Patek Philippe S.A.
Patek Philippe S.A. (հայերեն արտասանվում է Պատեկ Ֆիլիպի), շվեյցարական ընկերություն, որն արտադրում է «լյուքս» դասի շվեյցարական ժամացույցներ։ Հիմնադրվել է 1839 թվականին՝ լեհ էմիգրանտ Անտոնի Պատեկի և Ֆրանսուա Չապեկի կողմից։ Այս ապրանքանիշի ժամացույցներն աշխարհի ամենաթանկ սերիական արտադրության ժամացույցներից են։ Պաթեկ Ֆիլիպը հայտնի է որպես էլիտար դասի ժամացույց` իրենց հոյակապ որակով, նրբագեղությամբ, ակնառու բարդություններով և աստղազարդ պատկերներով, որոնք նման են արվեստի գործերիրի։ Ընկերության խորհրդանիշը իսպանական Կալատրավա շքանշանի խաչն է՝ Calatrava անվանումով, ընկերության թողարկած նմուշների «մեկնարկային» օրինակները գնահատվում են (սկսած 10 հազար ԱՄՆ դոլարից)։
Patek Philippe S.A. | |
---|---|
![]() | |
Տեսակ | ապրանքային նշան և բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1839 և 1950 |
Հիմնադիր | Antoine Patek? և Adrien Philippe? |
Վայր | Ժնև, Շվեյցարիա |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | horology? և Q25386634? |
Աշխատողների թիվ | 24 090 մարդ |
Սեփականատեր | Philippe Stern? |
Կայք | patek.com |
![]() |
Պատմություն Խմբագրել
Patek, Czapek & Cie հիմնադրվել է Ժնևում՝ լեհ էմիգրանտ Անտոնի Պատեկի և Ֆրանսուա Չապեկի կողմից՝ 1839 թվականին։ Պատեկի և Չապեկի առաջին ընկերությունը համալրվել է լեհ մասնագետներով և տարվա մեջ երկու հարյուր ժամ անհատական պատվերների արտադրություն է իրականացրել։ 1845 թվականին Չապեկը լքել է ընկերությունը՝ Պատեկի հետ ունեցած վեճի պատճառով, և ընկերությունն անվանվել է Patek & Cie.։ 1845 թվականի մայիսի 15–ին Չապեկի տեղը զբաղեցրել է ժամագործ Ժան Ադրիան Ֆիլիպը, որն «առանց բանալի» լարելու ժամացույցի մեխանիզմի գյուտարարն է։ 1851 թվականին Ֆիլիպը դարձել է Պատեկի լիիրավ գործընկերը, և ընկերությունը ստացել է ներկայիս անվանում՝ Patek Philippe & Co.։ Ֆիլիպը պատասխանատու էր արտադրության և նոր նմուշների մշակման համար, իսկ Պատեկը զբաղվում էր իրացմամբ՝ շրջագայելով աշխարհով և դեպի ընկերություն բերելով հեղինակավոր պատվիրատուների՝ այդ թվում՝ իշխող միապետերի։ Նոր նմուշի առաջին ժամացույցներից մեկն ուղարկվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիային՝ 1851 թվականին Բյուրեղապակյա պալատում տեղի ունեցած համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ։
1868 թվականին ընկերությունը թողարկել է աշխարհում առաջին ժամացույց–ապարանջանը, ներկայումս այն պահպանվում է ընկերության թանգարանում[1]։ Դրան հետևել են բազմաթիվ կրկնօրինակները և նորարարությունները՝ խրոնոգրաֆ, հավերժական օրացույց, րոպեական զարկասարք և այլն։ 1932—1933 թվականներին միլիոնատեր Հենրի Գրեյվզի կողմից հայտարարված «ժամացույցային մրցակցության» ժամանակ ընկերությունը թողարկել է այդ պահի բարդագույն մեխանիզմներից մեկը։ 1999 թվականին Գրեյվզի ժամացույցը Սոտբիս Sotheby’s աճուրդում վաճառվել է 11 միլիոն ԱՄՆ դոլարով․ սա ժամացույցի համար երբևէ վճարված առավելագույն արժեքն է։
1901 թվականին, երբ երկու հեղինակավոր հիմնադիրներն արդեն մահացել էին, ընկերությունը վերանվանվել է Ancienne Manufacture d’Horlogerie Patek Philippe & Cie, S.A.։ 1932 թվականին այն ձեռք են բերել Ժան և Շառլ Ստերները եղբայրներ և հենց այդ ժամանակ էլ ընկերությունը ստացել է ներկայիս անվանումը Patek Philippe S.A.։ 2007 թվականին ընկերությունը տնօրինել և կառավարել են Ստերն ընտանիքի երրորդ և չորրորդ սերնդի ներկայացուցիչները՝ հայր ու որդի Ֆիլիպ և Տիերի Ստերները։ Ընկերության թանգարանն ու ողջ արտադրությունը նախկինի պես գտնվում է Ժնևում[2]։ Արտադրությամբ զբաղվում է 220 մարդ, ընկերության ժամանակակից կատալոգում առկա է 23–ական տրամաչափի 45 սերիական մեխանիզմ։ Բարձր գնի պատճառով արտադրության ծավալը փոքր է․ Patek Philippe ժամացույցների արտադրությունը գոյության ողջ ընթացքում գնահատվել է 600 հազար հատ։
Ամենաթանկարժեքներ Խմբագրել
- Patek Philippe–ի՝ աշխարհի ամենաթանկ գրպանի ժամացույցը 1931 թվականի «Henry Graves Supercomplication»–ն է, վաճառվել է 2014 թվականի նոյեմբերի 11–ին՝ Ժնևի Սոթբիս (անգլ.՝ Sotheby's) աճուրդում՝ 23,9 միլիոն դոլարով[3]։
- Աշխարհի ամենաթանկ ձեռքի ժամացույցը պողպատե «Patek Philippe Ref. 1518» 1941 թվականին արտադրված ժամացույցն է. վաճառվել է 2016 թվականի նոյեմբերի 12–ին՝ Ժնևի «La Reserve» հյուրանոցում տեղի ունեցած «The Geneva Watch Auction: Four» աճուրդում՝ 11 136 642 դոլարով[4][5]։
Պատկերասրահ Խմբագրել
-
Ձեռքի համակցված ժամացույց–խրոնոգրաֆ՝ օրացույցով և լուսնային փուլերով
-
Գրպանի ժամացույց օրացույցով և լուսնային փուլերով
-
«Խրոնոգրաֆ» ժամացույց
-
Ձեռքի ժամացույց՝ օրացույցով և լուսնային փուլերով
-
1940-ական թվականների ժամացույց, Ref. 1543
-
Ժամացույցի մեխանիզմ, Ref. 1543
-
Circa 1999 — տղամարդու կվարցային ժամացույց Calatrava ոսկե պատյանով, վայրկյանի սլաքով և ամսաթվով
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Музей Patek Philippe(անգլ.)
- ↑ Официальный сайт. История фирмы Archived 2012-07-22 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ Самые дорогие в мире карманные часы проданы почти за $24 млн на аукционе в Швейцарии
- ↑ Стоимость самых дорогих наручных часов
- ↑ Patek Philippe Ref. 1518 In Steel Is The World’s Most Expensive Wristwatch At $11-million