Լուսինե Գևորգյան (երգչուհի)

հայ երգիչ, կոմպոզիտոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուսինե Գևորգյան (այլ կիրառումներ)

Լուսինե Գևորգյան (առավել հայտնի է որպես Լու, ծնվել է՝ 21 փետրվարի, 1983, Կապան, Հայկական ԽՍՀ), երգչուհի, երգերի հեղինակ, «Tracktor Bowling» (2004 թվականից) և «Louna» (2008 թվականից) ռոք խմբերի մենակատար։

Լուսինե Գևորգյան
Հիմնական տվյալներ
Ծնվել է21 փետրվարի, 1983
Կապան, Հայկական ԽՍՀ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ժանրերալտերնատիվ ռոք, ալտերնատիվ մետալ, Նու մետալ և փանկ-ռոք
Մասնագիտություներգչուհի, կոմպոզիտոր
Գործիքներլարային
ԼեյբլRed Decade Records, М2БА, Soyuz Music, A-One Records, Moroz Records
ԱնդամակցությունTracktor Bowling և Louna?
ԱմուսինՎիտալի Դեմիդենկո
 Lousine Gevorkian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լուսինե Գևորգյանը ծնվել է 1983 թվականին Կապան քաղաքում։ Հետագայում ծնողների հետ տեղափոխվել է Սերպուխով։ Մանկության տարիներին սովորել է երաժշտական դպրոցում (դաշնամուրի բաժին)։ 2001 թվականին ավարտել է Մոսկվայի պետական մեքենաշինական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը, 2006 թվականին՝ Մոսկվայի մշակույթի ու արվեստների պետական համալսարանի մենեջմենթի ու սոցիալ-տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետը։

Լուսինե Գևորգյանն երաժշտական կարիերան սկսել է 2003 թվականին, երբ դարձել է «Сфера Влияния» ռոք-խմբի անդամ[1]։ 2004 թվականին նա տեղափոխվել է «Tracktor Bowling» խումբ (փոխարինել է խմբից հեռացած մենակատարին՝ Միլային)[1]։ Այս խմբի հետ էլ Լուսինեն ճանաչում է ձեռք բերել։

2008 թվականին բասիստ Վիտի հետ ձևավորում է «Louna» երաժշտական նախագիծը[2]։ Հետագայում շարունակել է զուգահեռաբար ելույթ ունենալ երկու խմբերում, ինչպես նաև հանդիսանում է երգերի տեքստերի ու երաժշտության համահեղինակ։

Անձնական կյանք խմբագրել

2005 թվականին Գևորգյանը սկսել է հանդիպել Tracktor Bowling խմբի բասիստ Վիտալի Դեմիդենկոյի հետ։ 2013 թվականին նրանք ամուսնացել են։ 2014 թվականի հոկտեմբերի 31-ին ծնվել է նրանց որդին՝ Մաքսիմը։

Գևորգյանն ունեցել է կրտսեր եղբայր, որը մահացել է քաղցկեղից 19 տարեկանում։ «Время» և «Я помню...» երգերը, որոնք ներառվել են Tracktor Bowling խմբի «Tracktor Bowling» (2010) ալբոմում, նա գրել է եղբոր մահից հետո և նվիրել նրա հիշատակին[3]։

2016 թվականին Գևորգյանը ստացել է Իսրայելի քաղաքացիություն։ 2022 թվականից ամուսնու և որդու հետ բնակություն է հաստատել Իսրայելում[4]։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ, սինգլեր խմբագրել

Տարի Խումբ Ալբոմ Թողարկման ձևը / Նշումներ
2005 Tracktor Bowling It’s Time To… սինգլ
2005 Tracktor Bowling Черта ստուդիական ալբոմ
2006 Tracktor Bowling Шаги По Стеклу ալբոմ
2007 Tracktor Bowling Vol.1 (Live) համերգային ալբոմ
2007 Tracktor Bowling Полгода До Весны… ակուստիկ ալբոմ
2008 Tracktor Bowling Время սինգլ
2008 Tracktor Bowling Поколение Рок սինգլ
2009 Tracktor Bowling Ни шагу назад սինգլ
2009 Louna Чёрный սինգլ
2009 Louna Белый սինգլ
2010 Louna Солнце սինգլ
2010 Tracktor Bowling Tracktor Bowling ալբոմ
2010 Louna Сделай громче! ալբոմ
2011 Louna Кому веришь ты? (feat. Ռուսլան Բուլատով) սինգլ
2012 Louna Время X ալբոմ
2012 Louna Mama սինգլ
2013 Louna Проснись и пой! համերգային ալբոմ
2013 Louna Business սինգլ
2013 Louna Behind a Mask անգլիալեզու ալբոմ
2013 Louna Мы — это Louna ալբոմ

Տեսահոլովակներ խմբագրել

Տարի Խումբ Անվանում
2005 Tracktor Bowling Черта
2006 Tracktor Bowling Шаги по стеклу
2006 Tracktor Bowling Два шага до… и год после
2007 Tracktor Bowling Твоя
2008 Tracktor Bowling Outside
2008 Tracktor Bowling Время
2009 Louna Армагеддон
2010 Tracktor Bowling Мы
2010 Tracktor Bowling Шрамы
2010 Louna Зачем?
2010 Louna Сделай громче!
2011 Tracktor Bowling Ничья
2011 Louna Карма мира
2011 Louna Мой рок-н-ролл (3D-ֆորմատ)
2012 Louna Мама
2012 Louna Mama
2012 Louna Люди смотрят вверх
2013 Louna Business
2013 Louna Up There
2013 Louna Ночь, дорога и рок

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Сфера Влияния — песни, клипы, фото». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  2. Louna — — Газета «Центр Города» — г. Наро-Фоминск Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  3. FAQ for LOU!Часто задаваемые вопросы - и ответы на них
  4. «Россияне должны были раньше понять, что надо бороться» — Лусинэ Геворкян (LOUNA) ՅուԹյուբում. «Источник». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսինե Գևորգյան (երգչուհի)» հոդվածին։