Tripwire Interactive, մասնավոր ընկերություն, որը մասնագիտացված է համակարգչային խաղերի մշամամբ։ Տեղակայված է Ջորջիա նահանգում (ԱՄՆ

Tripwire Interactive
Изображение логотипа
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է2005
ՎայրRoswell, Ֆուլտոն շրջան, Ջորջիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Աշխատողների թիվ50 մարդ
Կայքtripwireinteractive.com(անգլ.)

Պատմություն խմբագրել

Tripwire Interactive ընկերությունը հիմնադրվել է Red Orchestra: Combined Arms-ի մշակողների կողմից Unreal Tournament 2004 խաղի մշակման համար։ Red Orchestra-ը հաղթեց Make Something Unreal մրցույթի ժամանակ, և թիմը ստացավ Unreal Engine 2.5 խաղային շարժիչի օգտագործման լիցենզիան, որից հետո ձեռնամուխ եղավ Red Orchestra: Ostfront 41-45 խաղի մշակմանը, որը հիմնված էր նախկին խաղերի փոփոխությունների վրա։

2009 թվականին թողարկվեց Killing Floor խաղը, որը նույնպես թողարկվել է նախկին խաղերի փոփոխությունների արդյունքում։ Խաղը մի քանի անգամ ընդգրկվել է Steam-ի ամենահայտնի խաղերի ցանկում։ 2009 թվականին Tripwire Interactive ընկերությունը հայտարարեց մրցույթ՝ «Killing Floor Grindhouse», որի մասնակցելու համար անհրաժեշտ էր ստեղծել սիրողական փուլեր Killing Floor խաղի համար։ Մրցույթի հովանավորները դարձան NVIDIA և Logitch ընկերությունները, իսկ ընդհանուր ֆոնդը կազմում էր 20 հազար դոլար[1]։

2011 թվականին թողարկվեց Red Orchestra 2: Heroes of Stalingrad խաղը, որի համար որպես շարժիչ օգտագործվել էր Unreal Engine 3-ը[2]։ Խաղի համար որպես միջազգային հրատարակիչ ընտրվեց «1С» ընկերությունը, իսկ խաղը թողարկվեց 2011 թվականի սեպտեմբերի 13-ին։ 2013 թվականին թողարկվեց խաղի հավելումը՝ Rising Storm։

2010 թվականի աշնանը թողարկվեց The Ball խաղը մշակված Teotl Studios ընկերության կողմից։ Խաղի համար Tripwire Interactive-ը հանդիսացավ, որպես հրատարակիչ[3][4]։

2014 թվականին ցուցադրվեց 2011 թվականից մշակվող Killing Floor 2 խաղը, որը հայտնվեց Steam-ի վաղ հասանելիության ծրագրի շրջանակներում։

E3 2015 ժամանակ ցուցադրվեց Rising Storm 2: Vietnam խաղը[5]։

2022 թվականի օգոստոսի 18-ին Tripwire Interactive-ը գնվեց Embracer Group ընկերության կողմից[6]։

Խաղերի ցանկ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Денис Тихонов (2009 թ․ հունիսի 19). «Студия Tripwire Interactive объявила конкурс по игре Killing Floor» (ռուսերեն). Компьюлента. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 26-ին.
  2. «Red Orchestra: Heroes of Stalingrad» (անգլերեն). Bluesnews.com. 2009 թ․ մայիսի 3. Վերցված է 2010 թ․ ապրիլի 23-ին.
  3. Константин 'Бобик' Фомин (2010 թ․ հուլիսի 14). «Мексиканские шары Игровые новости за 14 июля 2010 года, среду» (ռուսերեն). Absolute Games. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 19-ին.
  4. «The Ball» (անգլերեն). Teotl Studios — официальный сайт игры. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 19-ին.
  5. «E3 2015: анонсирован шутер Rising Storm 2: Vietnam». 3DNews — Daily Digital Digest. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
  6. «Embracer Group acquires Bitwave Games, Gioteck, Limited Run Games, Middle-earth Enterprises, Singtrix, Tatsujin, Tripwire Interactive, and Tuxedo Labs». Վերցված է 2022 թ․ օգոստոսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)