Reamonn, գերմանական փոփ, ռոք խումբ։ Նրանց առաջին սինգլը՝ «Supergirl», դարձավ հիթ (վաճառվել է ավելի քան 400000 պատճեն), իսկ դեբյուտային «Tuesday» ալբոմը մի ամսում նրանց մեծ հաջողություն պարգևեց ամբողջ Եվրոպայում։ Խումբը ծանր ժանրում չի ստեղծագործում, սակայն կան երգեր, որ («Faith», «She’s So Sexual», «Valentine», «Flowers») բավականին ծանր ոճում են գրված։

Reamonn
Հիմնական տվյալներ
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ժանրերփոփ ռոք, սոֆթ ռոք, ալտերնատիվ ռոք
Գործունեություն1999 - այժմ
ԼեյբլIsland Records, Universal Music Group, Virgin Records
Կայքreamonn.com
Անդամներ
Ռայմոն «Ֆրեդ» Գարվի, Ուվե Բոսերտ, Գոմեզ, Ֆիլ, «Պրոֆեսոր» Զեբի
 Reamonn Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Խմբի մենակատարը՝ Ռայմոն Գարվին իռլանդացի է։ Մնացած անդամները Գերմանիայի հյուսիսարևմտյան մասից են՝ Բադեն-Վյուրթեմբերգից։ Նախքան միմյանց գտնելը, նրանցից յուրաքանչյուրն էլ երաժիշտ է եղել։ 1998 թվականին Ռեյը ժամանում է Գերմանիա։ Այստեղ նա հանդիպում է Գոմեզին։ Հենց նրանք են խումբը ձևավորել ամենասկզբում։ Նրանք սկսում են փնտրել երաժիշտներ, ովքեր կմիանան իրենց։ Գոմեզը խումբ է հրավիրում իր հին ընկերոջը՝ «պրոֆեսոր» Զեբիին, իսկ նա էլ իր հերթին կիթառահար Ուվեին։ Մի քանի ամիս անց նրանց միանում է բաս կիթառահար Ֆիլը։

1999 թվականի գարնանը Reamonn-ի կազմը ի վերջո հաստատվում է և այդ տարվա հունիսին նրանք պայմանագիր են կնքում Virgin Records-ի հետ և սկսում են ձայնագրել իրենց առաջին ալբոմը (Take One ստուդիայում)։ Ձայնագրությունը շարունակվում է Մանչեսթերում։ Սկավառակը թողարկվում է Լոնդոնում , որտեղ խումբը ծանոթանում է հայտնի պրոդյուսեր Սթիվ Լայի հետ, ով աշխատել է այնպիսի մեծ անունների հետ, ինչպիսիք են՝ Փոլ ՄաքՔարթնին, The Cure, Դեփեշ Մոդ, Paradise Lost խմբերը։

2000 թվականի մարտին խումբը թողարկում է դեբյուտային «Supergirl» սինգլը։ Այդ պահից սկսած խումբը սկսում է մեծ ճանաչում ձեռք բերել։ Նրանք սկսում են ռեկորդներ գրանցել Սկանդինավիայի և Բալթյան երկրների հիթ շքերթներում։ 2000 թվականին մայիսի 29-ին Reamonn-ը թողարկում է իր դեբյուտային «Tuesday» ալբոմը, որի շնորհիվ ճանաչում է ձեռք բերում ամբողջ Եվրոպայում։

«Tuesday» ալբոմի բոլոր երգերի բառերի հեղինակը Ռայմոն Գարվին է։ Երաժշտությունը գրել են խմբի բոլոր անդամներով միասին։ Ռայմոնը խմբի ստեղծագործական աշխատանքների մասին ասել է. «Երաժշտությունը մենք գրում ենք բոլորով, յուրաքանչյուր երաժիշտ իր ներդրումն է ունենում, մենք ոչ մեկին նման չենք, Reamonn խումբը հնչում է, որպես Reamonn խումբ»։ Երաժիշտները իրենց բնութագրում են, որպես մի խումբ, որը իրենց երգերին տալիս է կյանք, որով նրանք ապրում ենմ տառապանք, էներգիա և երաժշտություն։

«Reamonn» ալբոմի «Faith» երգը 2009 թվականին Deutsche Tourenwagen Masters սերիալի սաունդթրեքն է դարձել[1]։

Խմբի կազմը խմբագրել

  • Ռայմոն «Ֆրեդ» Հարվի (Rea Garvey)վոկալ, ակուստիկ կիթառ
  • Ուվե Բոսերտ (Uwe Bossert) «Կիթառահար»կիթառ
  • Գոմեզ (Mike Gommeringer, Gomezz)հարվածային գործիքներ
  • Ֆիլ (Philipp Rauenbusch) — բաս
  • «Պրոֆեսոր» Զեբի (Sebastian Padotzke)- ստեղնաշարային գործիքներ, սաքսոֆոն

Սկավառակագրություն խմբագրել

Տարեթիվ Ալբոմի անվանում Սինգլներ
2010 Eleven

01 Yesterday
02 Colder
03 Let The Morning Sleep
04 Through The Eyes Of A Child
05 Million Miles
06 Moments Like This
07 Aeroplane
08 Open Skies
09 Proomise — Extended version
10 Tonight
11 Serpentine
12 The Only Ones
13 Star
14 Alright
15 Strong
16 Angels Fly
17 Weep
18 Life Is A Dream
19 Supergirl
20 Josephine (New Version 2010)
21 Waiting There For You
22 Swim

2008 Reamonn 01 Faith
02 Million Miles
03 Through the eyes of a child
04 Free like a bird
05 Goodbyes
06 Set of keys
07 Moments like this
08 Aeroplane
09 Open Skies
10 Broken Stone
11 Serenade Me
12 Broken
13 Its over now
2006 Wish 01 Wish
02 Starship
03 Serpentine
04 Promise (You And Me)
05 Shes A Bomb
06 Tonight
07 Just Another Night
08 Starting To Live
09 LA Skies
10 Sometimes
11 Come To Me
12 Out Of Reach
13 The Only Ones
2004 Raise Your Hands
2003 Beautiful Sky 01 Intro
02 Beautiful Sky
03 Star
04 Falling Down
05 Allright
06 Valentine
07 Strong
08 Promised Land
09 Pain
10 Angels Fly
11 Sunshine Baby
12 A Little Bit Of Sunshine
13 Sold
14 Back Again
2001 Dream No.7 01 Come And Go
02 La Trieste
03 Everytime She Goes Away
04 °C Inside
05 Picture Of Heaven
06 New World
07 Only When You Sleep
08 Life Is A Dream
09 Flowers
10 Weep
11 Saving An Angel
12 Jeanny
2000 Tuesday 01 7th Son
02 Supergirl
03 Swim
04 If I Go
05 Josephine
06 Head In My Hands
07 She’s So Sexual
08 Torn
09 Stripped
10 Waiting There For You
11 Just A Day

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Խմբի անունը հնչում է հենց «Ռայմոն», խմբի վոկալիստի անունով։ Ռայմոնը Ռեյմոնդ անվան իռլանդական տարբերակն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «2009 DTM song: 'Faith' from Reamonn». Deutsche Tourenwagen Masters. 2009 թ․ ապրիլի 24.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Reamonn» հոդվածին։