T.G.I. Friday’s (հայերեն՝ Ֆրայդիս, ինչպես նաև «Friday’s», «FRiDAY’S», «T.G.I.s») ռեստորանների ամերիկյան ցանց, հիմնադրված 1965 թվականի մարտի 15-ին Նյու-Յորքում։ Համարվում է Sentinel Capital Partners-ի և TriArtisan Capital Partners-ի ստորաբաժանումը, որոնք ցանցը գնել են 2014 թվականի մայիսին Carlson Companies-ից 800 միլիոն դոլարով[1]։ «Friday’s» ռեստորանների ինտերիերի դիզայնը հայտնի է կարմիր-սպիտակ շերտավոր ծածկով, արույրե բազրիքով, Թիֆանի լուսամփոփներով և այլն։

T.G.I. Fridays
T.G.I. Friday's
Изображение логотипа
Տեսակհասարակական սնունդ
Անվանված է ի պատիվT.G.I.F.?
Հիմնադրված էմարտի 15, 1965. Նյու-Յորք, ԱՄՆ
ՀիմնադիրԱլան Սթիլլման (առաջին ռեստորանի հիմնադիր),
Դենիել Սքոգին (կորպորացիայի հիմնադիր)
ՎայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ. Քերոլթոն, Տեխաս, ԱՄՆ
Երկիր Իռլանդիա և  ԱՄՆ
ԱրդյունաբերությունՍննդագիտություն
Մայր ընկերությունCarlson?
ԿարգախոսGive me more Friday's
In here. it's always Friday's
ԿայքՌուսաստան
Միջազգային
 T.G.I. Friday's Վիքիպահեստում

Ընկերության կենտրոնական գրասենյակը տեղակայված է Քերոլթոնում, Դալասի արվարձանում (Տեխաս

Անվանում խմբագրել

«T.G.I. Friday’s» անվանումը համարվում է անգլերենով հայտնի արտահայտության՝ «Thank Goodness It’s Friday!» հապավումը (հայերեն՝ Փառք Աստծո, այսօր ուրբաթ է)[2]:

Պատմություն խմբագրել

Ալան Սթիլմանը հիմնեց իր առաջին T.G.I. ռեստորանը ուրբաթ`1965 թվականի մարտի 15-ին Նյու-Յորքում` Մանհեթենի Իսթ-Սայդում Քուինսբորո կամուրջի հարևանությամբ։ Սա շրջան է, որտեղ ապրում էին շատ ուղեկցորդուհիներ և ֆոտոմոդելներ, և Սթիլմանը հաշվարկում էր, որ սեփական բարի բացումը կօգնի նրան ծանոթանալ կանանց հետ[3][4]։

Ռեստորանը հայտնի դարձավ նաև նրանով, որ ղեկավարության քաղաքականության անբաժանելի մասը դարձավ տարբեր ակցիաների անցկացումը։ Ինչպես, օրինակ, այնտեղ է կատարվել Նյու-Յորքի այսպես կոչված «գիշեր միայն կանանց համար» առաջին երեկույթներից մեկը (անգլ.՝ Ladies' night)[5]:

Մինչև 1970-ականներին Ալան Սթիլմանը երկրի Միջին Արևելքում արդեն բացել էր մի քանի ռեստորան, այդ թվում T.G.I. ռեստորանը Մեմֆիսում, Թենեսի նահանգում[4]։

1971 թվականին Դենիել Սքոգինը գնեց թույլտվություն ցանցի մի քանի ռեստորանների համար։ 1972 թվականին Սկոգգինը բացում է Friday’s ռեստորանը Տեխաս նահանգի կենտրոնում`Դալասում։ Քիչ հետո Սքոգինը դարձավ ռեստորանների ցանցի գլխավոր տնօրենը։ Հեռու ապագայում, նա հաջորդ 15 տարիներին աշխատում է այս պաշտոնում։ 1975 թվականին ցանցը վաճառվել է Carlson Companies ընկերությանը։ Ըստ ընկերության հետ կնքված պայմանագրի Ալան Ստիլմանն ու այլ հիմնադիրները և օգնականները իրավասու չեն ազդել «T.G.I. Friday’s»-ի հեռավոր ճակատագրի հետ կապված կառավարական որոշումների վրա։ Դենիել Սքոգինը Carlson Companies-ի հետ կնքեց պայմանագիր և շարունակեց զբաղեցնել գլխավոր տնօրենի պաշտոնը։

Առաջին ռեստորանը ԱՄՆ-ի սահմաններից դուրս բացվել է Մեծ Բրիտանիայում 1986 թվականին։

1994 թվականին «Friday’s» առաջին ռեստորանը փակվեց[3]։ Այժմ նրա տեղում բացվել է նախկին ռեստորանի ինտերիերի մի մասը (օրինակ, Ստիլլմանի տեղադրած արույրե բազրիքը) պահպանած «Baker Street» անգլիական փաբը։

2011 թվականի մարտի դրությամբ աշխարհում բացված է «Friday’s» ցանցի 992 ռեստորան[6]։

2014 թվականի մայիսի 20-ին «T.G.I. Friday’s»-ը վաճառվել է Sentinel Capital Partners և TriArtisan Capital Partners ընկերություններին 800 միլիոն դոլարով[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Longtime Owner Sells TGI Fridays for $800 Million
  2. T.G.I. Friday’s Restaurants Timeline Արխիվացված 2009-01-17 Wayback Machine. Also, their menu cover page says «Thank Goodness It’s Friday»
  3. 3,0 3,1 Patton, Phil (December 1994). «AGENTS of CHANGE». American Heritage. Retrieved February 22, 2011
  4. 4,0 4,1 Twilley, Nicola and Krista Ninivaggi (November 15, 2010). «A Cocktail Party In The Street: An Interview With Alan Stillman». Edible Geography. Retrieved February 22, 2011
  5. Prewitt, Milford (March 29, 1993). «Stillman: Friday’s filled a generation’s need». Nation’s Restaurant News. Retrieved February 22, 2011
  6. T.G.I. FRIDAY’S® FACTS Արխիվացված 2012-04-03 Wayback Machine
  7. «Friday's, Red Lobster: Casual dining for sale». America's Markets (USA Today). Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել