The One That Got Away (երգ)
The One That Got Away, ամերիկյան երգչուհի Քեթի Փերրիի երգն է իր երրորդ ստուդիային ալբոմի՝ Teenage Dream (2010)-ի համար։ Երգի պրոդյուսերներն են Դր․ Լյուքը և Մաքս Մարտին, որոնց հետ երգի ստեղծմանը մասնակցել է նաև Քեթի Փերրին։ Այս երգը միջին տեմպով փոփ բալլադ է կորցրած սիրո մասին։ Այն պարունակում է նաև Radiohead խմբին նմանվող հատվածներ, ինչպես նաև Ջոննի Քեշի և Ջուն Քարթեր Քաշի հարաբերություհը՝ ցույց տալու հարաբերությունների ուժեղությունը։ Երգը հիմնականում քննադատների կողմից դրական գնահատականի է արժանացել, ովքեր հաճոյախոսել են Քեթթիի սարսափելի տոնին։ Երգը հրապարակվել է 2011 թվականի հոկտեմբերին Capitol Records-ում՝ որպես ալբոմի 6-րդ սինգլ։
«The One That Got Away» | |
---|---|
![]() | |
Քեթի Փերրիի սինգլը | |
«Teenage Dream» ալբոմից | |
Թողարկված | 2011, հոկտեմբերի 4 |
Ֆորմատ | |
Ձայնագրված | 2010 թվականին Conway Recording Studios-ում (Հոլիվուդ, Կալիֆորնիա) |
Ժանր | Փոփ |
Երգահան | Քեյթի Փերրի, Dr. Luke և Մաքս Մարտին |
Տևողություն | 3։47 |
Լեյբլ | Capitol |
Պրոդյուսեր | Դր․ Լյուկ Մաքս Մարտին |
«The One That Got Away»-ը հասավ երրորդ հորիզոնականին Billboard Hot 100, իսկ ալբոմը դարձավ 53 տարվա պատմության մեջ յոթերորդը, որ ամենաքիչը 6 անգամ հայտնվեց թոփ տասում։ Երգը Բիլլբորդի Hot Dance Club Songs-ում, Adult Top 40-ում և Mainstream Top 40 charts-ում հասավ գագաթնակետին։
Երգի հիման վրա տեսահոլովակի ստեղծման աշխատանքները ղեկավարել է Ֆլորիա Սիգիսմոնդին, պրեմիերան կայացել է 2011 թ․ նոյեմբերին, այնտեղ խաղում է դերասան Դիեգո Լունան։ Ռեփեր B.o.B-ի կողմից արված օրիգինալ ռեմիքսը հրապարակվեց 2011 թ․ դեկտեմբերի 20-ին[1]։ Պաշտոնական ակուստիկ տարբերակը հրապարակվեց 2012 թ․ հունվարի 16-ին․ այս տարբերակը ներառվեց Teenage Dream: The Complete Confection edition-ում։ Երգի քովերներ են արել բազմաթիվ արտիստներ՝ ներառյալ Ռիչարդ Մարքսը, Ջորդան Փրուիթթը և Սելենա Գոմեսը[2]։
Ստեղծման հիմքըԽմբագրել
2011 թվականի սեպտեմբերի 13-ին Նյու Յորքի Irving Plaza-ն և Capitol Records-ը հայտարարեցին Billboard-ին, որ The One That Got Away երգը կլինի Teenage Dream ալբոմի 6-րդ սինգլը[3]։ Փերրին այս առիթով ասաց․
Capitol Records-ը հայտարարեցին, որ իրենք երգը չեն հրապարակում առաջին հորիզոնականին հասնելու և Hot 100-ում ընդգրկվելու համար, այլ երգը պարզապես շատ սիրված է Քեթթիի կողմից։ 2011 թ․ սեպտեմբերի վերջին Փերրին իր թվիթերյան էջում գրեց․ «The One That Got Away... Այն ստացվում է»՝ սինգլի պաշտոնական աշխատանքներից մի լուսանկարի հետ[4]։ Նկարում վարդագույն մազերով Քեթթի Փերին էր՝ վերև նայելով և հագին սկավառակի ձևով զգեստ։ Նկարը ստեղծում է 1970-ական թվականների տպավորություն՝ իր ռետրո ոճով[5]։
ՍտեղծումըԽմբագրել
Երգի, որ սկզբում կոչվում էր "In Another Life"[6], պրոդյուսերներն են Դր․ Լյուքը և Մաքս Մարտինը, ում հետ համահեղինակ է նաև երգչուհին[7]։ Այն միջին տեմպով փոփ բալլադ է՝ մի մաժոր գամմայում և 134 զարկ/րոպե տեմպով[8][9]։ Ջոաննա Հոլքոմբեն Yahoo! Music-ից գրեց, որ երգը առաջին սիրո մասին է[10]։ Լիհ Գրինբլաթը Entertainment Weekly-ից ասաց, որ երգը «միջին տեմպով երգ է՝ ամառային հետավագդպրոցյա սիրո մասին»[11]։ Մայքլ Մուդը Spin թերթից ասաց, որ երգը ալբոմի հիթն է և հիշեցնում է Քեթթիի՝ որպես երգ գրողի կարիերան L.A.'s Hotel Café-ում։ Երգը հիմնված է E–G♯m–C♯m–A ակորդային համադրության վրա, և Փերրիի ձայնը տեղափոխվում է B3-ից մինչև E5։ Քիթթի Իմփայրը նկատել է, որ Քեթթիի վոկալն ամբողջ երգի ընթացքում հիանալի է, և որ Radiohead-ին և Ջոնի Քեշին անդրադաձերն անսպասելի էին։ Ռոբ Շեֆֆիլդը Rolling Stone-ից նշել է, որ երբ Փերրին երգում է 'I was June, and you were my Johnny Cash,', դա հնչում է այնպես, ասես նա մտածում է ֆիլմի հոլիվուդյան տարբերակի մասին։
Քննադատական արձագանքըԽմբագրել
The One That Got Away երգը շահեց քննադատների համակրանքը։ Քերրի Մեսոնը Billboard-ից երգը նկարագրեց որպես «գրավիչ», այն շատ ավելի լավն էր քան Փերրիի նախորդ՝ One of the Boys ալբոմի ցանկացած երգ[12]։ Նմանապես, Քիթթի Իմփայրը ասաց, որ Քեթթին իրեն ավելի հարմար է զգում այս ռոմանսային երգում։ Նմանատիպ կարծիք հայտնեց նաև գրեգ Քոթը Chicago Tribune-ից, ով նշեց, որ Քեթթին ավելի ներառված է հնչում ալբոմի ավելի լուրջ երգերում, ինչպիսին է The One That Got Away-ը"։ Ինչևէ, նա ավելացրել է, որ սա նույնն է, ինչ Քեթթին փորձեր համադրել երիտասարդների ամառային եռանդը մեծահասակների լրջության հետ։ Լիհ Գրինբլեթը Entertainment Weekly-ից բավարարվաց չէր երգի ընտրությունից որպես 6-րդ սինգլ՝ նշելով, որ ալբոմում ավելի լավ երգեր էլ կային, որ կարող էին նրա փոխարեն ընտրել դրա փոխարեն։ Ռոբերտ Քոփսին Digital Spy կայքից երգը պարգևատրեց 5 աստղից 4-ով և ասաց։
'Summer after high school, when we first met/ We make out in your Mustang, to Radiohead,' Քեթթի Փերրին թողարկեց իր ռեկորդային երգը։ Մենք միշտ էլ իմացել ենք, որ նա ալտ ռոքի հանդեպ համակրանք ունի, բայց հիմա զարմանում ենք, եթե 18 տարեկան հասակում երբևէ մտածած լինի Թոմ Յորքեի ձայները նմանակելու մասին՝ այն քաղցր մեղեդիների համար, որոնք այժմ նրան դարձրել են աշխարհում ամենահայտնի երգչուհիներից մեկը։ 'Used to steal our parents' liquor, and climb through the roof/ Talk about our future, like we had a clue,' նա շարունակում է դաշնամուրային ռիֆֆը՝ արտահայտելով իր սիրո կորուստը[13]։ |
ՏեսահոլովակըԽմբագրել
ՀիմքըԽմբագրել
Փերրին տեսահոլովակի համար սկսել է նկարահանվել 2011 թվականի սեպտեմբերի 30-ին։ Նկարահանումներն ավարտվել են հոկտեմբերի 2-ին[14]։ Վիդեոն նկարահանվել է Լիմա նստավայրում՝ Կալաբասասում՝ Լոս Անջելեսին մոտ մի քաղաքում տեղակայված մի տանը։ Մեքսիկացի դերասան Դիեգո Լունան խաղում է Փերրիի ընկերոջ դերը հոլովակում[15]։ Տեսահոլովակի ռեժիսորն է Ֆլորիա Սիգիսմոնդին, ով նախկինում ստեղծել էր նաև "E.T."-ի տեսահոլովակը[16]։ Պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի նոյեմբերի 11-ին։
2011 թվականի նոյեմբերի 4-ին հրապարակվեց հոլովակի թրիլերը՝ Սթիվ Նիքսի ստեղծմամբ[17]։ Նիքսը ցույց է տալիս ծեր կնոջ ձայնը, որ խոսում է իր անցյալի մասին և տենչում գեթ մեկ օրով հետ գնալ։ Հոլովակում տեսարաններ կան, որտեղ նա և իր նախկին ընկերը վիճում են, ինչպես նաև տեսարաններ նրանց սիրո պատմությունից։ Ապա նրան տեսնում են որպես նոստալջիկ ծեր կին՝ կանգնած հեռուն նայելիս։ Տեսահոլովակի յոթրոպեանոց ընդարձակ տարբերակը հրապարակվեց 2011 թվականի նոյեմբերի 11-ին։ 2015 թվականի հունիսի տվյալներով հոլովակը youtube-ում ունի ավելի քան 310 միլիոն դիտում։
Համառոտ բնութագիրըԽմբագրել
Տեսահոլովակը սկսվում է ծեր կնոջ՝ Փերրիի տեսարանով։ Նա հագել է սպիտակ երկար զգեստ և քայլում է ժամանակակից տանը։ Այստեղ նա անտարբեր քայլում է ամուսնու կողքով՝ ցույց տալով, որ նրանց ամուսնության հիմքում սերը չէ։ Մինչ իր համար մի բաժակ սուրճ է եփում՝ իր ներկա իրավիճակից շատ դժգոհ, սկսում է մտածել իր գունավոր անցյալի մասին, երբ երգը սկսվում է․ նրա երիտասարդ ես-ն է և նրա ընկերը՝ Լունան։ Հենց որ սկսվում է երգը, ուրախ աղջիկն ու տղան նկարում են միմյանց դիմանկարները՝ թեթև հագնված, պարում են խնջույքում, դաջվածքներ անում։
Երբ կինը հիշում է իր ու ամուսնու ննջասենյակում նստած, երիտասարդ ինքը ու իր ընկերը վիճում են, ընկերը զայրացած դուրս է գալիս և հեռանում։ Նրա երիտասարդ ես-ը հայտնվում է ծեր ես-ի ննջարանում, և նրանք միասին երգում են։ Նրանք երկուսն էլ լաց են լինում՝ տեսնելով, թե ինչպես է հեռանում սիրելին։ Նույն պահին ներկայում ծեր կինը դուրս է գալիս ավտոտնակից՝ վարելով նույն տիպի մեքենա, ինչ վարում էր իր երիտասարդ ընկերը։
Արագ վարելու ընթացքում աղջկա ընկերը չի կարողանում շրջանցել ժայռը և ավտովթարի է ենթարկվում ու մահանում, մինչդեռ երիտասարդ Փերրին նույնպես «մահանում» է՝ հավանաբար ներկայացնելով գունավոր հոգու մահը։ Երգի վերջում լսում ենք մեքենայի ջարդվելու ձայները։ Մինչ հնչում է Ջոնի Քեշի քովերը "You Are My Sunshine" երգի համար, ծեր կինը մեքենայով գնում է այն վայրը, որտեղ մահացել է ընկերը։ Նա կանգնում է ժայռի ծայրին և ցանկանում նետվել, երբ հանկարծ տեսնում է ընկերոջը։ Նրանք բռնում են ձեռքերը՝ ցույց տալով համընկնող դաջվածքները։ Երբ ծեր կինը վերադառնում է իրականություն, Ջոնի Քեշի երաժշտությունը հանկարծակի կանգ է առնում, և ընկերն անհետանում է։ Հանկարծակիի գալով, կինը հետ է քայլում և լուռ հեռանում ժայռից, իսկ պատկերը աստիճանաբար սևանում է։
Երգը շքերթներումԽմբագրել
2011 թ․ հոկտեմբերի 16-ին՝ շաբաթվա վերջին, երգն առաջին անգամ մտավ Billboard Hot 100՝ 94-րդ հորիզոնականով[18]։ 6-րդ շաբաթում այն մտավ թոփ 10՝ այդպիսով Teenage Dream-ը դարձնելով Բիլլբորդի 53-ամյա պատմության մեջ այն յոթ ալբոմներից մեկը, որոնց երգերից վեցը հայտնվել են թոփ 10-ում[19]։ Դեկտեմբերի 24-ին երգը մտավ թոփ 5՝ ալբոմը դարձնելով 3 ալբոմներից մեկը, որ ունեն 6 կամ ավելի թոփ 5 երգեր շքերթում[20][21][22]։
2011 թվականի դեկտեմբերի 31-ին երգը զբաղեցրեց առաջին հորիզոնականը[23]։ 2012-ի հունվարի 7-ի շքերթում, երբ նաև հրապարակվեց ռեմիքս տարբերակ B.o.B.-ի հետ, երգը թոփ հարյուրում հասավ երրորդ հորիզոնականին՝ դառնալով ալբոմի 7-րդ երգը, որ շքերթում ռեկորդ սահմանեց[24][25]Հունվարի 14-ին երգը մնաց նույն հորիզոնականում, ինչ նախորդ շաբաթ[26]Հունվարի 21-ին երգը իջավ վեցերորդ հորիզոնական[27][28]։Հունվարի 28-ին երգը մնաց նույն հորիզոնականում, ինչ նախորդ շաբաթ։ Փետրվարի 4-ին բարձրացավ 5-րդ հորիզոնական[29]։
2012 թվականի փետրվարի 11-ին երգն իջավ իններորդ հորիզոնական[30], բայց կրկին մնաց թոփ տասում։ 2012 թվականի փետրվարի 18-ին երգն իջավ 14-րդ հորիզոնական՝ լքելով թոփ տասը։ Վերջապես, երգը հաջորդ շաբաթ 21-րդն էր։ Մինչ 2015 թվականի հունվարը երգը վաճառել է ավելի քան 2 750 000 կրկնօրինակ միայն ԱՄՆ-ում[31]։ Երգը Ավստրալիայի շքերթներում հայտնվեց հոկտեմբերի 10-ին 2011 թվականին[32]։ Նոր Զելանդիայում առաջին անգամ հայտնվեց 40-րդ հորիզոնականով և հասավ 12-րդին։ Նոր Զելանդիայի Recording Industry Association-ը գնահատեց այն որպես ոսկե՝ 7500 օրինակ վաճառելուց հետո[33]։
ԵրգացանկԽմբագրել
|
|
Հիթ-շքերթներ և հավաստագրումներԽմբագրել
Շաբաթական հիթ-շքերթներԽմբագրել
|
Տարեկան հիթ-շքերթներԽմբագրել
ՀավաստագրումներԽմբագրել
|
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 iTunes - Music - The One That Got Away (feat. B.o.B) - Single by Katy Perry. iTunes Store.com (2011-12-20). Retrieved 2012-06-05.
- ↑ 2,0 2,1 «The One That Got Away (Acoustic)»։ iTunes Music։ Վերցված է հունվարի 16, 2012
- ↑ Trust Gary (սեպտեմբերի 14, 2011)։ «Katy Perry's Sixth 'Teenage Dream' Single Will Be..»։ Billboard
- ↑ «Katy Perry Reveals New Single Artwork»։ Capital FM։ Global Radio UK։ Վերցված է հոկտեմբերի 18, 2011
- ↑ «Katy Perry Reveals Cover Art For New Single»։ Gather։ հոկտեմբերի 2, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-03-ին։ Վերցված է հոկտեմբերի 18, 2011
- ↑ «The One That Got Away, Campo Pequeno, Lisbon»։ YouTube։ փետրվարի 22, 2011։ Վերցված է հուլիսի 21, 2012
- ↑ «"Teenage Dream" Official Tracks Revealed!»։ KatyPerry.com։ հուլիսի 23, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-04-ին։ Վերցված է հոկտեմբերի 25, 2010
- ↑ Serrano Shea (նոյեմբերի 23, 2011)։ «Why This Song Sucks: Katy Perry's "The One That Got Away"»։ LA Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-14-ին։ Վերցված է մարտի 14, 2014
- ↑ «Katy Perry The One That Got Away – Digital Sheet Music»։ MusicNotes. EMI Music Publishing
- ↑ Holcombe Joanna (սեպտեմբերի 6, 2010)։ «Review of Katy Perry's 'Teenage Dream'»։ Yahoo!7 Music։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-15-ին։ Վերցված է հոկտեմբերի 18, 2011
- ↑ Greenblatt Leah (սեպտեմբերի 14, 2010)։ «Katy Perry announces new single, 'The One That Got Away' - would it be your pick, too? |»։ The Music Mix։ Վերցված է հոկտեմբերի 18, 2011
- ↑ Mason Kerri (սեպտեմբերի 3, 2010)։ «Katy Perry, 'Teenage Dream'»։ Billboard։ Վերցված է հոկտեմբերի 17, 2011
- ↑ Copsey Robert (նոյեմբերի 24, 2011)։ «Katy Perry: 'The One That Got Away' - Single review»։ Digital Spy. Hachette Filipacchi Médias։ Վերցված է հունվարի 2, 2012
- ↑ «The Making Of Katy Perry's 'The One That Got Away'»։ MTV։ դեկտեմբերի 21, 2011
- ↑ «Diego Luna será novio de Katy Perry en videoclip»։ El Universal։ հոկտեմբերի 4, 2011։ Վերցված է հոկտեմբերի 18, 2011
- ↑ Gottlieb Steven (հոկտեմբերի 10, 2011)։ «Video Static: Music Video News: IN PRODUCTION: Katy Perry - Floria Sigismondi, dir»։ videostatic.com
- ↑ «Stevie Nicks Provides Voiceover for New Video from Pop Star Katy Perry - Music News»։ ABC News Radio։ նոյեմբերի 4, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-04-ին։ Վերցված է նոյեմբերի 23, 2011
- ↑ Grein Paul (հոկտեմբերի 19, 2011)։ «Week Ending Oct. 16, 2011. Songs: Tale of 3 Divas»։ Yahoo! Music։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-23-ին։ Վերցված է 2015-08-27
- ↑ Trust Gary (նոյեմբերի 23, 2011)։ «Rihanna's 'Love' Still Leads Hot 100, Katy Perry Back in Top 10»։ Billboard։ Վերցված է նոյեմբերի 23, 2011
- ↑ Trust Gary (2011-12-14)։ «Rihanna's Everlasting 'Love' Matches Her Longest Hot 100 Reign»։ Billboard։ Վերցված է 2011-12-14
- ↑ Trust Gary։ «Katy Perry's 'Teenage Dream' Yields Sixth Hot 100 Top Five Hit»։ Billboard։ Վերցված է նոյեմբերի 3, 2012
- ↑ «Billboard Hot Dance Club Songs - December 24, 2011»։ Billboard։ Վերցված է նոյեմբերի 3, 2012
- ↑ Hot 100 Week of December 31, 2011
- ↑ Trust Gary (դեկտեմբերի 26, 2011)։ «Katy Perry Notches Record Seventh No. 'One' From 'Teenage Dream' On Dance/Club Play Songs»։ Billboard
- ↑ «The One That Got Away – Katy Perry»։ Billboard։ Վերցված է դեկտեմբերի 30, 2011
- ↑ Trust Gary (2012-01-04)։ «LMFAO Still 'Sexy' Atop Hot 100»։ Billboard։ Վերցված է 2012-01-04
- ↑ Trust Gary (2012-01-11)։ «Rihanna Renews 'Love' Affair Atop Hot 100»։ Billboard։ Վերցված է 2012-01-11
- ↑ Grein, Paul. (2012-01-10) Katy vs. MJ: Who’s Bad?. Yahoo!!! Music. Retrieved 2012-06-05.
- ↑ Trust Gary (2012-01-25)։ «Adele's 'Fire' Burns Path to Hot 100 Summit»։ Billboard։ Վերցված է 2012-01-25
- ↑ Trust Gary (2012-02-01)։ «Adele Atop Hot 100, But Kelly Clarkson Getting 'Stronger' at No. 2»։ Billboard։ Վերցված է 2012-02-01
- ↑ Trust Gary (հունվարի 25, 2015)։ «Ask Billboard: Controversial Hits, Katy Perry's Sales & Taylor Swift's Radio Reign»։ Billboard։ Վերցված է հունվարի 25, 2015
- ↑ «Chartifacts – Week Commencing: 10th October 2011»։ Australian Recording Industry Association (ARIA)։ Արխիվացված օրիգինալից 2011-10-11-ին։ Վերցված է 2015-08-27
- ↑ «NZ Top 40 Singles Chart»։ Recording Industry Association of New Zealand։ դեկտեմբերի 12, 2011։ Վերցված է դեկտեմբերի 12, 2011
- ↑ «The One That Got Away – Single»։ iTunes Store։ Վերցված է September 30, 2011
- ↑ «The One That Got Away»։ danish charts։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2012-ին։ Վերցված է September 30, 2011
- ↑ «The One That Got Away»։ australian-charts։ Վերցված է October 18, 2011
- ↑ Australian-charts.com — Katy Perry — The One That Got Away. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է December 13, 2011.
- ↑ Katy Perry — The One That Got Away Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է December 25, 2011.
- ↑ Ultratop.be — Katy Perry — The One That Got Away (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է October 15, 2011.
- ↑ Ultratop.be — Katy Perry — The One That Got Away (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է October 15, 2011.
- ↑ 41,0 41,1 BPP, ed. (March 2012)։ «Billboard Brasil Hot 100 Airplay»։ Billboard Brasil (28): 84–89
- ↑ «Canadian Hot 100: Week of January 07, 2012 (click in white area around song name for positions on other charts)»։ Billboard։ Վերցված է December 30, 2011
- ↑ ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201149.
- ↑ Lescharts.com — Katy Perry — The One That Got Away (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է January 13, 2012.
- ↑ Musicline.de — Chartverfolgung — Katy Perry — The One That Got Away (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH. Ստուգվել է January 23, 2012.
- ↑ Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Rádiós Top 40 játszási lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է January 26, 2012.
- ↑ "Chart Track: Week 49, 2011". Irish Singles Chart. Ստուգվել է December 12, 2011.
- ↑ Կաղապար:"id":1014,"s":"3" «FIMI: Classifica settimanale WK 46 (dal 2012-02-06 al 2011-02-12)»։ Federazione Industria Musicale Italiana։ Վերցված է April 5, 2015
- ↑ «Katy Perry Album & Song Chart History: Japan Hot 100»։ Billboard։ Վերցված է January 13, 2012
- ↑ Nederlandse Top 40 - week 51, 2011 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
- ↑ Charts.org.nz — Katy Perry — The One That Got Away. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է November 15, 2011.
- ↑ Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է October 23, 2011.
- ↑ SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201202.
- ↑ «South Korea Gaon International Chart (Week: January 01, 2012 to January 07, 2012)»։ Gaon Chart։ December 15, 2012։ Վերցված է December 21, 2012
- ↑ Spanishcharts.com — Katy Perry — The One That Got Away Canciones Top 50. Hung Medien.
- ↑ «Promusicae (Week: January 1, 2012)»։ Արխիվացված է օրիգինալից May 16, 2013-ին։ Վերցված է July 13, 2011
- ↑ Katy Perry — The One That Got Away swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է November 23, 2011.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է January 9, 2012.
- ↑ Katy Perry Album & Song Chart History Billboard Hot 100 for Katy Perry.
- ↑ Katy Perry Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Katy Perry.
- ↑ Katy Perry Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Katy Perry.
- ↑ Katy Perry Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Katy Perry.
- ↑ Katy Perry Album & Song Chart History Billboard Pop Songs for Katy Perry.
- ↑ Katy Perry Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Katy Perry.
- ↑ «Pop Rock» (Spanish)։ Record Report։ 2011-03-01։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-26-ին
- ↑ «Best of 2012: Canadian Hot 100 Songs»։ Billboard։ 2012։ Վերցված է 2012-12-14
- ↑ «MAHASZ Rádiós TOP 100 2012» (hungarian)։ Mahasz։ Վերցված է հունվարի 18, 2013
- ↑ «End of Year 2012»։ UKChartsPlus։ Վերցված է հունիսի 7, 2014
- ↑ «Best of 2012: Adult Contemporary Songs»։ Billboard։ 2011։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-15-ին։ Վերցված է 2012-12-14
- ↑ «Best of 2012: Adult Pop Songs»։ Billboard։ 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-18-ին։ Վերցված է 2012-12-14
- ↑ «Best of 2012 – Hot 100 Songs»։ Billboard։ Վերցված է 2012-12-14
- ↑ «Best of 2012: Digital Songs»։ Billboard։ 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-02-ին։ Վերցված է 2012-12-14
- ↑ «Best of 2012: Dance/Club Songs (41–50)»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-22-ին։ Վերցված է հունվարի 3, 2012
- ↑ «Best of 2012: Pop Songs»։ Billboard։ 2012։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-26-ին։ Վերցված է 2012-12-14
- ↑ «BEst of 2012: Radio Songs»։ Billboard։ 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-23-ին։ Վերցված է 2012-12-14
- ↑ «ARIA Charts – Accreditations – 2014 Singles»։ Australian Recording Industry Association։ Վերցված է December 31, 2014
- ↑ «Canadian single certifications – Katy Perry – The One That Got Away»։ Music Canada։ Վերցված է 12 July 2011
- ↑ «Italian single certifications – Katy Perry – The One That Got Away» (Italian)։ Federazione Industria Musicale Italiana։ Վերցված է October 24, 2014 Select "Tutti gli anni" in the "Anno" drop-down menu. Select "The One That Got Away" in the "Filtra" field. Select "Singoli online" under "Sezione".
- ↑ «Certificaciones» (Spanish)։ Asociación Mexicana de Productores de Fonogramas y Videogramas։ Վերցված է January 11, 2014 Type Katy Perry in the box under the ARTISTA column heading and The One That Got Away in the box under TÍTULO
- ↑ «New Zealand single certifications – Katy Perry – The One That Got Away»։ Recorded Music NZ։ Վերցված է 12 July 2013
- ↑ «2012년 Download Chart»։ Gaon Chart։ Արխիվացված է օրիգինալից March 29, 2017-ին։ Վերցված է March 29, 2017
- ↑ «British single certifications – Katy Perry – The One That Got Away»։ British Phonographic Industry Select singles in the Format field. Select Gold in the Certification field. Type The One That Got Away in the "Search BPI Awards" field and then press Enter.
- ↑ Myers Justin (August 23, 2013)։ «Katy Perry's best selling singles revealed!»։ Official Charts Company։ Արխիվացված օրիգինալից February 22, 2017-ին։ Վերցված է February 9, 2017
- ↑ «American single certifications – Katy Perry – The One That Got Away»։ Recording Industry Association of America։ Վերցված է 25 January 2015 If necessary, click Advanced, then click Format, then select Single, then click SEARCH.
- ↑ «Ask Billboard: Katy Perry's Career Song & Album Sales»։ Billboard։ Վերցված է February 20, 2017