Համար XII ցախատան կյանքն ու արկածները

«Համար XII ցախատան կյանքն ու արկածները» (ռուս.՝ «Жизнь и приключения сарая Номер XII»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքը, որն առաջին անգամ հրապարակվել է 1991 թվականին՝ «Կապույտ լապտեր» ժողովածուում[1]։

Համար XII ցախատան կյանքն ու արկածները
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1991

Բովանդակություն

խմբագրել

«Համար XII ցախատան կյանքն ու արկածները» պատմվածքում հեղինակը բացահայտում է այն առարկաների մարդակերպ էությունը, որոնք կարող են մտածել և տառապել[2]։ Գլխավոր հերոսը՝ Համար XII ցախատունը, ներքին էվոլյուցիայի է ենթարկվում, որը տանում է դեպի հոգևոր ազատություն, և մասամբ ստանում է կյանքի իմաստի վերաբերյալ հարցերի պատասխաններ[1]։

Պատմվածքում արծարծվում է մեծանալու թեման։ Ամենասկզբում, լինելով տախտակների կույտ, գլխավոր հերոսը գրեթե չէր գիտակցում իրեն։ Այնուհետև նա դարձավ հեծանիվների պահեստարան, ներկվեց կարմիր և ստացավ իր անունը՝ Համար XII։ Այդ պահից նա սկսեց ինքն իրեն գիտակցել որպես անհատ[2]։

Հեծանիվների պահեստարան եղած ժամանակ Համարը XII-ը երազում էր դառնալ հեծանիվ և ճանապարհորդել։ Նրա երկու հարևանները՝ 13 և 14 ցախատները, որոնցում բանջարեղեն էին պահում, նրան ձանձրույթ էին պատճառում։ Համար XII-ի վաճառքից հետո այնտեղից հեծանիվները հանվեցին։ Նրանց փոխարինեց թթու վարունգով տակառը։ Համար XII-ը սկսեց ընտանեկան կյանք. տակառը դարձավ նրա կինը, իսկ վարունգները՝ նրանց երեխաները։ Այդ պահից ցախատունն ընկավ ընկճախտի մեջ և կորցրեց հետաքրքրությունը շրջապատող աշխարհի հանդեպ[2]։

Փորձելով վերադառնալ երիտասարդական ոգևորության զգացողությանը՝ ցախատունը զոհաբերում է իրեն և կործանում վարունգի տակառը, ինչպես նաև հարևան 13 և 14 ցախատները։ Ըստ գրականագետ Տ. Վ. Շչուչկինայի՝ այս արարքը բացահայտում է հերոսի թուլությունն ու եսասիրությունը[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Щучкина Т. В. Циклическое единство малой прозы В. Пелевина (сборник рассказов «Синий фонарь») // Вестник Санкт-Петербургского университета. Язык и литература. 2009.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Сергеева Е. Е. 2011. 02. 028. Щучкина Т. В. Рассказовое творчество Виктора Пелевина. — СПб. : фак-т филологии и искусств СПбГУ, 2010. — 60 с. , (Сер. «лит. Направления и течения»; Вып. 37) // Социальные и гуманитарные науки. Отечественная и зарубежная литература. Сер. 7, Литературоведение: Реферативный журнал. 2011.

Գրականություն

խմբագրել
  • Щучкина Т. В. Рассказовое творчество Виктора Пелевина. — СПб. : фак-т филологии и искусств СПбГУ, 2010. — 60 с. — (Сер. «Лит. направления и течения»; Вып. 37)

Արտաքին հղումներ

խմբագրել