«Snap», հայ երգչուհի Ռոզա Լինի երգը։ Պաշտոնապես թողարկվել է 2022 թվականի մարտի 19-ին բոլոր հարթակներում[2]։ Երգը ներկայացվելու է Իտալիայի Թուրին քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին։ Այն ընտրվել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան հեռարձակողի՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության կողմից[3]։

«Snap»
Ռոզա Լինի երգը
Թողարկված19 մարտի, 2022
Ժանրփոփ֊ֆոլք[1]
Լեզուանգլերեն
Տևողություն2:59
ԼեյբլNvak Collective
Հեղինակ
ԿոմպոզիտորԹամար Կապրելյան
Պրոդյուսեր
  • Ալեքս Սալիբյան
  • Իթան Շնեյդերման
  • Լարզ Պրինչիպատո
  • Բեն Սամամա
  • Լիլիթ Նավասարդյան

Նկարագրություն խմբագրել

Երգը պաշտոնապես հրապարակվել է 2022 թվականի մարտի 19-ին, իսկ դրանից մեկ շաբաթ առաջ ներկայացվել էր երգի փոքր հատված[4]։

Երգչուհու կարծիքով իր երգն անձնական պատմություն է, որը բոլորին ծանոթ է։ Այն ուղևորություն է դեպի ներաշխարհ։ Նա նշում է․

  Մենք բոլորս հայտնվել ենք մի կետում, որտեղ թվում է, թե էլ ելք չկա, և որ ամբողջ աշխարհը պարզապես գլխիվայր շուռ է եկել։ Այդ պահին դու սկսում ես ամեն ինչ հարցականի տակ դնել, անգամ՝ ինքդ քեզ։ Ինձ այդ հուսահատ վիճակը շատ ծանոթ է. արդյունքում հասկացա, որ ես ունակ եմ ձևավորելու իմ իրականությունը. դրա համար պարզապես պետք էր ինձ հայտնի ուղիներից դուրս գտնել ներքին խաղաղությունս։ Կարևորն ինքդ քեզ սիրելն ու ընդունելն է, գիտակցումը, որ դու և միայն դու ես քեզ պետք։ «Snap»-ն ինձ համար ինքնաբուժություն էր, և ես հուսով եմ, որ այս երգը կօգնի նաև այն մարդկանց, ովքեր հիմա ծանր օրեր են ապրում[5]։
- Ռոզա Լին
 

Եվրատեսիլ երգի մրցույթ խմբագրել

Ընտրություն խմբագրել

Ներկայացուցչին ընտրելու նպատակով Հայաստանում անցկացվել է փակ ընտրություն։ Ըստ որոշ աղբյուրների՝ ընտրական փուլին մասնակցել են Աթենա Մանուկյանը, Սարո Գևորգյանը, Կամիլ Շոուն և Ռոզա Լինը[6][7]։ 2022 թվականի փետրվարի 15-ին Հանրային հեռուստաընկերությունը հերքել է այն պնդումները, որ Լինն արդեն ընտրվել է՝ նշելով, որ դեռ որոշում չի կայացվել, և հայտարարությունը կարվի մարտին[8]։ Մարտի 4-ին հայկական մի քանի լրատվամիջոցներում տեղեկություններ էր տարածվել, որ Հայաստանը ներկայացնելու համար պայքարում է երկու երգիչ՝ Ռոզա Լինն ու Սարո Գևորգյանը[9]։

2022 թվականի մարտի 11-ին որպես ընտրված մասնակից հայտարարվել է Ռոզա Լինը[10]։

Եվրատեսիլում խմբագրել

Ըստ Եվրատեսիլի կանոնների՝ բոլոր երկրները, բացառությամբ ընդունող երկրի և «Մեծ հնգյակի» (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա և Միացյալ Թագավորություն), պետք է հաղթահարեն կիսաեզրափակիչ փուլը, որպեսզի հնարավորություն ստանան մասնակցելու մրցույթին։ Յուրաքանչյուր կիսաեզրափակչից տասը լավագույններն անցնում են եզրափակիչ փուլ։ Եվրոպական հեռարձակողների միությունը մրցակից երկրները բաժանել է վեց տարբեր զամբյուղների՝ հիմնվելով նախորդ մրցույթների քվեարկության ձևերի վրա, իսկ քվեարկության բարենպաստ պատմություն ունեցող երկրներն ընդգրկվել են նույն զամբյուղի մեջ։ 2022 թվականի հունվարի 25-ին տեղի է ունեցել վիճակահանություն, որի արդյունքում յուրաքանչյուր երկիր հայտնվել է երկու կիսաեզրափակիչներից մեկում։ Որոշվել է նաև, թե շոուի որ մասում են հանդես գալու։

Հայաստանը հանդես է գալու առաջին կիսաեզրափակչում, որը տեղի կունենա 2022 թվականի մայիսի 10-ին։ Ռոզա Լինի ելույթը նախատեսվում է շոուի երկրորդ հատվածում[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Eurovision Song Contest 2022, le pagelle della prima semifinale (իտալ.) // Rolling StoneItalia: 2022.
  2. «Armenia: Rosa Linn releases "Snap" for Eurovision 2022». Eurovisionworld (բրիտանական անգլերեն). 2022 թ․ մարտի 19. Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին.
  3. «Armenia has picked Rosa Linn for Eurovision 2022». Eurovisionworld (բրիտանական անգլերեն). 2022 թ․ մարտի 11. Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին.
  4. «🇦🇲 Snap: Has the Armenian entry leaked?». OIKOTIMES (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին.
  5. LLC, Helix Consulting. «Երգի և տեսահոլովակի պրեմիերա՝ Ռոզա Լին - «Snap»». www.eurovision.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 7-ին.
  6. Avagyan, Alen (2022 թ․ փետրվարի 14). «Հայտնի է «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցչի անունը». Hraparak. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.
  7. Mamikonyan, Stepan (2022 թ․ հունվարի 25). «Armenia: Here's some exclusive information about the internal selection!». Eurovision Fun. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
  8. Granger, Anthony (2022 թ․ փետրվարի 15). «🇦🇲 Armenia: AMPTV Confirms Decision Yet To Be Made On Eurovision 2022 Representative». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
  9. Granger, Anthony (2022 թ․ մարտի 4). «🇦🇲 Armenia: Two Singers Reportedly in Contention For Eurovision 2022». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
  10. ««Եվրատեսիլ 2022» մրցույթում Հայաստանը կներկայացնի Ռոզա Լինը» [Armenia will be represented by Rosa Linn in Eurovision 2022]. eurovision.am. AMPTV. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
  11. «Eurovision 2022: Which Semi-Final is your country performing in? 🇮🇹». Eurovision.tv. EBU. 2022 թ․ հունվարի 25. Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել