«Purple Rain», ամերիկյան The Revolution խմբի երգիչ և երաժիշտ Փրինսի ստեղծագործությունը Purple Rain ալբոմից, համանուն «Ծիրանագույն անձրև» ֆիլմի սաունդթրեք։ Սա երկրորդ սինգլն է ալբոմից, որը թողարկվել է 1984 թվականի սեպտեմբերի 26-ին։

Purple Rain
անգլ.՝ Purple Rain
Ձևերաժշտական գործ/ստեղծագործություն
Ժանրսենտիմենտալ բալլադ
ԿոմպոզիտորՓրինս
Տեքստի
հեղինակ
Փրինս
Առաջնախաղի տարեթիվօգոստոսի 3, 1983
ՆախորդLet's Go Crazy
Հրատարակման տարեթիվ1983

Ստեղծագործությունը ռոքի, փոփի, գոսպելի և նվագախմբի երաժշտության միացություն է, Փրինսի ճանաչված ստեղծագործություններից մեկը։ Այն ԱՄՆ-ում[1] արժանացել է Ոսկե կարգավիճակի։ «Բոլոր ժամանակների հանրաճանաչ 500 երգեր ըստ Rolling Stone ամսագրի վարկանիշի» ցանկում զբաղեցնում է 144-րդ տեղը[2] և 40-րդ տեղը Q ամսագրի «100 Greatest Guitar Tracks Ever!» ցանկում[3]։

Համացանցային Pitchfork երաժշտական ամսագիրը «Purple Rain» ստեղծագործությունը համարել է «1980-ականների լավագույն երգ»[4].

Բացի այդ՝ «Purple Rain»-ը Փրինսի և The Revolution-ի կատարմամբ, ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահի 500 Songs That Shaped Rock and Roll ցանկում[5]։

Ձայնագրություն խմբագրել

Երգը ձայնագրվել է 1983 թվականի օգոստոսի 3-ին Մինեապոլիսի Minnesota Dance Theatre-ում՝ բարեգործական համերգի ժամանակ։ City Pages թերթը Prince & The Revolution-ի 70 րոպե տևողությամբ ելույթն անվանել է «Փրինսի երբեմնի ամենահուզառատ և անկեղծ ելույթը», իսկ խմբի թմբկահար Բոբի Զեյն ասել է․ «Այս համերգը անկասկած, մեր լավագույն ելույթներից մեկն էր»[6]։ Այս համերգը The Revolution-ի կիթառահարուհի Վենդի Միլվոյնի համար դեբյուտային նշանակություն ունեցավ։

Համերգը ձայնագրել է Դևիդ Ռիվկինը Record Plant ընկերության շարժական ստուդիայի միջոցով[7][8]։ Համերգային երեք երգերի՝ «Purple Rain», «I Would Die 4 U» и «Baby I’m a Star» հիման վրա ստեղծվել է «Ծիրանագույն անձրև» («Purple Rain») ֆիլմի սաունդթրեքը։ 1983 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Փրինսը կրկին վոկալ ձայնագրություն է ունեցել Լոս Անջելեսի Sunset Sound ստուդիայում և «Purple Rain»-ից հեռացվել են կիթառի կատարումը և մեկ քառատող, երգի տևողությունը 11 րոպեից դարձել է 8 րոպե[6]։ Կրճատված քառատողում երգվում էր փողի մասին, և կարծիք կա, որ այն կրճատվել է, որպեսզի պահպանվի երգի հուզական ազդեցությունը։ Փրինսի վոկալային դիապազոնը տատանվում էր ներքևի F3 նոտայից մինչև վերին A5 նոտան[9]։

  Ծիրանագույն անձրևը արյուն է երկնքում։ Երկնագույն + կարմիր = ծիրանագույն։ Դա գեղեցիկ է և կարծես աշխարհի վերջն է, երբ միայն Աստծո կամ մտերիմ մարդու նկատմամբ սերը քեզ ուղեկցում է ծիրանագույն անձրևի միջով։  

Երգը ձայնագրելուց հետո Փրինսը զանգահարում է ամերիկյան Journey ռոք խմբի կատարող Ջոնաթան Քեյնին և խնդրում է լսել ձայնագրությունը։ Փրինսը մտավախություն ուներ, որ «Purple Rain»-ը կարող է նման լինել Քեյնի «Faithfully» ստեղծագործությանը, որն այդ ընթացքում չարթերում էր։ Քեյնը Փրինսին հանգստացնում և վստահեցնում է, որ երգերում համընկնում է ընդամենը չորս ակորդ։

Համերգային ելույթներ խմբագրել

«Purple Rain»- Փրինսի համերգային ելույթների հիմքն էր։ Այն հնչել է համարյա բոլոր արտագնա համերգների ժամանակ՝ սկսած 1984 թվականից։ 2006 թվականի Սուպերբոուլ XLI խաղաշրջանում Փրինսը, որպես հրավիրված կատարող, ելույթ է ունենում «Purple Rain» երգով։ Ելույթի ավարտին սկսած հորդառատ անձրևը բեմի մանուշակագույն լուսավորության հետ զուգակցելով՝ երգին հաղորդում է առանձնակի խորհուրդ[10][11]։ Փրինսն այս կատարումով մասնակցել է նաև Գրեմմի 2004 մրցանակաբաշխությանը (Beyonce-ի հետ) և Brit Awards 2006-ին;

Ստեղծագործությունների ցանկ խմբագրել

7"
  1. «Purple Rain» (edit) — 4:02
  2. «God» — 3:59
12"
  1. «Purple Rain» — 8:45
  2. «God» — 3:59
12" (բրիտանական թողարկում)
  1. «Purple Rain» (ծավալուն տարբերակ) — 7:05
  2. «God (Love Theme from Purple Rain(գործիքային) — 7:54
  3. «God» — 3:59

Չարթեր խմբագրել

Երկիր Չարթ Հորիզոնական
  Ավստրալիա ARIA Charts[12] 41
  Ավստրիա IFPI[12] 4
  Բելգիա Ultratop[12] 1
  Գերմանիա Media Control Charts[12] 5
  Նիդերլանդներ Mega Top 100[12] 1
  Նոր Զելանդիա RIANZ[12] 16
  Նորվեգիա VG-lista[12] 5
  ԱՄՆ Billboard Hot 100[13] 2
  Ֆրանսիա Syndicat National de l’Édition Phonographique[12] 12
  Շվեյցարիա Schweizer Hitparade[12] 5

Այլ փաստեր խմբագրել

  • «All For Love» երգը Բրայան Ադամսի, Ռոդ Ստյուարտի և Սթինգի կատարմամբ, որն ընդգրկվել է 1993 թվականին նկարահանված «Երեք հրացանակիրներ» ֆիլմի սաունդթրեքում, ակնհայտ նմանություն ունի «Purple Rain» երգի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. RIAA’s Gold & Platinum Program searchable database
  2. «Rolling Stone: 500 Greatest Songs of All Time». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. «Q: 100 Greatest Guitar Tracks Ever!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. Purple Rain в исполнении Prince назван лучшим синглом 1980-х по версии Pitchfork Արխիվացված 2015-10-04 Wayback Machine
  5. «Experience The Music: One Hit Wonders and The Songs That Shaped Rock and Roll» (անգլերեն). The Rock and Roll Hall of Fame and Museum. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  6. 6,0 6,1 dmsr, 2003, էջեր 153—155
  7. «Classic Tracks: Prince and the Revolution's «Purple Rain»» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  8. Дэйли, Дэн (2009 թ․ հունվարի 1). «https://www.mixonline.com/recording/classic-tracks-prince-and-revolutions-purple-rain-366056». Mix Online (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  9. «musicnotes.com: Purple Rain» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  10. «How Prince's Super Bowl performance changed the game» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  11.   Let’s Watch Prince’s Super Bowl Halftime Show, The Best We’ve Ever Seen
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 12,8 «Prince & The Revolution — «Purple Rain»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  13. «allmusic.com: Prince & the Revolution — Purple Rain — Awards» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.

Գրականություն խմբագրել

  • Per Nilsen Dance Music Sex Romance: Prince: The First Decade. — SAF Publishing Ltd, 2003. — ISBN 978-0946719648

Արտաքին հղումներ խմբագրել