«Կրեգերի հայտնությունը (փաստաթղթերի հավաքածու)» (ռուս.՝ «Откровение Крегера (комплект документации)»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքը, որը գրվել է 1991 թվականին[1]։

Կրեգերի հայտնությունը
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1991

Բովանդակություն խմբագրել

«Կրեգերի հայտնությունը» «Վերակառուցողը (Պ. Ստեցյուկի հետազոտությունների մասին)», «Հատուցման զենքը» և «Երաժշտություն սյունից» պատմվածքների հետ կազմում է այլընտրանքային պատմության ժանրի ստեղծագործությունների միասնական փուլ[1]։ Այս պատմվածքների սյուժեները զուգակցվում են[2]։

«Կրեգերի հայտնությունը» պատմվածքը ներկայացվում է նացիստական Գերմանիայի բարձրաստիճան ղեկավարների՝ SS ռայխսֆյուրեր Հայնրիխ Հիմլերի, կրտսեր կայսերական մոգ Տ. Կրեգերի, գլխավոր վերակառուցող Ի. Վուլֆի և այլոց պաշտոնական նամակագրության ձևով։ Բերվում են զեկույցներ, ծառայողական գրառումներ, արձանագրություններ, ժապավենային ձայնագրությունների վերծանումներ[2]։

Պատմվածքը բառացիորեն մեկնաբանում է Լենինի «Լև Տոլստոյը որպես ռուսական հեղափոխության հայելի» ստեղծագործության վերնագիրը։ Նախ Տ. Կրեգերին տեսիլքի մեջ բժշկական հայելին ճակատին հայտնվում է Լև Տոլստոյը, ապա պարզվում է, որ Յասնայա Պոլյանայի տարածքում կառուցվում էր հսկայական ռեֆլեկտոր, իսկ Տոլստոյի ստեղծագործությունների ժողովածուն տպագրվում էր յուրաքանչյուր հատորի փոփոխակված տպաքանակով[2]՝ հոգևոր-առեղծվածային հայելին ուղղորդելու և կենտրոնացնելու համար։ «Անեներբայում» իրականացված Լև Տոլստոյի «հայելու» վերակառուցումից հետևում է Իտալիայի կողմից Հաբեշստանի վրա հարձակվելու անհրաժեշտությունը[3]։

«Վերակառուցողը» պատմվածքին հղումը վերաբերում է ստալիններից մեկի անձի հստակեցմանը. «Ներկայումս, ենթադրաբար, Սերոբ Նալբանդյան»։ Հիմլերի «Երբևէ պատահաբար երազում չե՞ք տեսել, որ ընթանում եք քրքրված բեռնատարի թափքում հայտնի չէ, թե ուր, և ձեր շուրջը նստած են ինչ-որ հրեշներ» արտահայտությունը ակնարկություն է «Երաժշտություն սյունից» պատմվածքին, որտեղ բանվորներն ընթանում էին բեռնատար մեքենայի թափքում։ «Երաժշտություն սյունից» պատմվածքի հերոսն իր հերթին զառանցանքի մեջ իրեն տեսնում էր որպես Հիմլեր։ Պելևինը միարժեք պատասխան չի տալիս այն հարցին, թե երկու պատմվածքներից որն է իրականություն, որը` երազ[2]։

Հրապարակումներ խմբագրել

«Կրեգերի հայտնությունը» պատմվածքն առաջին անգամ տպագրվել է 1991 թվականին «Զնանիե - սիլա» ամսագրի 9-րդ համարում[4][5], ինչպես նաև ընդգրկվել է Պելևինի առաջին հեղինակային՝ «Կապույտ լապտեր» ժողովածուում (1991)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Сергей Полотовский, Роман Козак. Пелевин и поколение пустоты. — М., «Манн, Иванов и Фербер», 2012. — ISBN 978-5-91657-304-6
  2. 2,0 2,1 2,2 2,3 Титаренко Е. А. Гипер- и метатекстовые маркеры в прозе В. Пелевина (на материале ранних рассказов) // Русская филология: Вестник Харьковского национального педагогического университета имени Г. С. Сковороды. — 2016. — № 3 (58)
  3. Если: журнал фантастики и футурологии. Выпуски 9-12. 2005
  4. Сергей Некрасов Виктор Пелевин: опыт библиографии
  5. Откровение Крегера: Комплект документации // Знание — сила. — 1991. — № 9. — С. 22-26.

Արտաքին հղումներ խմբագրել