Tracktor Bowling
Tracktor Bowling, ռուսական ռոք խումբ, նու մետալ ոճով[1][2]։ Ստեղծվել է 1996 թվականին, սակայն առաջին ամբողջական ալբոմը թողարկվել է միայն վեց տարի անց՝ 2002 թվականին։ Այդ ժամանակվանից խումբը թողարկել է վեց համարային և մեկ Live-ալբոմ, ինչպես նաև մի քանի սինգլ։
Tracktor Bowling | |
---|---|
Ժանրեր | ալտերնատիվ մետալ |
Գործունեություն | 1996 - 2017 |
Լեյբլ | Moroz Records? և Союз |
Կայք | tracktorbowling.ru |
Tracktor Bowling Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելTracktor Bowling-ը կազմվել է 1996 թվականի աշնանը Մոսկվայում։ Խմբի առաջին վոկալիստը Դմիտրի Պետրովն է։ Երաժիշտների առաջին համերգը կայացավ նույն թվականի սեպտեմբերի 29-ին մայրաքաղաքի ռոք-ակումբներից մեկում։
1988 թվականին վոկալիստ Անդրեյ Մելնիկովի հետ խումբը ձայնագրեց 8 երգ պարունակող «Мутация» դեմո-սկավառակը։ Սակայն, շուտով որոշում է լքել խումբը։ 1999 թվականին խումբը սկսեց մասնակցել մի քանի երաժշտական փառատոնին, այդ թվում Գորբունովի անվան Մշակույթի ամրոցում։ 2000 թվականին թողարկվեց երկրորդ դեմո-ձայնագրությունը, սակայն արդեն Լյուդմիլա Դյոմինայի ձայնով, ով 1999 թվականին միացավ խմբին՝ ստանալով «Мутация 2(000)» անուն։ Սկավառակը ներառում էր հինգ ստեղծագործություն։ Ձայնագրությունը և հենց խումբն արագորեն որոշակի համբավ ձեռք բերեցին ռուսական ծանր երաժշտությամբ հետաքրքրվող մարդկանց շրջանում (ըստ «Учитесь плавать»-ի հարցումների՝ Tracktor Bowling-ը մտավ ռուսական մետալ ասպարեզի առաջատարների եռյակում՝ առաջ անցնելով այնպիսի կատարողներից, ինչպիսիք են Zdob și Zdub-ը և Tequilajazzz-ը միևնույն ժամանակ, խումբը դեռ չուներ ոչ մի ամբողջական ալբոմ)։
2002 թվականի մայիսի 12-ին մոսկովյան հայտնի «Տոչկա» ակումբում ներկայացվեց խմբի «Напролом» դեբյուտ սկավառակը։ Խումբը թողարկում է իր առաջին տեսահոլովակը SCTP2k երգի համար։
2003 թվականը խմբի համար նշանավորվեց «Пятница 13» փառատոնին մասնակցությամբ։
2004 թվականին խումբը փոխում է վոկալիստին՝ Միլայի տեղը (Լյուդմիլա Դյոմինա), ով այլևս չէր ցանկանում զբաղվել երաժշտությամբ, զբաղացնում է Լուսինե Գևորգյանը[3], ով նախկինում երգել է «Սֆերա Վլիանիա» խմբում։ Նրա հետ 2005 թվականին թողարկում են «Черта» ալբոմը։ Նույն ժամանակ խումբը մեկնում է «The Edge Tour 2005» համերգային շրջագայության և մասնակցում է Ռուսաստանի խոշորագույն «Нашествие» և «Крылья» ռոք-փառատոններին։
2006 թվականին «Տրակտորը» թողարկում է «Шаги по стеклу» երրորդ ստուդիական ալբոմը, իսկ մեկ տարի անց թողարկում է «Полгода до весны…» ակուստիկ և CD «VOL.1» համերգային ալբոմները։ 2008 թվականին թողարկվեց «Время» սինգլը, որը ներառվեց ռուսական «Նիրվանա» ֆիլմի սաունդթրեքում, այնուհետև նույն թվականին խումբը թողարկեց «Поколение Рок» սինգլը։
2008 թվականի սեպտեմբերի 17-ին ստեղծագործական տարաձայնությունների արդյունքում խմբից հեռաբում է կիթառիստ Դենիս «Դեն» Խրոմիխը։ Հետագայում կիթառիստի տեղը զբաղեցնում է Անդրեյ «Մուլտ» Սելեզնևը[4]։
2009 թվականի սեպտեմբերի 24-ին կայացավ «Ни шагу назад» մաքսի սինգլի, որը ներառում էր 3 նոր ստեղծագործություն առցանց ռելիզը։ Կայքում ռելիզի թողարկման միայն առաջին օրը այն ներբեռնվել է ավելի քան երկու հազար անգամ։ Սինգլը լայն ռեզոնանս և լավ արձագանքներ ստացավ ոչ միայն խմբի երկրպագուների, այլև ծանր երաժշտության տարբեր սիրահարների կողմից։ Հաջորդ տարի թողարկվեց խմբի հերթական համանուն ալբոմը[5][6]։
2012 թվականին խումբը մեկնեց ստեղծագործական արձակուրդ, այդ ժամանակ Լուին և Վիտը զբաղվեցին Louna-ի կոլեկտիվով։
2013 թվականին խումբը ելույթ է ունեցել միայն մի անգամ՝ KUBANA փառատոնի ժամանակ։
2014 թվականին խումբը ունեցել է 2 բացառիկ ելույթ Back to Zero փառատոնի ժամանակ, որոնք կայացել են Մոսկվայում մարտի 15-ին և Սանկտ Պետերբուրգում մարտի 22-ին։ Այդ ելույթներից հետո խմբից հեռացավ Պրոֆֆ թմբկահարը միանալով Anacondaz հիփ հոփ թմին (որոնց հետ համագործակցել էր 2013 թվականից)։
2014 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ խումբը դուրս է գալիս ստեղծագործական արձակուրդից և աշխատում է նոր նյութի վրա, Ստեփան Չետվերիկովի հետ միասին։
2015 թվականի հունիսին վերսկսվում են փառատոնների ժամանակ ընթացոք ելույթները։ Հունիսի 17-ին կայացավ «Наш 2006-й», իսկ հուլիսի 13-ին «Натрон» երգերի պրեմիերաները։
2015 թվականի սեպտեմբերի 21-ին Soyuz Music լեյբլով կայացավ նոր «Бесконечность» ալբոմի ռելիզը։ Երեք ամսվա ընթացքում ընթացավ ալբոմի աջակցության շրջագայությունը։
2016 թվականի սեպտեմբերին կոլեկտիվը նշում է իր 20-ամյակը։ Այդ կապակցությամբ խումբը թողարկում է լավագույն երգերի հավաքածու, որը ստանում է խորհրդանշական անվանում՝ 20:16: Հավաքածուն ներառում էր 16 երգ, որոնց մեծ մասը հատուկ վերաձայնագրվել է, ինչպես նաև «Крыса» բոնուսային երգը, որի ձայնագրմանը մասնակցել էր խմբի առաջին վոկալիստներից Անդրեյ «Չեգևարա» Մելնիկովը։ Բացի ժողովածուից, հրատարակվել է խմբի պատմության մասին «Դատապարտված» գիրքը, որի հեղինակն էր Վլադիմիր Երկովիչ։ Tracktor Bowling խմբի օրինակով գիրքը պատմում է Ռուսաստանում այլընտրանքային անդերգրաունդի տեսարանի ձևավորման մասին։
2017 թվականի հունիսի 20-ին համացանցի պաշտոնական էջերում հայտարարվել է, որ խումբը ավարտում է իր ստեղծագործական ուղին և հայտարարում է վերջին համերգի մասին[7], որը ստացավ «Эпилог» անվանումը։ Համերգը կայացավ 2017 թվականի սեպտեմբերի 1-ին մոսկովյան GlavClub ակումբում։
Ներկայումս Լուն և Մուլտը Իրինա Rishafox Լվովա թավջութակահարուհու աջակցությամբ պարբերաբար ելույթ են ունենում ակուստիկ համերգներով, որոնց ընթացքում երգում են «Տրակտորների» դասական երգերը։
Մրցանակներ և նվաճումներ
խմբագրել- 2001 — 2000 թվականի լավագույն ռուսական համերգային խումբ (ըստ «Учитесь Плавать»-ի անցկացրած հարցման)
- 2003 —Ֆինալիստ լավագույն ռուսական խմբերի ցանկում (ըստ MAMA - Moscow Alternative Music Awards-ի)
- 2006 — Լավագույն այլընտրանքային խումբ 2005-2006 թվականների՝ Ռուսական այլընտրանքային երաժշտության մրցանակ (RAMP)
- 2007 — «Московский Комсомолец» թերթի «ZD Awards» պրեմիայի եզրափայիչ մասնակից «Альтернатива» անվանակարգով
- 2008 — 2008 թվականի լավագույն սաունդթրեք («Նիրվանա» ֆիլմի) — Ռոք այլընտրանքային երաժշտության մրցանակ (RAMP)
- 2009 — 2008-ից 2009 թվականների լավագույն խումբ — Moscow Alternative Music Awards (MAMA)
Անձնակազմ
խմբագրելՎերջին անձնակազմ
խմբագրել- Ալեքսանդր «Կոնդրատ» Կոնդրատև՝ կիթառ (1996—2004, 2004—2007, 2008—2017 թվականներ)
- Վիտալի «Վիտ» Դեմիդենկո՝ բաս կիթառ, բեք վոկալ (1998—2017 թվականներ)
- Լուսինե «Լու» Գևորգյան՝ վոկալ, ստեղնաշարային գործիքներ (2004—2017 թվականներ)
- Անդրեյ «Մուլտ» Սելեզնև (նախկինում Պոնասուտկին)՝ կիթառ, բեք վոկալ (2008—2017 թվականներ)
- Ստեփան Չետվերիկով՝ հարվածային գործիքներ (2014—2017 թվականներ)
Նախկին անդամներ
խմբագրել- Դմիտրի Պետրով՝ վոկալ (1996—1997 թվականներ)
- Լեոնիդ Գոլուբև՝ բաս կիթառ (1996—1998 թվականներ)
- Կոնստանտին«Կլարկ» Կովրով՝ հարվածային գործիքներ (1996—2003 թվականներ)
- Աֆանասի «Գրեկ» Բանասիոս՝ կիթառ (1996—2001 թվականներ) (հյուր է նաև 2016 թվականին)
- Անդրեյ «Չէ Գևարա» Մելնիկով՝ վոկալ (1997—1999 թվականներ) (հյուր է նաև 2016 թվականին)
- Լյուդմիլա «Միլա» Պեշիկով (նախկինում Դյոմինա)՝ վոկալ (1999—2004 թվականներ)
- Դենիս «Դեն» Խչոմիխ՝ կիթառ, բեք վոկալ (2001—2008 թվականներ)
- Ալեքսեյ «Պրոֆֆ» Նազարչուկ՝ հարվածային գործիքներ (2003—2014 թվականներ)
Տեխնիկական և վարչական անձնակազմ
խմբագրել- Անտոն «Մեգագերց» Դյաչենկո՝ տնօրեն, մենեջեր և համերգների կազմակերպիչ
- Քսենյա Զացեպինա՝ PR-մենեջեր, պրեսս սլուժբա
- Անդրեյ Մեդվեդև՝ շրջագայության մենեջեր
- Նիկոլայ Վոշիլով՝ հնչյունային օպերատոր
- Նուռ Կուդյակով՝ ռոուդի (տեխնիկ)
- Իլյաս Նիզամով՝ տեխնիկական անձնակազմ
- Ալեքսեյ Խրիպաչ՝ տնօրեն
Ժամանակացույց
խմբագրելՍկավառակագրություն
խմբագրելԴեմո ձայնագրություններ
խմբագրել- 1998 — Мутация
- 2000 — Мутация 2(000)
Ալբոմներ
խմբագրել- 2002 — Напролом (CD, Kraft Music)
- 2005 — Черта (CD, Moroz Records) RS Russia[8]
- 2006 — Шаги по стеклу (CD, Moroz Records)
- 2007 — Полгода До Весны… (2CD Album+Live, A-One Records)
- 2010 — Tracktor Bowling (2CD Album+Single, Souyz Music)
- 2015 — Бесконечность (CD, Souyz Music)
- 2016 — 20:16 (նոր վերաձայնագրված երգեր) (CD, Souyz Music)
Սինգլեր
խմբագրել- 2005 — It's Time To…
- 2008 — Время (A-One Records)
- 2008 — Поколение Рок
- 2009 — Ни шагу назад
- 2015 — Наш 2006-й
- 2015 — Натрон
Համերգային ձայնագրություններ
խմբագրել- 2007 — VOL.1 (Live) (CD Live, Moroz Records)
DVD
խմբագրել- 2006 — Два шага до… и год после (Moroz Records)
Մասնակցություն հավաքածուներին
խմբագրել- 1997 — Alternative Invasion Vol.1 («Марионетка» և «Переступая грань» երգեր)
Տեսագրություն
խմբագրել- 2002 — «SCTP2k»
- 2005 — «Черта»
- 2006 — «Шаги по стеклу»
- 2007 — «Твоя»
- 2008 — «Outside»
- 2008 — «Время»
- 2010 — «Мы»
- 2010 — «Шрамы»
- 2011 — «Ничья»
- 2016 — «Смерти нет»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «TRACKTOR BOWLING - "Развиваемся не вширь, а вглубь!" - Звуки.Ру». Zvuki.ru (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Лусинэ Геворкян и Андрей «Мульт» спели песни Tracktor Bowling в Ижевске». izhlife.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Вокалистка группы Louna исполнит в Ижевске песни Tracktor Bowling». izhlife.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Новость в ЖЖ-сообществе Tracktor Bowling: Изменения в составе
- ↑ «Музыкальный Портал FUZZ. Tracktor Bowling». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Звуки. Ру — Tracktor Bowling». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ https://web.archive.org/web/20220710124049/https://genefis-gbr.ru/farewell-tracktor-bowling-dast-poslednii-kontcert/. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 4-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Дмитрий Вебер. Качественная российская альтернатива с женским вокалом // Rolling Stone. — Август 2005. — С. 112.
Գրականություն
խմբագրել- Алексеев А. С. Кто есть кто в российской рок-музыке. — М. : АСТ : Астрель : Харвест, 2009. — С. 486. — ISBN 978-5-17-048654-0 (АСТ). — ISBN 978-5-271-24160-4 (Астрель). — ISBN 978-985-16-7343-4 (Харвест).
Հարցազրույց
խմբագրել- Ռովեսնիկ ամսագրի հարցազրույց, 2011 թվական, էջ 16 // «Tracktor Bowling — 15 лет в пути!»
- Dark City ամսագրի հարցազրույց № 55, 2010 թվական, էջ 32
- Icon ամսագրի կայքի հարցազրույց
Կարծիքներ
խմբագրել- «Время» սինգլի մասին կարծիք Rockcor ամսագրում № 76, 2008 թվական
Արտաքին հղումներ
խմբագրել- Խմբի պաշտոնական կայք
- (ավելի քան 70000 ունկնդիր)
- A1TV.RU-ում խմբի բլոգ
- LiveJournal-ում խմբի համայնք
- Tracktor Bowling էջը Յություբ տեսահոսթինգում
- Խմբի երգերի տեքստեր Արխիվացված 2019-09-23 Wayback Machine
- Tracktor Bowling-ի մանրամասն կենսագրությունը Hazzen-ում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Tracktor Bowling» հոդվածին։ |