպես երգի ոգեշնչումներից մեկը՝ ասելով, որ «մենք նայեցինք այս մրցույթի անցյալին, Եվրատեսիլ երգի մրցույթը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ միավորել Եվրոպան։ Այսօր, մինչ ոմանք խաղում են միջուկային սպառնալիքների հետ, պողպատե սրտով մեր ժողովուրդը պաշտպանում է ողջ Եվրոպան»[3]։ Երգը դժբախտության դիմաց չհանձնվելու ուղերձ ունի՝ ուղերձը խորհրդանշելու հզոր սկիզբով։ Երգի պաշտոնական երաժշտական տեսահոլովակում ընդգծված կերպով ներկայացված է իրականության և հետմահու կյանքի պորտալը, որտեղ խումբն ասում է, որ մարդկությունն ընտրում է այն, ինչ իրեն սպասում է ապագայում[4]։

Արտադրություն խմբագրել

Tvorchi-ի անդամ Անդրեյ Հուցուլյակը երգը սկսել է գրել 2022 թվականին՝ Մարիուպոլի պաշարման ժամանակ։ Դիտելով ուկրաինական բանակի կողմից Ազովստալի երկաթի և պողպատի գործարանը պաշտպանող տեսահոլովակները, որոշել է երգ գրել՝ հիմնված տարածքը չհրաժարվելու վճռականության վրա[5]։

Եվրատեսիլ երգի մրցույթ խմբագրել

Վիդբիր 2023 խմբագրել

Վիդբիր 2023-ը Վիդբիր մրցույթի յոթերորդ թողարկումն էր, մրցույթ, որտեղ որոշում է Ուկրաինայի մասնակցությունը Եվրատեսիլ երգի մրցույթում։ Մրցույթը տեղի է ունեցել Կիևի մետրոյի «Մայդան Նեզալեժնոստի» կայարանում՝ 2022 թվականի դեկտեմբերի 17-ին[6][7]։ Մրցել են տասը երգ, և հաղթողը ընտրվել է հանրային հեռուստաքվեարկության և ժյուրիի ձայների համակցությամբ։ Ոչ-ոքիները հաշվվել են հօգուտ այն երգերի, որոնք ավելի բարձր միավորներ են ստացել հանրային հեռուստաքվեարկությունից։

Վիդբիրում դուետը հանդես է եկել 10-րդ համարի ներքո։ Երկու անդամներն էլ հագել են հազմատ կոստյումների նման զգեստներ, որոնցից Հուցուլյակը կրել է սև կոստյում իսկ Քեհինդեն՝ դեղին։ Նրանց հետևում տեսաէկրանը ցույց է տվել միջուկային պատերազմի վտանգները, եղել են նաև երկու ֆոնային պարողներ՝ երկուսն էլ հակագազով[3]։

Եվրատեսիլում խմբագրել

Եվրատեսիլի կանոնների համաձայն, բոլոր երկրները, բացառությամբ ընդունող երկրի և «Մեծ հնգյակի» (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա և Միացյալ Թագավորություն) պետք է որակավորվեն միանգամմից եզրափակիչ։ Որպես 2022 թվականի մրցույթի հաղթող երկիր՝ Ուկրաինան ավտոմատ կերպով հանդես է եկել եզրափակչում[8]։ Տվորչին հանդես է եկել 19-րդը և 243 միավորով զբաղեցրել 6-րդ հորիզոնականը։

Չարթեր խմբագրել

Չարթ (2023) Ամենաբարձր
դիրքը
CIS (TopHit)[9] 171
  Suomen virallinen lista[10] 37
Greece International (IFPI)[11] 84
Իսլանդիա (Plötutíðindi)[12] 10
Լիտվա (AGATA)[13] 12
Լեհաստան (Polish Streaming Top 100)[14] 97
Շվեդիա (Sverigetopplistan)[15] 65
  UK Singles Chart[16] 95
  UK Indie Chart[17] 32

Ամսական չարթեր խմբագրել

«Heart of Steel» երգի ամսական հիթ-շքերթներ
Չարթ (2023) Ամենաբարձր

դիրքը

Ukraine Airplay (TopHit)[18] 7

Տարեվերջյան չաթրեր խմբագրել

«Heart of Steel» երգի տարեվերջյան հիթ-շքերթներ
Չարթ (2023) Դիրք
Ukraine Airplay (TopHit)[19] 39

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ukraine: TVORCHI wins Vidbir with Heart Of Steel». Eurovision Song Contest (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 17-ին.
  2. «Переможцем нацвідбору на «Євробачення-2023» став гурт Tvorchi з піснею «Heart of Steel»». STV (ուկրաիներեն). 2022 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 17-ին.
  3. 3,0 3,1 Sulima, Valery (2022 թ․ դեկտեմբերի 17). «"Євробачення-2023": TVORCHI здивували своїм номером у фіналі нацвідбору». ТСН (ուկրաիներեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. «TVORCHI – Heart of Steel: прем'єра потужного треку до Нацвідбору на «Євробачення 2023»». Novy. 2022 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 17-ին.
  5. Zuyeva, Karina (2022 թ․ դեկտեմբերի 17). «Tvorchi: Хочемо показати на Євробаченні прогресивну електронну українську музику». Fakty TVN. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 17-ին.
  6. Kotubei, Olesia (2022 թ․ դեկտեմբերի 16). «Нацвідбір на Євробачення-2023: де дивитися і слухати». suspilne.media (ուկրաիներեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 16-ին.
  7. Gannon, Rory (2022 թ․ հոկտեմբերի 5). «🇺🇦 Vidbir 2023 to take place on December 17th». That Eurovision Site (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 13-ին.
  8. «EBU, UA:PBC and BBC agree to host 2023 Eurovision Song Contest in the United Kingdom». Eurovision.tv (Press release) (անգլերեն). EBU. 2022 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 25-ին.
  9. «Heart of Steel – Tvorchi». TopHit. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  10. Finnishcharts.com — Tvorchi — Heart of Steel. Finland’s Official List
  11. «IFPI Charts». ifpi.gr. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 24-ին.
  12. «Tónlistinn – Lög» [The Music – Songs] (իսլանդերեն). Plötutíðindi. Վերցված է 2023 թ․ մայիսի 21-ին.
  13. «2023 20-os savaitės klausomiausi (Top 100)» (լիտվերեն). AGATA. 2023 թ․ մայիսի 19. Վերցված է 2023 թ․ մայիսի 19-ին.
  14. «OLiS – oficjalna lista sprzedaży – single w streamie» (Select week 12.05.2023–18.05.2023.) (լեհերեն). OLiS. Վերցված է 2023 թ․ մայիսի 26-ին.
  15. «Veckolista Singlar, vecka 20». Sverigetopplistan. Վերցված է 2023 թ․ մայիսի 19-ին.
  16. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  17. Archive Chart UK Indie Chart. The Official Charts Company.
  18. «Top Radio Hits Ukraine Monthly Chart March 2023». TopHit. 2023 թ․ ապրիլի 1. Վերցված է 2023 թ․ մայիսի 22-ին.
  19. «Top Radio Hits Ukraine Chart 2023». TopHit. Վերցված է 2024 թ․ հունվարի 1-ին.