Ռամի Սեբեյ[1][3] (անգլ.՝ Rami Sebei, ծնվ.` հունիսի 12, 1984), սիրիական արմատներով կանադացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությում` Սեմի Զեյն (Sami Zayn) ռինգային անվամբ։ Հայտնի է նաև անկախ մրցասպարեզում հանդես եկած տարիներից՝ կրելով «Էլ Ջեներիկո» (El Generico) լուչադորային կեղծանունը։ Լուչադորի կերպարում Սեբեյն հանդես է եկել 2002-2013 թվականներին։

Սեմի Զեյն
Sami Zayn
Զեյնը 2016 թվականին
Իրական անունՌամի Սեբեյ
Rami Sebei
Ռինգային անուն(ներ)Սթիվի Մակֆլայ
Էլ Ջեներիկո
Էլ Լոկալ
Ռամի Սեբեյ
Սեմի Զեյն[1]
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ93 կգ[1]
Հայտարարվող հասակ1,82 մ[1]
Ծննդյան թվականհուլիսի 12, 1984 (35 տարեկան)
ԾննդավայրԿանադա Հիլ Վելի, Քվեբեկ, Կանադա[2]
ԱպրելավայրԿանադա Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա
ՄարզիչՊատրիկ Սմարթ
Ջերի Թույթ
Սավիո Վեգա
Դեբյուտ2002

«WWE»-ում անցկացրած տարիներին 1 անգամ նվաճել է NXT չեմպիոնական տիտղոսը։ Նշանակալի հաջողությունների է հասել «Pro Wrestling Guerrilla» կազմակերպությունում, որտեղ ելույթներ ունենալու տարիներին երկու անգամ նվաճել է PWG աշխարհի չեմպիոնական տիտղոսը և հինգ անգամ՝ աշխարհի թիմային տիտղոսը։ Նվաճել է նաև ROH աշխարհի հեռուստատեսային չեմպիոնական տիտղոսը և ROH աշխարհի թիմային տիտղոսը։ Միջազգային մրցասպարեզում մեկական անգամներ հռչակվել է wXw ըմբշամարտի միացյալ աշխարհի չեմպիոն (Գերմանիա) և KO-D օփենվեյթ չեմպիոն (Ճապոնիա

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Էլ Ջեներիկոյի էջը»։ «Ռեստլինգի առցանց աշխարհ»։ Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11–ին 
  2. «Էջը «Cagematch» կայքում»։ «Cagematch»։ Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 1–ին 
  3. Կալդուել Ջեյմս (2013-01-09)։ «WWE նորություններ. ազատ շուկայում հանդես եկող մարզիկը պայմանագիր է կնքել «WWE»-ի հետ»։ «Պրո ռեստլինգ թորչ»։ Վերցված է 2013 թ․ հունվարի 9 

Արտաքին հղումներԽմբագրել