Red Orchestra 2: Heroes of Stalingrad (ռուս.՝ Կարմիր Երգչախումբը 2։ Ստալինինգրադի հերոսը)` համակարգչային խաղ տակտիկական շութեր ժանրի առաջին դեմքից, մշակվել է ամերիկական ընկերության` Tripwire Interactive կողմից, շարունակելով Red Orchestra: Ostfront 41-45 միտքը։ Խաղը հրատարակվել է ռուսական ընկերության` կողմից Խաղի գնահատականները PG = 7,6/10[3]:

Red Orchestra 2: Heroes of Stalingrad
ՄշակողTripwire Interactive
ՀրատարակիչTripwire Interactive և
ԴիստրիբյուտորValve, Steam[1] և Humble Store[2]
Միջերեսի լեզուանգլերեն[1], ֆրանսերեն[1], գերմաներեն[1], ռուսերեն[1] և լեհերեն[1]
ԿոմպոզիտորSam Hulick?
Սերիայի մասRed Orchestra
ՆախորդRed Orchestra: Ostfront 41–45?
ՎայրՌուսաստան և Pacific Islands?
Թողարկման թվականսեպտեմբերի 13, 2011
ՊլատֆորմներWindows
ՇարժիչUnreal Engine 3
Ժանրառաջին դեմքի շութեր
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ[1]
PEGIPEGI 18
USKUSK 18
ESRB17+
Կրիչթվային բաշխում
ԿառավարումՍտեղնաշար, Մկնիկ
🌐heroesofstalingrad.com

Stopgame = Զարմանալի է[4]

Գեյմփլեյ խմբագրել

Խաղը նվիրված է Ստալինգրադի ճակատամարտին, ու առավելի կարևոր իրադարձության՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասին։ Թեև նախագիծը ուղղված էր առաջին հերթին ցանցային ռեժիմին, դրանում ներկայացված էր միայնակ կամպանիան, որտեղ խաղացողները կարող էին կռվել ԽՍՀՄի կամ Երրորդ Ռայխի կողմից։ Ընդ որում կամպանիան սկսվում է նացիստների կողմում և արդեն դրանից հետո կարելի է ընտրել Կարմիր բանակը, որը զայրույթ առաջացրեց մի շարք ռուս խաղացողների մոտ։

Առաջին անգամ սերիայում խաղացողին հնարավորություն տրվեց օգտագործել թաքստոցը։

Ինչպես և առաջին մասում, խաղում իրականացվել է բալիստիկա։ Նաև ավելացվել է հնարավորություն կարգավորել զենքի նշանառությունը, դնելով հարկավոր հեռավորությունը (օրինակ, ՇԱԳ ունի 100 և 200 մետրերի դիրք, իսկ հրացանը և գնադացիրը ունեն 50—100 մինչև 1000 մետր և ավել)։

Ի տարբերություն այլ իրատեսական տակտիկական շութերների` Red Orchestra 2-ում մարտիկները ոչ միշտ են մահանում ակնթարթորեն 1—2 խոցումից։ Նույնիսկ ստանալով մահացու վիրավորում զինվորը հաճախ չի մահանում,միայն 5—10 վայրկյան հոտո, և այդ ժամանակ հնարավոր է մի քանի գործողություններ։ Մենավոր փամփուշտի խոցումը միշտ չէ որ մահացու է (հատկապես ատրճանակով), երբ սովորաբար առաջացնում է արյունահոսություն (որը խաղացողը պարտավոր է վերացնել, վիրակապելով վերքը) կամ ոչ մահացու վերքը (երբ խոցում են ատրճանակ-գնդացրից կամ ատրճանակից)։

Իրականացվել է մարտական ոգու համակարգ։ Եթե խաղացողը գնդակոծում է թշնամուն (հատկապես գնդացրից), ապա մարտական ոգին ընկնում է և տեսանելիությունը նվազում է։ Հրամանատարի հետ մնալը բարձրացնում է մարտական ոգին։

Նաև Red Orchestra 2 հնարավորություն կա կառավարել տանկեր։ Ի տարբերություն այլ նմանատիպ խաղերի, խաղացողը չի կարող պարզապես նստել տանկին մոտենալով` մենյուի կարգի ընտրության ժամանակ խաղացողը պետք է ընտրի կարգը «Տանկի հրամանատար» կամ «Տանկի անձնակազմի անդամ», որպեսզի հայտնվի տանկում։ Տանկի հրամանատար ընտրելու ժամանակ խաղացողը ինքն է կառավարել ամբողջ տանկը, անցնելով անձնակազմի անդամների միջով (մեխանիկ-վարորդի, հրաձիգի, հրամանատարի, հրաձիգ կուրսային գնդացրից)։ Տանկիստները, չեն կառավարվում խաղացողների կողմից, կառավարվում են Արհեստական բանականությունով։ Եթե անձնակազմի անդամներից մեկը զոհվում է, ապա խաղացողը կարող է ընտրել կենդանի տանկիստի, որպեսզի նա բառացիորեն նստի զոհվածի տեղը (այդպիսով թողնելով իր տեղը դատարկ)։

Բազմաօգտատեր խաղում կարելի է խաղալ ԽՍՀՄի և Երրորդ Ռայխի կողմից (Rising Storm-ի հավելվածում` նաև ԱՄՆից ու Ճապոնական Կայսրությունից

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Այս խաղում լուսանկարներով ու հին տեղագրական քարտեզներով հաստատապես մոդելավորոված է մի քանի Ստալինինգրադի շենքեր, որտեղ ընթացել էին կռիվները` Գերգարդտա գործարանում, Պավլովի տանը, հունվարի 9-ի հրապարակում, երկաթուղային կայարան Ստալինիգրադ-1-ում, ավանի եկեղեցի Սպարտանովկայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Steam — 2003.
  2. Humble Store
  3. Обзор игры Red Orchestra 2: Heroes of Stalingrad от PlayGround.ru
  4. «Обзор игры Red Orchestra 2: Heroes of Stalingrad от Stopgame». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Պաշտոնական կայքեր
Մասնագիտացված կայքեր