«Relics։ Վաղ և չհրատարակված» (ռուս.՝ «Relics. Раннее и неизданное»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի վաղ շրջանի ստեղծագործությունների ժողովածուն, որը հրատարակվել է 2005 թվականին «Էքսմո» հրատարակչությունում։

Relics։ Վաղ և չհրատարակված
ՀեղինակՎիկտոր Պելևին
Տեսակգիրք
Բնօրինակ լեզուռուսերեն
Էջեր352
ՀրատարակիչԷքսմո
Հրատարակման տարեթիվ2005
ԳՄՍՀ978-5-699-44551-6

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

2005 թվականին մոսկովյան «Էքսմո» հրատարակչությունը հրատարակեց Վիկտոր Պելևինի վաղ շրջանի աշխատությունների «Relics։ Վաղ և չհրատարակված» վերնագրով ժողովածուն։ Գրքի ընդհանուր ծավալը 352 էջ տպագիր տեքստ է, տպաքանակը` ավելի քան 50000 օրինակ։

Գիրքն անվանվել է «Pink Floyd» խմբի՝ հեղինակի սիրելի սկավառակի անունով, որը վաղուց դարձել է հազվագյուտություն[1]։ Այս ժողովածուի էջերում Վիկտոր Պելևինի պատմվածքների և վիպակների սյուժեների թեմաներն անդրադառնում են Ռուսաստանի բնակիչների և նրա դժվարին պատմությանը։

Պելևինի ժողովածուի մեջ ընդգրկված շատ տեքստեր նախկինում տպագրվել են ամսագրերում և թերթերում, բայց երբեք չեն տպագրվել գրքով։ Բազմաթիվ ստեղծագործություններ համացանցում շրջանառվել են փոփոխված ձևով, և հեղինակը ցանկացել է հրապարակել դրանք իրենց սկզբնական տեսքով։ Հրատարակության էջերում առաջին անգամ տպագրվել են գրողի որոշ էսսեներ, որոնք Ռուսաստանը դեռևս չէր կարդացել[2]։

Սյուժե խմբագրել

Վիկտոր Պելևինն այս ժողովածուի մեջ կրկին ցույց է տվել իր ինքնատիպությունը. գրքի բովանդակությունը կրկնում է 20-րդ և 21-րդ դարերի սահմանագծի Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակագրական շղթան[3]։

Իննսունականները բնակչության համար արդեն հետևում են, բայց հիշողությունն ու մշակույթը շարունակում են հետաքրքիր և հուզիչ սյուժեներ նվիրել։ Էկրաններին հայտնվել են «Աչքակապուկի» նման կինոնկարներ, իսկ հրատարակչությունները թողարկել են «Relics»-ի նման գրքեր, որոնք նարնջագույն փողկապների և մորեգույն բաճկոնների դաժան դարաշրջանի մասին կարոտախտային հիշողություններ են[1]։ Հրատարակության էջերում Պելևինը ընթերցողին ուղեկցում է հետևյալ հարցերով. ինչպե՞ս ընկանք այնտեղ, ինչի՞ մեջ ընկանք և որտե՞ղ հայտնվեցինք դրանից հետո...[4][5]

Մատենագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Relics. Раннее и неизданное» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին. {{cite web}}: Text "Time Out" ignored (օգնություն)
  2. «Рецензия на книгу: Виктор Пелевин «Relics. Раннее и неизданное» (Сборник прозы) - МИР ФАНТАСТИКИ И ФЭНТЕЗИ». cft.mirf.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
  3. «Пелевин Виктор. Relics - раннее и неизданное (Мальхан) / Проза.ру». proza.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
  4. «Relics. Раннее и неизданное». avidreaders.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
  5. «ПЕЛЕВИН Виктор. "RELICS: Раннее и неизданное". ~ Стихи и проза (Литературная критика)». www.chitalnya.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել